03:54 14 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.73
  • GBP596.06
  • EUR525.36
  • RUB7.42
Օքսանա Սկրիպկինա

«Հայաստանը լքելը խենթություն է»․ ինչպես Օքսանան տեղափոխվեց Երևան ու օրինակ ծառայեց հայերին

© Sputnik / Andranik Ghazaryan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
27210

Ցանկության դեպքում կարելի է սարեր էլ շուռ տալ․ այս կարգախոսն օգնեց ռուսաստանցի Օքսանա Սկրիպկինային ապացուցել, որ Հայաստանում կարելի է լավ ապրել ու ցանկության դեպքում աշխատանք գտնել։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Չելյաբինսկում ծնված Օքսանա Սկրիպկինան ամուսնու՝ Դմիտրիի ու դստեր՝ Պոլինայի հետ արդեն մեկ տարի է` Երևանում է ապրում։ Հայաստանի մայրաքաղաքն ու բնակիչներն առաջին հայացքից են գրավել ռուսաստանցուն։ Նա իր օրինակով ապացուցել է, որ օտարերկրացին կարճ ժամանակում կարող է հարմարվել մեր երկրին։

Ամեն ինչ սկսվեց այն բանից, որ Դմիտրիին աշխատանք առաջարկեցին Հայաստանում՝ ՏՏ խոշոր ընկերություններից մեկում։ Կես տարի անց Օքսանան ու Պոլինան նրա մոտ տեղափոխվեցին։

Руководитель компании Happy Smile Оксана Скрыпкина
© Sputnik / Hayk Petrosyan
Օքսանա Սկրիպկինա

«Չելյաբինսկի էկոլոգիան բարենպաստ չէ ու տարեցտարի վատանում է։ Այդ պատճառով ամուսնուս հետ վաղուց էինք մտածում տեղափոխվելու մասին։ Հայաստանում այդ տեսակետից ամեն ինչ հիանալի է` համեղ ուտելիք, մաքուր ջուր ու օդ», - Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Օքսանան։

Հայաստանը առինքնում է

Օքսանան դստեր հետ առաջին անգամ եկավ անցած տարվա մարտին՝ երեք շաբաթով։ Հենց այդքան ժամանակ էր հարկավոր հասկանալու համար, որ ուզում են Երևանում ապրել։

«Առաջին իսկ գալուց սիրահարվեցինք Երևանին։ Անհավանական վայր է, մարդիկ ժպտերես են, պատրաստ են ցանկացած պահի օգնության հասնել։ 2018 թվականի հունիսի 2-ից այստեղ ենք ապրում», - ասաց Օքսանան։

Հայաստանում Օքսանան ստիպված էր ամեն ինչ զրոյից սկսել։ Չելյաբինսկում էին մնացել ոչ միայն մտերիմներն ու ազգականները, այլև սիրելի զբաղմունքը։ Օքսանան ավելի քան 10 տարի «Հեփի Սմայլ» ընկերության հիմնադիրն ու ղեկավարն էր։ Ընկերությունը մանկական տոներ, հարսանեկան արարողություններ ու տարբեր միջոցառումներ էր կազմակերպում։

Ռուս զբոսաշրջիկները իրենց շատ լավ են զգում Հայաստանում. Փաշինյան

Սկզբում դժվար էր, նա չգիտեր՝ ուր գնա, ինչից սկսի, ինչով զբաղվի Հայաստանում, լեզվական արգելքն էլ էր խանգարում։ Ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղն ընկավ, ամուսինն էլ օգնեց։

Аниматоры Happy Smile в зеркальных костюмах
© Sputnik / Asatur Yesayants
Հայելային կոստյումներով մարդիկ Երևանում

Հաջողության ճանապարհին Օքսանայի առաջին քայլը հայերեն սովորելն էր։ Պոլինան էլ դպրոցում հաջողությունների հասավ։ Այս տարի նա գերազանց ավարտեց (հայկական դպրոցի ռուսական դասարանում է սովորում) ու նույնիսկ հայերենից ինն ստացավ։

«Պոլինան չորս տարեկանից պրոֆեսիոնալ հիմունքներով պարով է զբաղվում։ Այստեղ լավ ստուդիա ենք գտել։ Համույթն արդեն Վրաստան է գնացել, որտեղից հինգ գավաթով է վերադարձել։ Այժմ պատրաստվում են մեկնել Անապա՝ միջազգային մրցույթի», - ասաց Օքսանան։

Ամբերդ և պար «Բերդ»․ ինչպես է տպավորվել Հայաստանը ռուս զբոսաշրջիկի աչքերում

Նա նշեց, որ մարդիկ Հայաստանում ոգեշնչում են։ Եթե այստեղ աշխատելու, եկամուտ ունենալու ու նորմալ ապրելու հնարավորություն կա, ապա հեռանալը խենթություն է։

«Ցանկության դեպքում կարելի է սարեր էլ շուռ տալ»․ այս կարգախոսն օգնում է Օքսանային առաջ գնալ։ Չնայած բարդություններին, նրան հաջողվել է շարունակել ռուսաստանյան բիզնեսն ու Հայաստանում նմանատիպ ընկերություն հիմնել։

«Այստեղ առանձնապես ընտրություն չունեի, այլ գործունեության անցնելու մասին խոսք անգամ չկար, քանի որ տոների կազմակերպումն ինձ հոգեհարազատ է։ Դա այն է, ինչով ես սիրում եմ զբաղվել, ու այն է, ինչ կարողանում եմ անել», - ասաց նա։

Օքսանայի ընկերությունն արդեն Հայաստանում է տոնակատարություններ ու տարբեր շոուներ, հանդիսություններ կազմակերպում․ օճառի հսկայական պղպջակներ, ժապավենների շոու ու Հայաստանի համար նոր՝ հայելային շոու։

Аниматоры Happy Smile в зеркальных костюмах
© Sputnik / Asatur Yesayants
Հայելային հագուստով մարդիկ Երևանում

«Հայելային շոուն Հայաստանի համար լրիվ նոր ուղղություն է։ Այն իրականացնում են հայելային շորեր հագած մարդիկ։ Շոուն տեսարժան է ու ոչ ոքի անտարբեր չի թողնում», - ասաց Օքսանան։

Ամեն մի կոստյումը 8,5 կիլոգրամ է։ Հիմա Օքսանայի թիմում չորս մարդ կա։ Նա փորձում է թատերական կրթություն ունեցող մարդկանց հավաքել, որոնք կես բառից կկարողանան հասկանալ միմյանց ու Օքսանային։

Շոուի ծրագիրը տարբեր է․ նրանք ֆլեշմոբներ, պարային մրցումներ, մանկական տոներ են կազմակերպում։

Ըստ թեմայի

Բիզնե՞ս, բարեգործությու՞ն, թե՞ զբոսաշրջության խթան. Ամբերդի խնդիրը
Հայաստանում կա, Վրաստանում և Ադրբեջանում` ոչ. չինացի զբոսաշրջիկները հիացած են հայերով
Հայաստանում 2019 թվականին աճել է ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը
Ապրեսյան․ «Այս ամառ զբոսաշրջիկների թիվը կաճի մոտ 10 տոկոսով»
թեգերը:
հայ, Հայաստան

Գլխավոր թեմաներ