19:48 21 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.69
  • GBP617.03
  • EUR528.46
  • RUB7.47
Բողոքի ակցիա Երևանի կենտրոնում

Բողոքի ակցիա Երևանի կենտրոնում. պահանջում են կենդանաբանական այգու տնօրենի հրաժարականը

© Sputnik / David Galstyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
45 0 0

Բողոքի ակցիայի մասնակիցները կարծում են, որ տնօրենի պաշտոնում իր գործունեության ընթացքում Ռուբեն Խաչատրյանը միայն վնաս է հասցրել Երևանի կենդանաբանական այգուն։

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Մի քանի տասնյակ մարդ, նրանց շարքում` Երևանի կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները, բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության շենքի մոտ։

Ցուցարարները պահանջում են Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը։ Նրանց ձեռքերում «Ռուբեն, հեռացի՛ր» գրությամբ պաստառներ են։

«Նա Հայաստանում միակ տնօրենն է, որը ոչ մի օգուտ չի տվել, այլ միայն վնաս», – պնդում են ակտիվիստները։

Նշենք, որ սա բողոքի առաջին ակցիան չէ` Խաչատրյանի հրաժարականի պահանջով։ Մայիսի 1–ին այգում այցելուների համար կազմակերպված միջոցառումներին զուգահեռ այգու մուտքի մոտ առավոտից մեկնարկել էր նախկին աշխատակիցների բողոքի ակցիան։

Акция протеста против директора Ереванского зоопарка перед Домом правительства (7 июня 2019). Еревaн
© Sputnik / David Galstyan
Բողոքի ակցիա Երևանի կենտրոնում

Հիշեցնենք` Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը նախկին աշխատակիցների իր հասցեին ուղղված մեղադրանքները զրպարտություն է համարում։ Նախկին աշխատակիցների հաշվարկով` 2011թ.–ից ի վեր տնօրենն աշխատանքից ազատել է այգու շուրջ 80 աշխատակցի։

Ըստ թեմայի

Հրապարակվել է Երևանի կենդանաբանական այգու կապիկների և թռչունների ազատավանդակների կոնցեպտը
«Ռուբեն, հեռացիր». Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները կրկին բողոքի են դուրս եկել
Ի՞նչ է կատարվում կենդանաբանական այգում. ամուրյան վագրի մոտ գոյացություն է հայտնաբերվել
թեգերը:
ՀՀ կառավարություն, Բողոքի ակցիա, կենդանի

Գլխավոր թեմաներ