ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի — Sputnik. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը փոխադրամիջոց է առաջարկում հատկապես շոգ եղանակին երթևեկելու հարմար։
Նա Facebook սոցիալական ցանցի իր էջում լուսանկար է հրապարակել ու հայտնել, որ դրանով պատասխանում է լրագրողներից մեկի հարցին, թե ինչպես և ում ուղեկցությամբ է ինքը գալիս ԱԺ։
«Այսօր ընդմիջմանը այսպես եմ դուրս եկել ԱԺ-ից ու այսպես էլ պատրաստվում եմ մի քիչ հետո վերադառնալ։ Հ.Գ. հիասքանչ փոխադրամիջոց է,հատկապես նրանց համար, ովքեր գիտեն այն վարել(փորձառու են) և ովքեր պետք է կենտրոնում այն օգտագործեն։ Իհարկե, ցանկալի է ավելի շատ հատուկ կայանատեղիներ լինեն և թեքահարթակներն էլ համապատասխանեն, չեղածներն էլ լրացվեն»,– լուսանկարին կից գրել է Ջուլֆալակյանը։
Նա նաև նշել է, որ այս փոխադրամիջոցը վարելու ընթացքում հատկապես շոգ եղանակին առաջացած թեթև քամին անչափ հաճելի է։