00:07 16 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.57
  • GBP602.53
  • EUR524.89
  • RUB7.40
Օդաչու Ռուբեն Հայրապետյանը

Եթե ոչ օդաչու, ապա թող գոնե ավիաընկերության սեփականատեր. երբ «հիվանդանում» ես երկնքով

© Photo : provided by Ruben Hayrapetyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
16220

Armenia ավիաընկերության օդաչու Ռուբեն Հայրապետյանը Ավիացիայի օրվա նախաշեմին, որը նշվում է հունիսի երրորդ կիրակի օրը, Sputnik Արմենիային խոստովանեց, թե ինչու է իր կյանքը կապել երկնքի հետ։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի — Sputnik, Նանա Մարտիրոսյան․ Օդաչու Ռուբեն Հայրապետյանը փոքր տարիքից տարվել է երկնքով։ Նրա հայրը օդաչու է եղել, իսկ մանկությունն անցել է օդանավակայանի մոտ։ Ռուբենը չի էլ պատկերացրել, որ կարող է կյանքի այլ ուղի ընտրել ավիացիայից բացի։ Երեք տարեկան հասակում, հայտնվելով Տու-154 ինքնաթիռի խցիկում, նա նստել է հոր ծնկներին և նայել, թե ինչպես է երկաթյա թռչունը ճեղքում ամպերը։ Հենց այդ ժամանակ օդաչու դառնալու ցանկությունը վերածվել է նպատակի, որի համար նա պայքարել է երկար տարիներ։

Пилот авиакомпании Armenia Рубен Айрапетян на смотровой площадке
© Photo : provided by Ruben Hayrapetyan
Օդաչու Ռուբեն Հայրապետյանը

«Այդպիսի տղա չկա, որ կյանքում թեկուզ մեկ անգամ չի մտածել օդաչու դառնալու մասին։ Մանուկ հասակում դա շատ ռոմանտիկ է թվում։ Բայց կարևոր է, որպեսզի հետո գա այդ մասնագիտության կարևորության գիտակցությունը», - ասաց նա։

Հանգամանքների բերումով Ռուբենը ստիպված է եղել երկու անգամ անցնել դասընթացը. տասը տարի շարունակ նա գնացել է դեպի իր երազանքը։ Դրանից հետո նրան հաջողվել է դրսևորել իրեն, և հայկական ավիաընկերությունն ուղարկել է նրան արտասահման՝ որակավորումը բարձրացնելու։ Հիմա, արդեն մեկ տարի է նա Boeing 737-ի օդաչուն է և հավատում է, որ երազանքներն իրականանում են, պետք է միայն շատ ջանքեր գործադրել և չհանձնվել, նույնիսկ եթե թվում է, որ ելք այլևս չկա։

«Ես լավ եմ հիշում իմ առաջին թռիչքը՝ որպես երկրորդ օդաչու։ Մենք թռչում էինք իտալական Ռիմինի։ Սկզբից հուզվում էի, բայց հենց առաջին ուղևորը բարձրացավ ինքնաթիռ, հուզմունքս անցավ և եկավ պատասխանատվության ահռելի զգացմունքը», - հիշում է օդաչուն։

Пилот авиакомпании Armenia Рубен Айрапетян на Колесе обозрения
© Photo : provided by Ruben Hayrapetyan
Օդաչու Ռուբեն Հայրապետյանը` որդու հետ

Կատակում է, որ եթե փոքրիկը «հիվանդանում» է երկնքով, ապա թող գոնե դառնա ավիաընկերության սեփականատեր։ Իսկ նա յուրաքանչյուր չվերթից առաջ անպայման ծանոթանում է այն երկրի եղանակի տեսությանը, ուր մեկնում է, հագնում լավ արդուկված համազգեստը և ճանապարհ ընկնում։

Ըստ թեմայի

Ինչո՞ւ երկրորդ օդաչուն չպետք է ամաչի առաջինից
Ավելի հաճախ թռեք, կամ ինչպես է հայ օդաչուն փախցրել ինքնաթիռը թալիբներից
Armenia ավիաընկերությունը նոր հրամանատար ունի. օդաչուն թողել է ԱՄԷ–ն և վերադարձել հայրենիք
թեգերը:
Օդաչու, «Զվարթնոց» օդանավակայան, Հայաստան

Գլխավոր թեմաներ