04:56 25 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.81
  • GBP609.64
  • EUR544.32
  • RUB7.60
Երեխա

Կառավարությունը փոփոխություններ է կատարել խնամատար ընտանիքի մասին օրինագծում

© Sputnik / Владимир Песня
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
110 0 0

Երեխայի խնամքի և դաստիարակության համար տրամադրվող ֆինանսական միջոցների չափը մասնագիտացված և ընդհանուր տիպի խնամատար ընտանիքներում նախատեսվում է սահմանել մեկ երեխայի հաշվարկով մեկ ամսվա համար 60.8 հազար դրամ կամ մեկ օրվա ծախսը 2 հազար դրամ:

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի –Sputnik. ՀՀ կառավարության հունիսի 13-ի հերթական նիստում ընդունվել է Հայաստանի Հանրապետությունում խնամատար ընտանիքի ինստիտուտի օրենսդրության բարեփոխման և զարգացման վերաբերյալ որոշում:

Խնամատար ընտանիքն առաջին հերթին դիտվելու է որպես շուրջօրյա խնամքի և պաշտպանության հաստատություններում գտնվող այն երեխաների խնամքի ու դաստիարակության կազմակերպման այլընտրանքային ձև, ովքեր տարբեր պատճառներով հնարավորություն չունեն խնամք ստանալ կենսաբանական կամ խնամակալ ընտանիքներում:

Որոշման համաձայն հաստատվել են խնամատար ծնող դառնալու ցանկություն ունեցող անձանց ընտրության, հաշվառման, երեխայի խնամքը և դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպելու, խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց ուսուցման, որակավորման և վերապատրաստման, խնամատար ընտանիքում հոգեզավակի խնամքի նկատմամբ վերահսկողության կարգերը, խնամատար ընտանիքին ամսական ժամանակահատվածով դրամական միջոցների վճարման կարգը և չափը, խնամատարության պայմանագրերի օրինակելի ձևերը:

Որպես խնամատար ընտանիքի ինստիտուտի արդյունավետության բարձրացման նախապայման, ընդունված որոշմամբ  հստակ սահմանվում են նաև  խնամատարության տարբեր ձևերը և տեսակները, խնամատար ընտանիքների վերահսկողության և խնամատար ծնողների վերապատրաստման կարգը:

Երեխայի խնամքի և դաստիարակության համար տրամադրվող ֆինանսական միջոցների չափը մասնագիտացված և ընդհանուր տիպի խնամատար ընտանիքներում նախատեսվում է սահմանել մեկ երեխայի հաշվարկով մեկ ամսվա համար 60.8 հազար դրամ կամ մեկ օրվա ծախսը 2 հազար դրամ:

Որոշման կիրարկման արդյունքում՝ օրենսդրությունը կհամապատասխանեցվի միջազգային չափանիշներին և կկանոնակարգվի երեխայի խնամքի և դաստիարակության համար նախատեսված միջոցների և դրանց դիմաց տրվող վարձատրության տրամադրման մեխանիզմները:

 

Ըստ թեմայի

«Ես գրեթե ամեն ինչ ունեմ». մանկատան սանը չի բողոքում, հաղթահարում է
Բաթոյանն այցելել է Իզմիրլյանի անվան մանկատան պատուհանից ընկած երեխային
Մի որբի պատմություն. ինչո՞ւ Ղևոնդ պապը չէր սիրում պատմել որբանոցի մասին
թեգերը:
երեխա, ՀՀ կառավարություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ