04:53 25 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.81
  • GBP609.64
  • EUR544.32
  • RUB7.60
Շիրակի համալսարան

Շիրակի համալսարանը փակելը ծայրահեղ քայլ է. Սերոբյանը` նախարարի հայտարարության մասին

Facebook/ Շիրակի Պետական Համալսարան
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
11110

Շիրակի պետական համալսարանում բազում խնդիրներ կան, որոնց մասին քաջատեղյակ է բուհի ժամանակավոր պաշտոնակատարը, բայց նա համոզված է, որ բուհը փակելու ծայրահեղ քայլին չեն հասնի։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի պետական համալսարանը փակելը ծայրահեղ գործողություն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը` մեկնաբանելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությունը։

Նախարարը երեկ` հունիսի 12-ին, ԱԺ–ում ասել էր, որ Շիրակի պետական համալսարանը շատ վատ վիճակում է, այնտեղ ձևավորվել են փոքրիկ խմբակներ, որոնք առաջնորդվում են բացառապես իրենց շահերով: «Եթե իրավիճակը շարունակվի այսպես, մենք կա՛մ բուհի լուծարման, կա՛մ միավորումների հարց կդնենք, որի արդյունքում կձևավորվի նոր խորհուրդ, և հարցը կլուծվի»,– ասել էր նա։

Շիրակի մարզում «գլխատման քար» կա. մի՞ֆ, թե՞ իրականություն

Բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Sputnik Արմենիայի հետ զրույցում չհերքեց՝ բուհում իրավիճակը, մեղմ ասած, գոհացնող չէ:

«Նախարարի խոսքը մեկնաբանելն իմ կողմից ճիշտ չի լինի. նա իր կարծիքն է հայտնել, իսկ բուհում տիրող իրավիճակի մասին արդեն 2 տարի է` խոսվում է, բայց կոլեկտիվն էլ հնարավորինն է անում այդ իրավիճակը շտկելու համար։ Որոշակի դինամիկա ես տեսնում եմ: Չեմ հերքում` պրոբլեմներ ունեք, որոնք յուրահատկություններ ունեն»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է բուհը փակելու միակ ելքին, Սերոբյանը դա ծայրահեղ գործողություն համարեց:

«Ունենք, ինչ ունեք, բայց համոզված եմ, որ երբեք այդ ծայրահեղ իրավիճակի չենք հասնի,– ասաց նա` անդրադառնալով նաև բուհերի միավորմանը,– ես որքան հիշում եմ, արդեն 15 տարի է` միավորման մասին խոսվում է, ու թվում է թե միավորվում են, հետո էլ անորոշ ժամանակով դա հետաձգվում է։ Այդ գաղափարը, իմ կարծիքով, ունի և՛ դրական, և՛ բացասական կողմեր»։

Временни исполняющий обязанности ректора ШГУ Ерванд Серобян
© Photo : press office of the SSU
Երվանդ Սերոբյան

Նշենք, որ երեկ համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ բուհում ամբիոնի վարիչներից մեկը դասախոսի հետ անպարկեշտ բառերով է խոսում։ «Ոմանք ասում են «բարոյական ճգնաժամ» կա համալսարանում: Մեղմ է ասված: Բայց էս դեպքը եկավ ապացուցելու, որ խայտառակ փոսի մեջ ենք»,- գրել էր նա։

Ռեկտորի պաշտոնակատար Սերոբյանը հայտնեց, որ իրեն էլ է մտահոգում այս խնդիրը։

«Պրոբլեմը կա։ Դրա հետ կապված` ես քայլեր ձեռնարկել եմ և փաթեթն ուղարկել էի դատախազություն, բայց գործը կարճվել է»,– ասաց նա:

Չնայած ստեղծված իրավիճակին` պատասխանատուն վստահեցրեց, որ այս պահին բուհում աշխատանքային մթնոլորտ է. քննական շրջան: Դիմորդների քանակից գոհ չեն, բայց որոշակի թիվ կա։

Ширакский государственный университет
© Photo : press office of the SSU
Շիրակի պետական համալսարան

Ըստ թեմայի

Բացն ու թափանցիկն էլ չօգնեց. Շիրակի համալսարանը կրկին մնաց առանց ռեկտորի
«Ասֆալտ անողներին ասֆալտին փռելու» խնդիր չկա. Շիրակի մարզպետն ամփոփեց 100 օրը
Շիրակի սեպագիր անձնագրի պատճենը՝ ճապոնական թթենու թղթի վրա. հայտնի գեղագիր Նագաոկայի նվերը
թեգերը:
Արայիկ Հարությունյան, դասախոս, բուհ, ռեկտոր, Հայաստան

Գլխավոր թեմաներ