00:08 21 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.48
  • GBP596.79
  • EUR535.52
  • RUB7.56
Ամբուլատոր ծառայություն

Դեղորայքային թունավորման դեպքերն այս տարի ավելացել են. ԱՆ ցուցանիշներ է ներկայացրել

© Sputnik / Asatur Yesayants.
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
30 0 0

Դեպքերի հիմնական մասն արձանագրվել է ինքնաբուժման և ծնողի անուշադրության պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. Այս տարի մինչև ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է դեղորայքային թունավորման 211 դեպք։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը և հավելում, որ 2018թ. նույն ժամանակահատվածում գրանցվել է 207 դեպք։

Գրանցված դեղորայքային թունավորման դեպքերից 108 Երևանում է՝ նախորդ տարվա 93–ի փոխարեն, մարզերում գրանցվել է 103 դեպք(նախորդ տարի՝ 114)։ Մահվան ելքով դեպքեր չեն գրանցվել:

Ընթացիկ տարում Երևանում և մի շարք մարզերում դեղորայքային թունավորումների ցուցանիշները գերազանցում են միջին հանրապետական ցուցանիշը.  Երևանում՝ 1.4 անգամ, Արարատի մարզում՝ 1.5 անգամ, Կոտայքի մարզում՝ 1.2 անգամ:

Դեպքերի հիմնական մասը`36%–ն արձանագրվել է ինքնաբուժման և ծնողի անուշադրության պատճառով (37.9%)։ Թունավորումների 9.9%–ը ինքնասպանության փորձի պատճառով է գրանցվել:

Դեղորայքային թունավորումների մեծ մասը գրանցվել է երեխաների շրջանում (53.6%), նաև` նախորդ տարվա համեմատ նման դեպքերն աճել են կանանց շրջանում (59.2%):

Պատճառների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բժշկի կողմից հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նշանակված դեղերի ընդունումը միշտ չէ հսկվում նրանց հարազատների կողմից, թունավորվածների մի մասն էլ դրանք օգտագործել են ինքնաբուժման կամ ինքնասպանության նպատակով:

Ցավազրկող դեղերից թունավորվելու հիմնական պատճառն ինքնաբուժումն է: Շատ են նաև կալիումի պերմանգանատից և կարբամազեպինից թունավորման դեպքերը:

Դեղորայքային թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է.

  • դեղեր ընդունելիս խորհրդակցել բժշկի հետ,
  • ինքնուրույն չփոփոխել բժշկի նշանակած դեղերի չափաբաժինները և հաճախականությունը,
  • մանրամասն ծանոթանալ առանց դեղատոմսի ձեռք բերված դեղի օգտագործման հրահանգներին,
  • ալկոհոլը չզուգակցել դեղի ընդունման հետ,
  • առանց բժշկի խորհրդատվության դեղամիջոցները չզուգակցել,
  • հետևել դեղի պահպանման կանոններին:

Ըստ թեմայի

Արմավիրի զանգվածային թունավորման պատճառը կպարզեն քննիչները
Ո՞րն է Արմավիրում արձանագրված մասսայական թունավորման պատճառը. նախարարության պարզաբանումը
Կոլոլակով ճաշը թունավորման պատճառ է դարձել. Արմաշի 8 բնակչի հիվանդանոց են տեղափոխել
թեգերը:
ՀՀ Առողջապահության նախարարություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ