10:42 25 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.81
  • GBP609.64
  • EUR544.32
  • RUB7.60
ԱԺ պատգամավորներ

Բոլորի աշխատավարձից նույն հարկը կպահվի. ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը

© Sputnik / Aram Nersesyan ,
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
595 0 0

Հայաստանում բիզնեսի համար կնվազեցնեն շահութահարկը, իսկ վարձու աշխատողների համար` եկամտահարկը։ Դրա փոխարեն կբարձրացնեն օղու ու խաղատների հարկերը։

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. ՀՀ ազգային ժողովի պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունեցին ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Փոփոխություններին կողմ քվեարկեցին 72 պատգամավոր (բոլորը «Իմ քայլը» դաշինքից), դեմ` 32–ը, ձեռնպահ չկար։

Փոփոխությունների փաթեթը ենթադրում է չեղարկել պրոգրեսիվ դրույքաչափերը ֆիզիկական անձանց համար ու սահմանել 23% միասնական դրույքաչափ։ Առայժմ ամսական 150 հազար դրամ ստացողները 23% հարկ են վճարում, 150 հազարից 2 միլիոն ստացողները` 28%, ավելի քան 2 միլիոն ստացողները` 36%։ Փոփոխություններից հետո բոլոր աշխատավարձերից նույն տոկոսը կհարկվի։ Այդ հարկադրույքն ուժի մեջ կմտնի 2020 թվականին, իսկ 2023 թվականին հարկը կնվազի մինչև 20%։

Նշենք, որ Հայաստանի վարձու աշխատակիցների երկու երրորդի (մոտ 4000 մարդ) աշխատավարձը 150 հազար դրամից քիչ է։

Այնուհետև եկամտային հարկի դրույքաչափը մինչև 2023 թվականը աստիճանաբար կնվազեցվի մինչև 20 տոկոս:

Օրինագծի ընդհանուր տրամաբանությունն է իջեցնել արտադրության հարկերն ու բարձրացնել ոչ առաջին անհրաժեշտության ապրանքների հարկերը, ինչպես նաև տնեսության` ոչ նյութական արժեքներ ստեղծող ոլորտների հարկերը։

Բայց հարկերի այդ նվազումները փոխհատուցելու համար առաջարկվում է բարձրացնել ծխախոտի ու օղու ակցիզը (ԵԱՏՄ–ի պայմանավորվածությունների համաձայն), բացառությամբ գինու և կոնյակի, որոնք Հայաստանի արդյունաբերության համար կարևոր ապրանք են համարվում։

Նախատեսվում է նաև բարձրացնել տուրքերը տարադրամի փոխանակման կետերի ու գրավատների համար, իսկ խաղային ոլորտը (խաղատներ, բուքմեյքերական ընկերություններ) հարկել շահութահարկով։

Ըստ թեմայի

Հարկային եկամուտների շնորհիվ Հայաստանի բյուջեն համալրվել է 7,4 միլիարդ դրամով
Հայաստանի խանութները գործարաններից եկամտաբեր են. Արամյանն առաջարկում է «հարկերով շտկել դա»
Հարկերն աճել են, հարկատուները` փոխվել. ՊԵԿ–ը հրապարակել է խոշոր հարկատուների նոր ցանկը
թեգերը:
ԱԺ, Հայաստան

Գլխավոր թեմաներ