00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Համեղ կանգառ» և ձեռքի տակ եղած մթերք. ՀՀ–ում գաստրոնոմիական նոր նախագիծ է գործարկվում

© Sputnik / Asatur YesayantsФестиваль еды Yerevan Food Fest прошел на площади Республики (10 июня 2018). Еревaн
Фестиваль еды Yerevan Food Fest прошел на площади Республики (10 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Gastro Camp Armenia միջոցառումը, որը կօգնի բացահայտել մարզերի խոհարարական ներուժը։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. Հայաստանում առաջին անգամ կստեղծվի գաստրոնոմիական քարտեզ, որը հնարավորություն կտա ծանոթանալու տարածաշրջանի շեֆ խոհարարների հետ, ինչպես նաև ավելացնել երկրի տարբեր անկյունների գաստրոնոմիական ավանդույթների մասին գիտելիքները։ Այս մասին այսօր ասաց Gastro Camp Armenia–ի կազմակերպիչ Աննա Մազմանյանը։

Артист Левон Оганезов поделился секретами приготовления толмы - Sputnik Արմենիա
Լևոն Օգանեզովը տոլմա եփել է սովորեցրել Մալիշևային ու խորհուրդ է տվել «Արցախ» օղի խմել

Gastro Camp Armenia–ն խոշոր միջազգային միջոցառում է, որի արդյունքում էլ կկազմվի Հայաստանի գաստրոնոմիական քարտեզը։

Gastro Camp-ն անցկացվելու է տարին երկու անգամ, ամեն անգամ` նոր տարածաշրջանում։ Արտագնա միջոցառումն այս անգամ տեղի կունենա Կոտայքի մարզում հունիսի 19-22–ը։

Մի հյուրանոցում կհավաքվեն հայտնի օտարերկրացի խոհարարներ, HoReCa ոլորտի պրոֆեսիոնալներ` նոր գիտելիքներ ստանալու, շփվելու, նոր տեխնոլոգիաներին ծանոթանալու և բաց երկնքի տակ գաստրոնոմիական ընթրիքներ կազմակերպելու համար։

«Գաստրոնոմիական քարտեզը տեղեկատու է հյուրանոցների և ռեստորանների համար, ուղեցույց ինչպես երկրի բնակիչների, այնպես էլ զբոսաշրջիկների համար», – ասաց Մազմանյանը։

Քարտեզը կմշակվի բոլորին հասանելի հավելվածների տեսքով։ Դրանով հնարավոր կլինի հեշտությամբ կողմնորոշվել այս կամ այն մարզին բնորոշ մթերք որոնելիս։ Շուտով քարտեզի վրա կհայտնվեն նաև «համեղ կանգառներ», որտեղ արտադրողները կարող են վաճառքի հանել իրենց արտադրանքը։

Армянские кулинары испекли самую длинную пиццу в Армении (1 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Երեխաները հիացած են. Երևանում թխել են ամենաերկար պիցցան. լուսանկարներ

Մազմանյանի խոսքով` քարտեզը կնպաստի զբոսաշրջային երթուղիների ընդլայնմանը, գյուղացիական և գաստրոնոմիական զբոսաշրջության զարգացմանը, արտադրողների և ռեստորանատերերի կապերի հաստատմանը։

Միջոցառումը բաղկացած է երկու մասից։ Հայ և օտարերկրյա խոհարարներն առաջին երկու օրերը կզբոսնեն Կոտայքի մարզի գյուղերում, կհամտեսեն մթերատեսակները, այնուհետև կմշակեն հեղինակային ճաշացանկ` այդ տեղանքի համար բնորոշ մթերքի հիման վրա։

Երկրորդ մասը կրթական է. հրավիրված հյուրերը երկու օր վարպետության դասեր կանցկացնեն մարզի ներկայացուցիչների համար։

Մազմանյանը վաղուց էր մտածել ոչ սովորական գաստրոնոմիական միջոցառում կազմակերպելու մասին։

Ժենգյալով հացի 2-րդ փառատոնը կայացավ Արցախի Հաթերք գյուղում - Sputnik Արմենիա
Մին ասի`«կծմնձուկ». արցախցիները փորձության էին ենթարկում ժենգյալով հացի փառատոնի հյուրերին

«Մտածում էի միջոցառում անցկացնել անտառում` բաց երկնքի տակ, ընթրիք պատրաստել այն մթերքից, որ կա այն տեղանքում, որտեղ անցկացվում է միջոցառումը», – ասաց Մազմանյանը։

Gastro Camp Armenia–ի կազմակերպչական կոմիտեի ղեկավար Աննա Ավագյանն էլ նշեց, որ որակյալ մթերքի քիչ հայտնի արտադրողները միջոցառման շրջանակում հնարավորություն կունենան ի լուր աշխարհի հայտարարել իրենց մասին։

Հիշեցնենք, որ Հայաստանում տարվա ընթացքում բազմաթիվ գաստրոնոմիական փառատոներ ու միջոցառումներ են կազմակերպվում (թթի, տոլմայի, ժենգյալով հացի փառատոներ)։

Փաշինյանն ու Թանկյանը թթի օղի են խմում. աշխարհահռչակ երաժիշտը ծաղրանկար է հրապարակել

Լրահոս
0