08:15 20 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.04
  • GBP601.18
  • EUR535.55
  • RUB7.47
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի հերթագրման կտրոնը

Ինչ նորույթ է սպասում պոլիկլինիկա այցելողներին. եղած բողոքներն ու նախարարության խոստումը

© Sputnik / Karine Harutyunyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
103320

Հայաստանում պոլիկլինիկաները հերթով էլեկտրոնային հերթագրման կանցնեն։ Բժիշկների սենյակների առջև այսուհետ հերթ հարցնող չի լինի, իսկ կշահի՞ դրանից քաղաքացին, թե՞ ոչ` ներկայացնում ենք հրապարակման մեջ։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik, Կարինե Հարությունյան. Հայաստանում առաջին անգամ պոլիկլինիկաներից մեկում ներդրվել է էլեկտրոնային ընդունարան-համակարգը։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի այցելուներն այսուհետ էլեկտրոնային հերթագրմամբ են բժշկին այցելելու, այսինքն` հերթում սպասելիս «ո՞վ է վերջինը» տարբերակն այլևս չի աշխատելու։

Регистратура поликлиники медцентра Сурб Григор Лусаворич
© Sputnik / Karine Harutyunyan
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի ընդունարանը

Այցելուները պետք է մոտենան ընդունարան, հայտնեն իրենց տվյալները ու հետո մեկ այլ պատուհանից վերցնեն կտրոն, որի վրա նշված է լինելու` կոնկրետ որ ժամին է բժիշկն իրենց ընդունելու։

Sputnik Արմենիան, սակայն, արդեն իսկ բողոքներ է ստացել քաղաքացիներից` վերոհիշյալ պոլիկլինիկայում հերթերի առկայության վերաբերյալ։ Քաղաքացիները նշում են, որ կտրոնի վրա նշված ժամը գալիս–անցնում է, սակայն իրենց հերթն այդպես էլ չի հասնում։ Այցելեցինք պոլիկլինիկա` տեղում իրավիճակին ծանոթանալու համար։

Պոլիկլինիկայի տնօրեն Արտակ Ջումայանի հետ շրջեցինք հարկերով ու զրուցեցինք այցելուների հետ։ Դիանա Չիչակյանը, որը պետք է թերապևտին այցելեր, նշեց, որ իր համար սահմանված ժամից, օրինակ, արդեն 10-15 րոպե է անցել։ «Իմ հերթը 14։30–ին պետք է հասներ, սակայն 14։45 է ու դեռ մեկ այցելու էլ կա ինձնից առաջ։ Բացի այդ, ինձ հետաքրքրում է հարցը` եթե թերապևտն ինձ որևէ ստուգման ուղարկի ու հետո ես հետ գամ` ի՞նչ եմ անելու, պետք է արտահե՞րթ մտնեմ ներս, թե՞ նորից հերթագրվեմ»,–ասաց նա։

Посетители в ожидании у терапевта в поликлинике медцентра Сурб Григор Лусаворич
© Sputnik / Karine Harutyunyan
Իրենց հերթին սպասող քաղաքացիները՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում

Մյուս թերապևտի մոտ հավաքված այցելուներից մի կին էլ ասաց, որ առավոտյան ժամը 11–ին է եկել ու իրեն հերթագրել են ժամը 15։00–ի համար, այսինքն` 4 ժամ պետք է սպասի. «Տարբերությունը ո՞րն է էլեկտրոնային հերթագրման. եթե նախկինում էլ 4 ժամ սպասեի, հերթս կհասներ, չէ՞։ Բացի այդ, յուրաքանչյուր պացիենտի 15 րոպե է տրամադրվում բժշկի մոտ մնալու համար, ինչը, կարծում եմ, բավարար չէ։ Հենց հիմա թերապևտի մոտ մեծահասակ մի մարդ է, որը 15 րոպեից ավելի` ներսում է, ու իմ հերթի ժամն անցել է»։

Սակայն կային նաև այցելուներ, որոնք գոհ էին համակարգից. 32–ամյա մի կին նշեց, որ ինքն, օրինակ, երեկ է հերթագրվել այսօրվա համար և այսօր այլևս ստիպված չի լինի 1-2 ժամ սպասել.«Թող 10-15 րոպե էլ սպասեմ, բայց դա նույնը չէ, ինչ նախկինում էր։ Նախկինում վեճեր էին լինում` ով ումից է շուտ եկել և այլն... Հիմա ամեն մեկի ձեռքին իր համար սահմանված ժամը կա գրված»։

Պոլիկլինիկայի տնօրեն Արտակ Ջումայանը մեզ հետ զրույցում նշեց, որ էլեկտրոնային հերթագրումը մայիսի 3–ից է ներդրվել իրենց մոտ, և արդեն 12 475 անձի սպասարկել են այդ համակարգով։

Директор поликлиники медцентра Сурб Григор Лусаворич Артак Джумаян
© Sputnik / Karine Harutyunyan
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի տնօրեն Արտակ Ջումայանը

«Էլեկտրոնային հերթագրման դրական կողմն այն է, որ եթե բժշկի մոտ կրկնակի այցի կարիք է լինում, ապա պացիենտը հստակ ժամ է վերցնում ու գալիս այդ ժամին` առանց հերթ կանգնելու։ Բացի այդ, նախկինում բժիշկները ծանրաբեռնված էին լինում միայն ցերեկվա ժամերին, ինչի պատճառով էլ հերթեր էին լինում այդ ժամերին, իսկ հիմա հավասարաչափ` ժամը 9-18։00–ն ընկած ժամանակում ենք հերթագրում այցելուներին»,–ասաց նա։

Իսկ եթե բժշկին այցելելու շտապ դեպքեր լինեն, այդ դեպքում, Ջումայանի խոսքով, հերթապահ բժիշկներն են սպասարկում։

Անդրադառնալով բողոքներին` պոլիկլինիկայի տնօրենը նշեց, որ, այո, խնդիրներ հիմա կան, քանի որ 1 ամիս է, ինչ համակարգը ներդրվել է և կամաց–կամաց այն կկատարելագործվի։

ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական և Առողջապահության ազգային ինստիտուտի էլեկտրոնային առողջապահության ներդրման բաժնի ղեկավար Ծաղկանուշ Սարգսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման փուլը սկսել են էլեկտրոնային ընդունարանների ներդրումից։ Նոր համակարգի ներդրմամբ, ըստ նրա, ժամանակ խնայելու առումով առաջիկայում շահելու է թե՛ բժիշկը, թե՛ պացիենտը։ Բժիշկները շահելու են, քանի որ պացիենտի անձնական տվյալներ չեն մուտքագրելու` դրանք արդեն առկա են լինելու համակարգում։ Իսկ պացիենտը շահելու է, քանի որ առաջիկայում արդեն հերթեր չեն լինելու։

«Բնական է, սկզբի համար կլինեն անհարմարություններ, քանի որ համակարգը նոր է. առավելությունները կերևան հաջորդ ամիս։ Համակարգի ներդրման արդյունքում հերթերը չեն ավելացել, մարդկանց սպասարկումը նույն որակով ու քանակով է ընթացել։ Իրականում հերթեր մինչ այդ էլ եղել են, իսկ առաջիկայում հենց այս համակարգի շնորհիվ էլ կկանոնակարգվի իրավիճակն ու հերթեր չեն լինի»,–ասաց նա։

Ի դեպ, էլեկտրոնային առողջապահական համակարգի հաջորդ քայլն այն է լինելու, որ մարդիկ նաև տնից կարողանան հերթագրվել ու բժշկի այցելելու համար ժամ ամրագրել։ Բացի այդ, նախատեսվում է էլեկտրոնային հերթագրումն աստիճանաբար ներդնել մյուս պոլիկլինիկաներում։

  • «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկան
    «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկան
    © Sputnik / Karine Harutyunyan
  • Իր հերթին սպասող քաղաքացին՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում
    Իր հերթին սպասող քաղաքացին՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում
    © Sputnik / Karine Harutyunyan
  • «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի հերթագրման կտրոնը
    «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի հերթագրման կտրոնը
    © Sputnik / Karine Harutyunyan
  • Իր հերթին սպասող քաղաքացին՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում
    Իր հերթին սպասող քաղաքացին՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում
    © Sputnik / Karine Harutyunyan
1 / 4
© Sputnik / Karine Harutyunyan
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկան

Ըստ թեմայի

Նոբելյանի հերթական սկանդալը. ինչպես հայ գիտնականի նորարարությունը վերագրվեց ուրիշներին
Շուշիում երեխա է ընկել շենքի պատուհանից. վիճակը ծանր է
Երևանի մասին երգող Աննա Պլետնևան անձի երկվություն ունի
թեգերը:
Հայաստան, Երևան, ՀՀ Առողջապահության նախարարություն

Գլխավոր թեմաներ