19:57 17 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.92
  • GBP578.43
  • EUR527.46
  • RUB7.22
Սևան

Նախարարությունը թաքցնո՞ւմ է Սևանի խնդիրները. գերատեսչությունից այլ բան են պնդում

© Sputnik / Ashot Gevorgyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
15010

Լրագրողի պնդմամբ` Սևանա լճում ֆոսֆորի պարունակությունը կրկին ավելանում է։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. Սևանա լճում կան մի շարք խնդիրներ, որոնք շրջակա միջավայրի նախարարությունը թաքցնում է։ Այս մասին այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց լրագրող և բլոգեր Արման Սուլեյմանյանը։

«Սևանա լճում ֆոսֆորի պարունակությունն ավելանում է, ինչը նշանակում է, որ այս տարի նույնպես լիճը ծաղկելու է։ Արփայի և Եղեգիսի ձորում ՀԷԿ–եր կան, որոնց ջրատվությունը ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում, այսինքն` այդ գետերում չկա այնքան ջուր, որքան բնապահպանության նախարարությունը նախկինում թույլտվություն է տվել ՀԷԿ–երի գործունեության համար։ Եղեգիսի ձորի ձկներն, օրինակ, «երկկենցաղ» են դարձել, քանի որ ձկների համար ուղին չոր է, եղած քիչ ջուրը ուղղվում է դեպի խողովակներ, որպեսզի ՀԷԿ–երն աշխատեն»,–ասաց նա` հավելելով, որ ոչ ոք այս պրոցեսը չի վերահսկում, բացի նախարարությունից, որն էլ որևէ տեղեկատվություն չի տալիս։

Խոսելով սիգի մասին` Սուլեյմանյանը նշեց, որ նախարարությունը խորամանկության է դիմել և սիգի արտահանումը թառափի հետ մեկ փաթեթում է ներկայացնում, որպեսզի շատերը շատ բան չհասկանան։

Նրա խոսքով` այս տարի Para.tv-ին մտադիր էր Սևանա լճի մասին վավերագրական ֆիլմ նկարել, ինչի համար էլ զրուցել ու ստացել են շրջակա միջավայրի նախարարության երկու ՊՈԱԿ–ների ղեկավարների թույլտվությունը։ Մայիս ամսին այդ մարդկանց հետ նկարահանում իրականացնելու համար դիմել են նախարարություն և շուրջ 2 շաբաթ հետո ստացել պատասխան, որ մասնագետները չեն ցանկանում նկարահանվել այդ ֆիլմում։

«Այդ մարդիկ նախարարության կողմից հիմա հոգեբանական ճնշման տակ են գտնվում։ Ստացվում է` Հայաստանում կա միայն «դաբռո»–ի ինստիտուտ, և լրագրողներն իրավունք չունեն հանդիպելու այս կամ այն մասնագետի հետ ու զրուցելու։ Ես ուզում եմ ասել, որ ինձ պատասխան տվողներն ապուշ են և ես հույս ունեմ, որ նախարարությունն ինձ` ապուշ բառի համար դատի կտա և ես դատարանում կապացուցեմ նրանց` ապուշ լինելը»,–ասաց նա։

Арман Сулейманян на пресс-конференции по теме экологических проблем озера Севан (11 июня 2019). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan ,
Արման Սուլեյմանյան

Շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղար Արմեն Վարդանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ խնդիրն այն է, որ նախարարության ՊՈԱԿ–ների ղեկավարները կանխավ տեղյակ չեն եղել, որ վավերագրական ֆիլմում են նկարահանվելու։ «Նրանց թվացել է` հարցազրույց պետք է տան, սակայն մեզ ուղարկված գրավոր հարցման ժամանակ պարզվել է, որ վավերագրական ֆիլմի մասին է խոսքը։ Նրանք հրաժարվել են վավերագրական ֆիլմում նկարահանվել։ Նրանց հանդեպ որևէ ճնշումներ չի եղել և չկա։ Բացի այդ, Սուլեյմանյանին առաջարկել ենք իր հարցերը գրավոր ներկայացնել կամ մամուլի ասուլիսների ժամանակ դրանք ուղղել։ Ես անձամբ նրան հունիսի 5–ին նախախարի մամուլի ասուլիսին եմ հրավիրել»,–ասաց նա։

Սևանից ջուր բաց կթողնեն. կառավարությունը հաստատեց այս տարվա ծավալը

Ինչ վերաբերում է Սևանա լճի խնդիրներին, ապա Վարդանյանը նշեց, որ նախարարն էլ հայտնել է, որ լճում իրոք բարձր է ֆոսֆորի պարունակությունը, ինչի համար էլ մասնագետներին հանձնարարել են ուսումնասիրել և գնահատել իրավիճակը։

Ըստ թեմայի

Սևանի ճանապարհին վթարի է ենթարկվել հարսանեկան մեքենան. հարսն ու փեսան հիվանդանոցում են
Սևանը միայնակ չէ, ծաղկել են Հայաստանի գրեթե բոլոր լճերը
Մինչև առուն ջուր գա, Սևանը կճահճանա. բնապահպանները պահանջում են արգելել լրացուցիչ ջրառը
թեգերը:
Սևան, Հայաստան

Գլխավոր թեմաներ