00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չաուշի գերեզման, Մուշ, Անի, Կարս. Համահայկական խաղերու ջահը կը շրջի հինաւուրց քաղաքներով

© Sputnik / Anna VardanyanՀամահայկական խաղերի պատվիարկությունն այցելեց Գևորգ Չաուշի գերեզմանին
Համահայկական խաղերի պատվիարկությունն այցելեց Գևորգ Չաուշի գերեզմանին - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առաջարկ եղաւ Երեւան,Վան, Գիւմրի, Կարս քաղաքները դարձնել համահայկական յաջորդ խաղերու իրականացման կեդրոններ ու աշխատանք կատարել այդ ուղղութեամբ:

ԵՐԵՒԱՆ, 14 յունիսի — Sputnik. Համահայկական խաղերու համաշխարհային կոմիտէի պատուիրակութիւնն Արեւմտեան Հայաստանի այցի ընթացքին այցելած է նաեւ Մուշ եւ Անի քաղաքներ:

Մուշի մէջ հայկական պատուիրակութեան անդամներն այցելած են հայ ազգային-ազատագրական շարժման հերոս, ֆիտայի Գէորգ Չաուշի գերեզման, Մուսա լերան վառուած համահայկական ամառնային 7–րդ խաղերու ջահը հասցուցած են հայ ֆիտայապետին, ստացած անոր օրհնութիւնը ու ծաղիկներ խոնարհած անոր  շիրիմին:

© Sputnik / Anna VardanyanԳէորգ Չաուշի գերեզմանը
Չաուշի գերեզման, Մուշ, Անի, Կարս. Համահայկական խաղերու ջահը կը շրջի հինաւուրց քաղաքներով - Sputnik Արմենիա
Գէորգ Չաուշի գերեզմանը

Պատուիրակութիւնը ընդունած է Մուշի քաղաքապետ Ֆէյաթ Ասեան:

«Շատ ուրախ ենք ձեր այցի համար, մեր աչքին վրայ տեղ ունիք: Չնայած այսօր մեզի համար տօն է, բայց ձեզ հետ հանդիպելն աւելի կարեւոր է, եւ ես չէի կրնար այդ առիթը փախցնել»,- ըսած է ան:

Երևան-Վան ուղիղ չվերթ - Sputnik Արմենիա
Պատմական չուերթ Երեւանէն Վան. Հայաստանի 1–ին եւ վերջին մայրաքաղաքները 35 վայրկեան կը բաժնէ

Համահայկական խաղերու համաշխարհային կոմիտէի նախագահ Իշխան Զաքարեան նշած է, որ Մուշը մեզի համար շատ հարազատ քաղաք է: Ան Մուշի քաղաքապետին  յանձնած է Երեւանի մէջ համահայկական խաղերու ձեռնարկներուն մասնակցելու պաշտօնական հրաւէրը եւ հայ վարպետներու ձեռքով պատրաստուած խորհրդանշական նուէրը:

Մշոյ դաշտէն Կարս գացող ճանապարհին պատուիրակութեան անդամները Սուլուխի կամուրջէն վարդեր նետած են Արածանի գետ` յարգանքի տուրք մատուցելով Գէորգ Չաուշի եւ անոր զինակիցներու յիշատակին:

Անին` Հայոց հինաւուրց մայրաքաղաքը, գրկաբաց  եւ սիրով  ընդունած է Համահայկական խաղերու համաշխարհային կոմիտէի պատուիրակութիւնը:

Հայոց Բագրատունիներու հինաւուրց մայրաքաղաքն` իր հզօր պարիսպներով, փառաւոր անցեալով, նոր շունչ ու հոգի տուաւ պատուիրակութեան անդամներուն, որոնք  մեր հպարտութեան  եւ յաղթանակներու մայրաքաղաք Ստեփանակերտ պէտք է հասցնեն համահայկական խաղերու ջահը:

© Sputnik / Anna VardanyanՀամահայկական խաղերի պատվիարկությունն այցելեց Մուշ
Չաուշի գերեզման, Մուշ, Անի, Կարս. Համահայկական խաղերու ջահը կը շրջի հինաւուրց քաղաքներով - Sputnik Արմենիա
Համահայկական խաղերի պատվիարկությունն այցելեց Մուշ

Համահայկական խաղերու համաշխարհային կոմիտէի փոխնախագահ Ալպէր Պոյաճեանի խօսքով`նաեւ մարզանքի  միջոցով կը համախմբուին Սփիւռքը, Հայաստանը եւ Արցախը:

Հայկական հինաւուրց Կարսի ամրոցէն ներքեւ հին հայկական թաղամաս կայ, որմէ աննկարագրելի հայկականութիւն կը յորդի:

Համահայկական խաղերու համաշխարհային կոմիտէի պատուիրակութիւնն ընդունեցին Կարսի քաղաքապետները:

© Sputnik / Anna VardanyanՀամահայկական խաղերի պատվիարկությունն այցելեց Մուշ
Չաուշի գերեզման, Մուշ, Անի, Կարս. Համահայկական խաղերու ջահը կը շրջի հինաւուրց քաղաքներով - Sputnik Արմենիա
Համահայկական խաղերի պատվիարկությունն այցելեց Մուշ

Իշխան Զաքարեան առաջարկեց Երեւան, Վան, Գիւմրի, Կարս քաղաքները դարձնել համահայկական յաջորդ խաղերու իրականացման կեդրոններ ու աշխատանք կատարել այդ ուղղութեամբ: Քաղաքապետները ողջունեցին առաջարկը` պատրաստ ըլլալով քննարկել մանրամասներն արդէն Երեւանի մէջ: Կողմերն անդրադարձան նաեւ մշակութային կապերուն:

Համահայկական եօթերորդ խաղերը տեղի պիտի ունենան  օգոստոս 5-17: Բացման հանդիսաւոր արարողութիւնը տեղի պիտի ունենայ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի մէջ:

Լրահոս
0