14:30 20 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.48
  • GBP596.79
  • EUR535.52
  • RUB7.56
Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանի աներոջն աշխատանքի են դասավորել. «Ժամանակ»

© Sputnik / Asatur Yesayants.
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
103 0 0

Նոր իշխանությունների գործելաոճը, հատկապես կադրային քաղաքականության առումով, ոչնչով չի զիջում նախորդ իշխանության՝ ՀՀԿ-ականների գործելաոճին:

ԵՐԵՎԱՆ, 5 հունիս — Sputnik. ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի աները՝ Ձոնիկ Մարգարյանը, նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի տեղակալ: Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը։

«Նոր իշխանությունների գործելաոճը, հատկապես կադրային քաղաքականության առումով, ոչնչով չի զիջում նախորդ իշխանության՝ ՀՀԿ-ականների գործելաոճին, որոնք ամեն կերպ համակարգը լցնում էին իրենց խնամի, ծանոթ, բարեկամներով: Հիմա էլ Ալեն Սիմոնյանի աները՝ Ձոնիկ Մարգարյանը, նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ»,–գրում է թերթը։

Հայտնի է, որ Ալեն Սիմոնյանն ու Վիկտոր Մնացականյանը ջերմ հարաբերություններ ունեն:

Ձոնիկ Մարգարյանը նախկինում եղել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարը և այդ պաշտոնից ազատվել է 2010 թվականին։

Ըստ թեմայի

Ալեն Սիմոնյանը ընտրվել է ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերով հանձնաժողովի նախագահ
Ռուսաստանը չունի Քոչարյանի սատարման պաշտոնական դիրքորոշում. Ալեն Սիմոնյան
Երեխաները գրավել են Ազգային ժողովի բակը. ի՞նչ է պատմելու նրանց Ալեն Սիմոնյանը
թեգերը:
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ), «Իմ քայլը» դաշինք, Ալեն Սիմոնյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ