14:07 31 մարտի 2020
Ուղիղ եթեր
  • USD500.80
  • GBP620.19
  • EUR554.34
  • RUB6.30
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
118 0 0

ՀՀ կենտրոնական բանկը Ղազախստանից և Ռուսաստանից ֆիզիկական անձանց կողմից դեպի Հայաստան արագ դրամական փոխանցումների վերաբերյալ հաղորդագրություն է տարածել։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik.  Ռուսաստանի և Ղազախստանից դեպի Հայաստան փոխանցումների հետ կապված որևէ սահմանափակում չկա։ Այս մասին հայտնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

Վերջին օրերին մամուլում և սոցիալական ցանցերի որոշ օգտատերերի շրջանում տեղեկություններ են շրջանառվում, ըստ որոնց Ղազախստանում և Ռուսաստանում գործում են սահմանափակումներ` կապված ֆիզիկական անձանց կողմից դեպի Հայաստան արագ դրամական փոխանցումների հետ:

«ՀՀ կենտրոնական բանկը, ուսումնասիրելով տեղեկությունները, կապ է հաստատել գործընկեր կառույցների հետ, և ստացել հավաստիացումներ, որ դեպի Հայաստան փոխանցումների հետ կապված, կարգավորող մարմինների կողմից սահմանված չեն որևէ առանձին սահմանափակումներ, և առկա սահմանափակումները չեն վերաբերում երկրներին՝ առավել ևս ՀՀ-ին»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ավելին՝ պարզվել է, որ Ղազախստանից դեպի Հայաստան փոխանցման սահմանափակումը մասնավոր դեպք է, և կապված է ոչ թե Հայաստանի հետ, այլ հաճախորդի կողմից սահմանված չափը գերազանցող գումարի փոխանցման հետ։

Ռուսաստանից ու Ղազախստանից Հայաստան գումար ուղարկելու խնդիր չկա. ԿԲ նախագահ

Ըստ թեմայի

Հարկերի մասով ՀՀ նոր իշխանությունը կրկնում է նախորդների սխալները. տնտեսագետ
Հայաստանի տնտեսական ցուցանիշները
Փաշինյանը ներկայացրել է տնտեսական աճի երկու հիմնական պատճառները
«Տարօրինակ տնտեսություն». ի՞նչն է մտահոգել Արթուր Ջավադյանին
թեգերը:
դրամ, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ