15:34 19 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Житель аварийного дома в селе Гетапня Лусине Харатян

Առանց նպաստի, 31 000 դրամ թոշակով. 65–ամյա կնոջ տունը սկսվում և ավարտվում է ննջասենյակով

© Sputnik / Aram Nersesyan ,
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
20101

Լուսինե Խառատյանի տան հյուրասենյակն ամբողջությամբ փլվել է, իսկ ննջասենյակի ու միջանցքի պատերին ճաքեր կան։ Կնոջը 2007–ին բնակարան գնելու վկայագիր են տվել, բայց մինչ օրս նա նոր տուն չունի։

Կարինե Հարությունյան, Sputnik Արմենիա

Երբեմնի հարմարավետ ու լուսավոր տան փոխարեն 65–ամյա Լուսինե Խառատյանն այժմ ապրում է մի ննջասենյակում, որը տան փլվելուց հետո կանգնուն է մնացել։ Արարատի մարզի Գետափնյա գյուղում բնակվող տիկին Լուսինեն Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ 1988–ի երկրաշարժից հետո տան պատերին մեծ ճաքեր էին առաջացել, որոնք էլ կամաց–կամաց սկսել են տունը քայքայել։

Аварийный дом в селе Гетапня, Араратская область
© Sputnik / Aram Nersesyan ,
Լուսինե Խառատյանի փլված տունը

«Երկրաշարժից հետո մի օր, գիշերը, տան հյուրասենյակը փլվեց. լավ է` գիշերն էր ու ննջասենյակում էինք մենք, թե չէ տակն էինք մնալու։ Ծանր տարիներ էին, չեմ էլ ուզում հիշել` ինչպես ենք հաղթահարել»,–ասում է նա։

Аварийный дом в селе Гетапня, Араратская область
© Sputnik / Aram Nersesyan ,
Լուսինե Խառատյանի փլված տունը

Հյուրասենյակի փլուզմանը հաջորդել է տանիքի քայքայումն ու այժմ անձրևաջրերը ներս են լցվում։ Անձրևոտ օրերին էլեկտրականությունից օգտվել կինն ուղղակի չի կարող, քանի որ այն կամ անջատվում է, կամ էլ ուղղակի վտանգավոր է դառնում։ Տան ողջ կահույքը` դաշնամուր, անկողին, կահ–կարասի, լցրած է դեռևս կանգուն մնացած միջանցքում և ննջասենյակում։

Аварийный дом в селе Гетапня, Араратская область
© Sputnik / Aram Nersesyan ,
Լուսինե Խառատյանի փլված տունը

Տիկին Լուսինեն մեկ աղջիկ ունի, նա էլ` երկու անչափահաս երեխա, սակայն նրանք չեն կարողանում կնոջ մոտ ապրել, քանի որ տանը որևէ հարմարություն չկա։ «Աղջիկս երեխաների հետ մեր բարեկամներից մեկի տանն է մնում, քանի որ մենք որևէ պայման չունենք` ո՛չ բաղնիք ունեմ, ո՛չ էլ` քնելու տեղ։ Բայց այսպես մինչև ե՞րբ պետք է ապրենք։ Ես էլ առողջական խնդիրներ ունեմ` 3 տարի առաջ ընկել եմ ու հիմա արթրոզ (հոդախտ) և արթրիտ (հոդաբորբ) ունեմ»,–ասում է կինը։

Аварийный дом в селе Гетапня, Араратская область
© Sputnik / Aram Nersesyan ,
Լուսինե Խառատյանի փլված տունը

Նրա խոսքով` քանիցս իր տան խնդրի համար դիմել է պատկան մարմիններին ու վերջապես 2007–ին բնակարանի գնման վկայագիր է ստացել։ Իրեն ընդգրկել էին աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման ծրագրում։ Տիկին Լուսինեն հավաստիացնում է` Հրազդանում երկու սենյականոց բնակարան է գտել, որի համար պետք է պետությունը գումար փոխանցեր, սակայն կառավարությունից ասել են` իր հաշվին այլևս գումար չկա։

Житель аварийного дома в селе Гетапня Лусине Харатян
© Sputnik / Aram Nersesyan ,
Լուսինե Խառատյանի փլված տունը

«Չհասկացա` ինչպե՞ս ստացվեց այդ ամենը։ Չէ՞ որ ես իմ ձեռքում փաստաթուղթ ունեի, որ ինձ պետք է տուն տրամադրեն։ Ես ի վիճակի չեմ աշխատելու, առողջությունս չի ներում, 31 000 դրամ թոշակ եմ ստանում ու դրանով ապրում։ Նպաստ էլ չեմ ստանում ու չգիտեմ` հետո ինչ է լինելու»,–ասաց տիկին Լուսինեն։

Կնոջ` մեզ տրամադրած փաստաթղթերից երևում է, որ նրան, իսկապես, 2007–ի դեկտեմբերին բնակարան գնելու վկայագիր է տրամադրվել. 4 603 000 դրամի շրջանակներում նա մինչև 2008–ի հունիսի 14–ը պետք է բնակարան ընտրեր, իսկ պետությունը պետք է գումարը փոխանցեր։

Аварийный дом в селе Гетапня, Араратская область
© Sputnik / Aram Nersesyan ,
Լուսինե Խառատյանի փլված տունը

Գետափնյա համայնքի ղեկավար Մկրտիչ Ազատյանը մեզ հետ զրույցում նշեց, որ տեղյակ է Խառատյանի խնդրին և կնոջը բնակարան տրամադրելու խնդիրը միշտ ներկայացնում է, երբ իրենցից տեղեկատվություն են ուզում, թե համայնքում ովքեր ունեն բնակարանի խնդիր։

Sputnik Արմենիան գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ քաղաքաշինության կոմիտե, որտեղից ի պատասխան հայտնել էին, որ կինն աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման ծրագրի շահառու չէ։

Аварийный дом в селе Гетапня, Араратская область
© Sputnik / Aram Nersesyan ,
Լուսինե Խառատյանի փլված տունը

Բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը մեզ հետ զրույցում բացեց փակագծերը` ասելով, որ Խառատյանի տունը բնական մաշվածության արդյունքում է դարձել վթարային։ «2007–ին, այո, նրան բնակարան գնելու վկայագիր են տրամադրել, սակայն նա չի իրացրել այդ գումարը, այսինքն` իրեն հատկացված 6 ամսվա ընթացքում բնակարան չի ընտրել ու ներկայացրել»,–ասաց Արզումանյանը։

Аварийный дом в селе Гетапня, Араратская область
© Sputnik / Aram Nersesyan ,
Լուսինե Խառատյանի փլված տունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նպաստների բաժնի պետ Արմեն Մարգարյանն էլ նշեց, որ կինն, այո, նպաստ չի ստանում, քանի որ նրա տան վրա բացի կնոջից, գրանցված են նաև նրա աղջիկն ու վերջինիս երկու երեխաները։

Ի դեպ, քանի դեռ ամառ է, տիկին Լուսինեն կարողանում է իր «տանն» ապրել, բայց ձմռանը նորից հարևանների կամ բարեկամների տան ճանապարհն է բռնում...

Житель аварийного дома в селе Гетапня Лусине Харатян
© Sputnik / Aram Nersesyan ,
Լուսինե Խառատյանի փլված տունը

Ըստ թեմայի

Հայկական «Հոգվարթսը», կամ ինչպես են «Թռչունյան տան» երեխաները կոտրում կարծրատիպերը
Գյումրու պատմության մոռացված մասնիկը. ինչ կլինի Ֆրունզիկի և Գալյա Նովենցի «սիրո տան» հետ
Սահակյան ընտանիքն ավելի քան 1 ամիս դրսում է մնացել. ինչ են խոստանում փլուզված տան տերերին
թեգերը:
երեխա, Կին, Սպիտակի երկրաշարժ 1988, Երկրաշարժ, Հայաստան

Գլխավոր թեմաներ