21:20 26 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.33
  • GBP605.45
  • EUR542.20
  • RUB7.56
Սմարթֆոններով մարդիկ

Huawei-ի օպերացիոն համակարգը գրեթե պատրաստ է. ի՞նչ խորամանկ քայլի են դիմել չինացիները

© AP Photo / Mark Schiefelbein
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Տեխնիկա և նորարարություններ (80)
15810

Չինական ընկերությունը լուրջ քայլեր է ձեռնարկում պատժամիջոցների հետևանքները «մարսելու» համար։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Huawei ընկերությունը պատրաստվում է իր սեփական օպերացիոն համակարգի (ՕՀ)՝ Hongmeng-ի թողարկմանը, և այդ ՕՀ–ն արդեն ներբեռնել է 1 մլն սմարթֆոնում: Այս մասին հայտնում է China Daily-ն` նշելով, որ սմարթֆոնների միջոցով թեստավորվելուց հետո Hongmeng-ն աշնանը կթողարկվի։

Ընկերությունը պնդում է, որ իր նոր ՕՀ-ն աշխատելու է բոլոր Android հավելվածների հետ և ունենալու է անձնական տվյալների ավելի հզոր պաշտպանություն՝ ընդլայնված գործառույթներով: Այն հնարավոր է լինելու բեռնել սմարթֆոնների, համակարգիչների, պլանշետների և այլ խելացի սարքերի վրա:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի կառավարության` Huawei-ի դեմ սահմանած պատժամիջոցներից հետո Google-ը հայտարարել էր, որ Huawei սարքերին կզրկի Android օպերացիոն համակարգից:

Իսկ հիմա էլ Huawei ընկերությունը փորձում է իր հավելվածների խանութ App Gallery-ի համար մարդ հավաքել և խնդրել է Google Play-ի ամենահայտնի հավելվածների նախագծողներին իրենց ծրագրերը տեղադրել իր խանութում: Այս մասին էլ հայտնում է xda-developers-ը՝ հղում կատարելով անանուն նախագծողի, որը համացանցում հրապարակել է Huawei-ից իրեն ուղարկված հրավերը:

Էլեկտրոնային նամակում ասվում է, որ նախագծողները կստանան «ամբողջական աջակցություն», իսկ թե ինչ աջակցության մասին է խոսքը, ընկերությունը լռել է:

App Gallery-ն Huawei և Honor սարքերի համար նախատեսված հավելվածների խանութը, որը թողարկվել է անցյալ տարվա գարնանը, առկա է ավելի քանի 350 մլն սմարթֆոններում, որոնց գրեթե կեսը վաճառվել են Չինաստանից դուրս: App Gallery-ի նախագծողների համայնքի անդամների քանակը գերազանցում է 560 հազարը:

Հիշեցնենք` ԱՄՆ–ն «սև ցուցակում» էր ընդգրկել Huawei ընկերությանն ու նրա 70 դուստր ընկերություններին` հայտարարելով, որ կանխում է ամերիկյան տեխնոլոգիաների այնպիսի օգտագործումը, որը կարող է վնասել ԱՄՆ–ի արտաքին քաղաքականությունը կամ ազգային անվտանգությունը (Huawei–ին արդեն մի քանի անգամ մեղադրել են չինական կառավարության օգտին լրտեսելու համար): Դրանից հետո Google–ն ու մի շարք ընկերություններ հայտարարել էին, որ այլևս չեն համագործակցելու չինական ընկերության հետ։

թեմա:
Տեխնիկա և նորարարություններ (80)

Ըստ թեմայի

Samsung-ը պատրաստվում է երեք էկրանով սմարթֆոն արտադրել
Xiaomi-ն իր սմարթֆոնները կվաճառի հյութերի ու սուրճի պես. լուսանկար
«Գահերի խաղը» սերիալի ոճով թանկարժեք սմարթֆոն է ներկայացվել. տեսանյութ
Նոր սմարթֆոնը չի վնասվել մոտ 31 կմ բարձրությունից ընկնելուց հետո
թեգերը:
սմարթֆոն

Գլխավոր թեմաներ