00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միջոցառումից հետո 4 քաղաքացի աղիքային վարակներին բնորոշ գանգատներով դիմել է հիվանդանոց

© Sputnik / Armenuhi MkhoyanАвстрийская больница Матери и ребенка в Гюмри
Австрийская больница Матери и ребенка в Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Միջոցառմանը մասնակցած 300-ից ավելի քաղաքացիների հետ անհատական կապ է հաստատվում:

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. Աղիքային վարակներին բնորոշ գանգատներով 4 քաղաքացի հունիսի 11-ին դիմել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից, անմիջապես ձեռնարկված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ հիվանդները մասնակցել են ընդհանուր միջոցառման: Հիվանդներից վերցվել են կենսանմուշներ լաբորատոր  հետազոտությունների համար: Վարակի աղբյուրի հայտնաբերման, ինչպես նաև պատճառահետևանքային կապը բացահայտելու նպատակով` ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ: Այդ թվում միջոցառմանը մասնակցած 300-ից ավելի քաղաքացիների հետ անհատական կապ է  հաստատվում:

Обстановка в мед.центре Григор Лусаворич, куда доставлены раненные при взрыве ресторана Бургер кинг - Sputnik Արմենիա
Առինջ գյուղի 4 բնակիչ թունավորվել են գազից

Հիշեցնենք, որ մեկ այլ դեպքով` հունիսի 6-ին, տանը կազմակերպված խնջույքից հետո աղիքային գանգատներով «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց ընդունված բոլոր հիվանդներն արդեն առողջացել են: Կազմակերպված համաճարակաբանական ուսումնասիրությունների և հիվանդներից վերցված կենսանմուշների լաբորատոր հետազոտությունների արդյունքում հիվանդների մոտ վերջնական ախտորոշվել է սալմոնելոզ:

Աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից խուսափելու համար՝ առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում և հորդորում է.

  • սննդամթերքը (մրգերը, բանջարեղենը, հատապտուղները)  օգտագործելուց առաջ լավ լվանալ հոսող մաքուր ջրով,
  • չօգտագործել տնային պայմաններում պատրաստվող և շուտ փչացող սննդամթերք, հում մթերքներից պատրաստվող սոուսներ, աղցաններ,
  • սննդամթերքը պահել փակ տարողություններում՝ ճանճերի կողմից աղտոտումը կանխարգելելու նպատակով, ինչպես նաև՝ պատշաճ ջերմային պայմաններում,
  • ընտրել թարմ, ոչ ժամկետանց սննդամթերք,
  • չգնել արտաքին միջավայրի գործոնների՝ արևի ճառագայթների և մթնոլորտային տեղումների, ինչպես նաև փոշու, ավտոտրանսպորտի արտանետումների անմիջական ազդեցության ներքո գտնվող մայրուղիներում, փողոցներում, բնակելի շենքերի բակերում բացօթյա  պայմաններում պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված, քաբաբ և այլն,
  • ընդհանրապես բացառել կրեմային հրուշակեղենի օգտագործումը, չգնել տեղում պատրաստվող լցնովի փափուկ պաղպաղակ, զովացուցիչ ըմպելիքներ, կվաս, թարմ մրգերից պատրաստվող հյութեր,
  • առանձնացնել հում սննդամթերքը եփածից, ինչպես նաև սննդի պատրաստման ժամանակ հում և պատրաստի մթերքի համար օգտագործել առանձին խոհարարական պարագաներ՝ դանակներ, ափսեներ, տախտակներ: Շատ կարևոր է հետևել, որպեսզի մսամթերքից և այլ հում մթերքից հոսող հեղուկը չաղտոտի պատրաստի սննդատեսակները (աղցաններ, միրգ և բանջարեղեն և այլն),
  • սնունդը լավ եփել կամ տապակել` առնվազն 700C պայմաններում,
  • պատահական վայրերից սունկ չգնել: Գնված սունկը լվանալիս պետք է լինել ուշադիր և չօգտագործել արտաքին տեսքը լրիվ կամ մասնակի փոխած մթերք,
  • հետևել ձեռքերի հիգիենային՝ լվանալ հաճախակի, յուրաքանչյուր անգամ սնունդ պատրաստելուց և ուտելուց առաջ, զուգարանից օգտվելուց հետո։
Լրահոս
0