07:26 17 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.16
  • GBP592.63
  • EUR526.54
  • RUB7.43
Վարդա

Էրոտիկ պարի տեսանյութ հրապարակելը հեշտ չէ. Վարդան ցույց է տվել` ինչպես է պտտվում ձողի վրա

© Sputnik / Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
1003 0 0

Հայտնի պարուհին ցուցադրել է իր պարային ունակությունները և բացատրել, թե ինչու է այդ հագուստով պարում։ Դիտեք Վարդայի պարի տեսանյութը։

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Հայտնի երգչուհի, դերասանուհի և pole-dance–ի աշխարհի չեմպիոն Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան) անհավանական ճկունություն և պլաստիկա է ցուցադրել ուկրաինացի երգչուհի, «Տաք շոկոլադ» («Горячий Шоколад») խմբի նախկին մենակատար Տատյանա Ռեշետնյակի հիթի ուղեկցությամբ։

Ընդ որում` Վարդան իր պարը ներկայացնում է մարմինը կիպ գրկած կոմբինեզենով և բացատրել է` ինչու է նման պուրիտանական հանդերձանք ընտրել։

«Այժմ ձողի վրա պարերի տեսանյութ հրապարակելը հեշտ չէ, կարծես թե Instagram–ը արգելափակում է որոշ տեսանյութեր` դրանք չափից ավելի էրոտիկ համարելով», – խոստովանել է Վարդան։

Նրա խոսքով` կան նաև սոցցանցի հետ աշխատանքի այլ դժվարություններ։

«Ռուսական թրեքերի տակ ևս ստիպված ես լինում պարել, որպեսզի խուսափես արգելափակումից, բայց լավ է` կան այսպիսի հզոր երգեր, ինչպիսին TAYANNA–ի (Տատյանա Ռեշետնյակ) «9 կյանք» է», – գրել է պարուհին։

Երկրպագուների համար այսքանը բավական էր, որպեսզի Վարդային ողողեին հաճոյախոսություններով։

«Վարդա, դու պարզապես հրաշք ես, աչք կտրելն անհնար է։ Շքեղ ես։ Կանացի։ Զգայուն։ Ես պարզապես հիացած եմ», – գրել է itsmelily85–ը։

«Դուք բոլորից լավ եք պարում, ինչ–որ հատուկ շարժումներ են, հատուկ աուրա… մի խոսքով` ՎԱՐԴԱ ❤», – ավելացրել է ninel_lik–ը։

«Այսքան նուրբ և առանց մի գրամ գռեհկության միայն ձեզ մոտ է ստացվում», – նկատել է ksenovich_ys–ը։

Վարդան ծնվել է 1985 թվականի մարտի 3-ին Կրիվոյ Ռոգում` բազմազավակ ընտանիքում։ Երկու բարձրագույն կրթություն է ստացել` էստրադայի և զանգվածային տոների բեմադրիչի և ֆիզիկական դաստիարակության մենեջերի, մարզչի։

Վարդան մեծ հաջողությունների է հասել pole-dance–ում և նվաճել է աշխարհի ամենահեղինակավոր տիտղոսները` ելույթ ունենալով «Սև հրեշտակ» կեղծանունով։

Ըստ թեմայի

Վարդան իր ծննդյան օրը էրոտիկ լուսանկար է հրապարակել
Խեղճ տղամարդիկ. Վարդան էրոտիկ տեսանյութ է հրապարակել մարզասրահից
«Քիչ էր մնում հեռախոսս ձեռքիցս ընկներ». ի՞նչն է ստիպել Վարդային սոցցանցից ջնջել ընկերոջը
Վարդան վերջապես ամուսնացել է
թեգերը:
Պար, Վարդա

Գլխավոր թեմաներ