06:40 18 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.43
  • GBP615.98
  • EUR529.69
  • RUB7.45
Խոզեր

Աֆրիկյան ժանտախտի մասին խոսելն անլուրջ է. ՍԱՊԾ ղեկավար

CC BY 2.0 / Esther Lee / Barcelona
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
103 0 0

Վերջին անգամ Հայաստանում աֆրիկյան ժանտախտի դեպք պաշտոնապես գրանցվել է 2011թ–ին։ Դրանից հետո որևէ դեպք պաշտոնապես չի հաստատվել, թեև խոզերի անկման դեպքեր պարբերաբար գրանցվել են։

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Խոսել աֆրիկյան ժանտախտի մասին առնվազն անլուրջ է։ Sputnik Արմենիային ասաց ՀՀ Սննդի անվտանգության պետական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը` մեկնաբանելով Սյունիքի մարզում տնային կենդանիների շրջանում այդ հիվանդության տարածման մասին լուրերը։

«Միայն լաբորատոր հետազոտության պայմաններում է հնարավոր ախտորոշել և ասել, որ նման հիվանդություն կա»,– ասաց Ավետիսյանը` հավելելով, որ հետազոտությունն այս պահին ընթացքի մեջ է։

Գեորգի Ավետիսյանը նշեց, որ վերջին անգամ Հայաստանում աֆրիկյան ժանտախտի դեպք պաշտոնապես գրանցվել է 2011թ–ին։ Դրանից հետո որևէ դեպք պաշտոնապես չի հաստատվել, թեև խոզերի անկման դեպքեր` այլ վարակիչ հիվանդություններից, գրանցվել են. անցյալ տարի` Տավուշի մարզում, այս տարի` Սյունիքում։

Մինչ լաբորատոր հետազոտության վերջնական արդյունքների ստացումը Գեորգի Ավետիսյանը կոչ արեց հատկապես ոչ կոմպետենտ մարդկանց հայտարարություններ չանել ու չխոսել այն հիվանդությունների մասին, որոնք կարող են վնասել ՀՀ–ին, արտահանումներին ու խնդիրներ առաջացնել տնտեսվարողների համար։

Հիշեցնենք` Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գագիկ Խաչատրյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնքում ավելի քան 200 խոզ է սատկել, որոնց մոտ աֆրիկյան ժանտախտի ախտանշաններ են նկատվել։

Գագիկ Խաչատրյանը նշել էր, որ վարակը վայրի խոզերից ընտանի խոզերին է փոխանցվել բաց պայմաններում պահվող ու անտառներում շրջող կենդանիների միջոցով։ Նրա խոսքով վարական այսօր տարածված է ոչ միայն Սյունիքի, այլև Լոռու մարզում ու նույնիսկ Սամվել Ալեքսանյանին պատկանող տնտեսության կենդանիների շրջանում, որոնք պահվում են փակ տարածքում։

Գագիկ Խաչատրյանը նաև հայտնել էր, որ վարակի օջախը մեկուսացվել է, հսկողության տակ է, սատկած կենդանիներին թաղել են, իրականացվել է տարածքի ախտահանում և կատարվել պրոֆիլակտիկ բոլոր միջոցառումները։

Ըստ թեմայի

Կենդանաբանական այգու խնդիրները 5 ամսվա վաղեմություն ունեն. ՍԱՊԾ
ՍԱՊԾ-ում օգտագործման համար վտանգավոր սննդի հանդեպ աչք են փակել
թեգերը:
Սյունիք, Հայաստան

Գլխավոր թեմաներ