ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Հունիսի 8-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Երևանի քաղաքապետարանը հունիսի 8-ին` առավոտյան ժամը 05:00-ից, Մյասնիկյան պողոտայի՝ դեպի կենտրոն իջնող ուղղությամբ հատվածում իրականացնելու է վթարային և վտանգավոր բարդի ծառատեսակների հատում»,– նշված է հաղորդագրության մեջ։
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ պողոտայի նշված հատվածը ժամանակավորապես փակ կլինի:
Քաղաքապետարանը պատճառվող անհարմարությունների համար հայցում է համաքաղաքացիների ներողամտությունը: