ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը ներկայացել է հայկական տարազով։ Հետաքրքիր ու գեղեցիկ կերպարով լուսանկարը նա հրապարակել է Instagram-ի իր էջում։
«Հայկական տարազով», - գրել է Հարությունյանը լուսանկարի տակ։
Շատ բաժանորդներ հավանել են մարզիկի կերպարը։
Посмотреть эту публикацию в Instagram
«Ջան, ջան», «Ձեզ շատ է սազում», «Ամենագեղեցիկ աչքերը», «Շատ գեղեցիկ է, ասես ֆիդայի լինես», - նման մեկնաբանություններ են գրել բաժանորդները։
Հուլիսի 6-ին Հարությունյանը կժամանի Երևան։ Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա ըմբիշների շոու։ Միհրանը նշել է, որ դա շատ տեսարժան է լինելու և խոստացել երկրպագուներին ամեն ինչ անել՝ հաղթանակ տանելու համար։
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Կրասնոդարում անցկացվող ըմբշամարտի «Չեմպիոնների գավաթ» մրցաշարում Հարությունյանը 67 կգ քաշային կարգում մրցեց բելառուս Յարոսլավ Կարդաշի հետ և հաղթեց ժամանակից շուտ՝ 10։0:
Միհրան Հարությունյանն ըմբշամարտի մրցագորգը լքել էր 2016թ.-ին՝ Օլիմպիական խաղերից հետո: Ռիո-2016-ում նա հանդես էր գալիս ուսի վնասվածքով։ Այդուհանդերձ, եզրափակիչում կողմնակալ մրցավարության պատճառով արժանացավ ոչ թե ոսկե, այլ արծաթե մեդալի։
Օլիմպիական խաղերից հետո Միհրանը հանդես էր գալիս MMA-ում (խառը մենամարտեր) և անցկացրել է 2 հաղթական մենամարտ: