00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր ճամփորդություն, հաճելի ծանոթություն ու սիրային արկածներ․ աստղերն այս շաբաթ հուշում են

© Pixabay / PxhereГороскоп и знаки зодиака
Гороскоп и знаки зодиака - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են հուշում և ի՞նչ են խոստանում աստղերն այս շաբաթ։ Sputnik Արմենիան ներկայացնում է 12 նշանների տակ ծնվածների նախազգուշական տեսությունը ընթացիկ շաբաթվա համար։

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի — Sputnik. Հունիսի 17- 23-ի համար աստղերը կենդանակերպի բոլոր նշանների ներկայացուցիչներին հուշում են, որ բոլոր խնդիրները կլուծվեն առանջ մեծ ջանքերի, կլինեն ճամփորդություններ, նոր ծանոթություններ և սիրային արկածներ։

Խոյ

Եվս մեկ բարենպաստ շաբաթ, որը դուք, հաստատ, շատ լավ կանցկացնեք։ Ենթագիտակցությունը ձեզ կհուշի, թե աշխատանքից զատ, ինչով է ավելի նպատակահարմար զբաղվել: Դուք եռանդուն եք, վճռական և հնարամիտ, հասնում եք գերազանց արդյունքների` նվազագույն ջանքեր թափելով:

Встреча премьер-министра Армении Никола Пашиняна и президента Азербайджана Ильхама Алиева (29 марта 2019). Вена - Sputnik Արմենիա
Փաշինյան–Ալիև հանդիպման օրը ճիշտ էր ընտրված. աստղաբան

Շրջապատի հետ հարաբերությունները կդասավորվեն հարթ և ներդաշնակ, ձեր կարծիքը հաշվի կառնեն, ձեր խորհուրդներին կհետևեն: Հնարավոր է հանդիպում մի մարդու հետ, ով հետագա ձեր կյանքում կարևոր դեր կխաղա:

Ցուլ

Շաբաթը չափազանց հարմար է բազմաբնույթ խնդիրների լուծման համար: Դուք եռանդուն եք, վճռական տրամադրված, դժվարություններն էլ ձեզ չեն վախեցնում: Անսպասելի և հետաքրքիր առաջարկներ կստանաք, որոնց կարելի է առանց երկար մտածելու դրական պատասխան տալ: Բարենպաստ շաբաթ է արտասահմանցիների հետ շփումների համար, իսկ նշանի՝ բիզնեսմեն ներկայացուցիչներն էլ արտերկրյա գործընկերների հետ կարող են քննարկել համագործակցության պայմանները: Լավ կդասավորվեն ուղևորությունները, իսկ ճանապարհորդության ընթացքում հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ:

Երկվորյակներ

Սա այն շաբաթներից է, երբ առավել նախընտրելի են կենտրոնացվածություն և ուշադրություն պահանջող գործերը: Բայց միապաղաղ գործերը ձեզ ձանձրույթ չեն պատճառի, դրա հետ մեկտեղ էլ դուք պարզունակ խնդիրներին կգտնեք անսպասելի լուծումներ: Այս ամենը միայն կնպաստի , որ շաբաթը ավելի հագեցած և արդյունավետ անցկացնեք:

Новогодний благотворительный забег Дедов Морозов на Площади Республики - Sputnik Արմենիա
Ինչպես ճիշտ դիմավորել 2019 թվականը. վրացի աստղաբանի խորհուրդները

Հնարավոր է՝ նոր դաշնակիցներ գտնեք, կլինեն այնպիսի մարդիկ, որոնց դուք ինչ-որ կարևոր բան կհամոզեք: Չեն բացառվում ռոմանտիկ ծանոթությունները: Հեշտ կլինի սիրահարվել, ընդ որում` լուրջ և երկարատև:

Խեցգետին

Շաբաթը զերծ չի լինի խնդիրներից, սակայն դուք դրանք հեշտությամբ կլուծեք: Ձեր ենթագիտակցությունը բավական ուժեղ է, և հիմնականում դրա շնորհիվ դուք գտնում եք ամենաբարդ հարցերի պատասխանները: Դժվար կլինի համագործակցել կանանց հետ, այնպես որ դեռ կարող եք հրաժարվել նրանց հետ համատեղ գործեր ձեռնարկելու հեռանկարներից: Փոխարենը տղամարդիկ հաճույքով ամեն ինչում ձեզ կսատարեն:

Ֆինանսական տեսանկյունից շաբաթը բարենպաստ կլինի , հնարավոր է՝ զգալի գումար կամ արժեքավոր նվեր ստանաք: Կարելի է արվեստի գործեր, հնաոճ և ոսկերչական իրեր գնել:

Առյուծ

Շաբաթվա ընթացքում պրոֆեսիոնալ հաջողությունը կախված կլինի միայն այն բանից, թե որքանով դուք կկարողանաք կենտրոնանալ բարդ և նույնքան ձանձրալի գործի վրա: Սկզբունքը շատ պարզ է` որքան ավելի քիչ է ձեզ դուր գալիս այն, ինչով զբաղված եք, այնքան ավելի ջանասիրաբար է պետք դա անել: Ոչ մեկի ուսերին մի դրեք այն, ինչը կարող եք ինքներդ անել:

Актриса Эмбер Херд позирует перед показом фильма боль и слава  (Dolor Y Gloria) на 72-м Каннском кинофестивале, в Каннах, Франция. - Sputnik Արմենիա
Սա տեսնել է պետք. Կանն եկած աստղերի զարդերն ու հանդերձանքը. լուսանկարներ

Մտերիմների հետ գործնականում կարող եք ցանկացած ձև ձեզ պահել, միակ բանը, որից պետք է խուսափել` պոպուլիզմն է: Լսեք ուրիշների կարծիքը և գոնե ցույց տվեք, թե դա ձեզ հետաքրքրեց. այս կերպ դուք կխուսափեք կոնֆլիկտներից:

Կույս

Շաբաթը ձեզ թույլ կտա լուծել բազմաթիվ ու բազմաբնույթ խնդիրներ: Դուք հեշտությամբ եք կենտրոնանում գործերի վրա, այդ իսկ պատճառով էլ ոչ մի բան և ոչ ոք ձեզ չի խանգարում դրանք ավարտին հասցնել: Կարող եք խոշոր գնումներ անել, ստորագրել կարևոր փաստաթղթեր, լուծել ֆինանսական և ունեցվածքի հետ կապված հարցեր:

Դուք օգտակար ու հետաքրքիր տեղեկություններ կստանաք, սակայն չեք գիտակցի, թե ինչպես դա լավագույնս օգտագործել սեփական շահերի համար: Ռոմանտիկ ժամադրություն կունենաք, որը լավ կանցնի` թողնելով անջնջելի հուշեր: Այս շաբաթ ավելի ինքնավստահ ու հմայիչ կլինեք, հակառակ սեռի ներկայացուցիչներն էլ անտարբեր չեն լինի ձեր նկատմամբ:

Կշեռք

Շաբաթը բարդ ընթացք կունենա: Չի հաջողվի իրականացնել ձեր մտահղացումները, իսկ նախապես մշակած պլաններն էլ ստիպված կլինեք վերանայել և դրանցում փոփոխություններ մտցնել: Նշանի որոշ ներկայացուցիչներ հանգամանքների ազդեցության տակ գործողությունների կդիմեն, որոնց դեռ բարոյապես պատրաստ չեն և հետագայում շատ կդատապարտեն իրենց դրա համար: Հնարավոր են չպլանավորած ծախսեր, անհաջող գնումներ:

Мисс Армения 2019 - Sputnik Արմենիա
Ինչպես Գրիգոր Աղախանյանը բուժեց Արամոյի ատամը, իսկ Լուսինե Թովմասյանը դարձավ դիվանագետ

Այս շաբաթ կձգտեք կարգավորել մտերիմների հետ հարաբերությունները, սակայն ինչ-որ բան կխանգարի դրական արդյունքի հասնելու համար:

Կարիճ

Հաջող և հաճելի շաբաթ կունենաք: Եթե ինչ-որ բան կարող է խանգարել ձեզ հաջողության հասնելու, ապա դա ձեր սեփական ծուլությունն է, որևէ բան ձեռնարկելու ցանկության բացակայությունը: Ավելի լավ է ապագայի պլաններ կառուցել, կազմակերպչական հարցեր լուծել: Նշանի որոշ ներկայացուցիչների մոտ հնարավորություն կառաջանա շփվել մարդկանց հետ, ովքեր կօգնեն նրանց նոր պրոֆեսիոնալ հեռանկարներ բացելու գործում:

Կարող են իրենց մասին հիշեցնել ոչ վաղ անցյալում ծագած խնդիրները: Փորձեք սթափ վերլուծել ձեր թույլ տված սխալները` դրանք չկրկնելու համար: Շաբաթվա վերջում, հաճելի լուրեր կստանաք:

Աղեղնավոր

Շաբաթը հարմար է ցանկացած տեսակի խնդիրներ լուծելու համար: Դուք կենտրոնացած եք և լրջամիտ, ձեր մտածելակերպը ծանրակշիռ է, գործողությունները` մտածված: Հնարավորություն կունենաք լուծել այնպիսի խնդիրներ, որոնք ուրիշների ուժերից վեր էին: Չեք շտապի վստահել նոր ծանոթներին և ճիշտ կանեք, քանի որ մեծ հավանականություն կա այն բանի, որ նրանք ակամայից ձեզ հուսախաբ կանեն:

Նախաձեռնություն ցուցաբերեք և գործընկերների հետ քննարկեք ձեր գաղափարները։ Շաբաթվա երկրորդ կեսին հնարավոր է արտասահամնից եկած մարդկանց հետ լուրջ հանդիպում ունենաք:

Այծեղջյուր

Վատ շաբաթ չեք ունենա: Ծագած խնդիրները կհարթեք հեշտությամբ և հաճույք կստանաք բոլոր այն գործերից, որոնցով կզբաղվեք։ Մարդկանց կզարմացնի խնդիրներին ստեղծագործաբար լուծում տալու ձեր ունակությունը: Հաջողության հասնելու համար պետք է գործողությունների ազատություն և, հիանալի հասկանալով դա, դուք ոչ մեկին թույլ չեք տա ձեր վրա ճնշում գործադրել։

Отражение Арама Николяна в инсталляция произведения Параджанова Плачущая Джоконда  - Sputnik Արմենիա
Ի՞նչն է նորաձև այս ամառ․ խորհուրդներ Արամ Նիկոլյանից

Կարելի է ձեռնամուխ լինել խոշոր նախագծերի իրականացմանը, սակայն այն դեպքում, երբ համոզված կլինեք, որ համախոհները ձեզ կսատարեն ոչ միայն դատարկ խոսքերով, այլև գործերով: Կարելի է վստահորեն իմիջի փոփոխություն կատարել:

Ջրհոս

Շաբաթը բարեհաջող կանցնի։ Կարող եք հասնել գերազանց արդյունքների` առանց լուրջ ջանքեր թափելու: Բավական հարմար շաբաթ է ակտիվ հանգստի, սպորտով զբաղվելու, մրցույթներին մասնակցելու համար: Լավ կանցնեն ինչպես գործնական, այնպես էլ անձնական հանդիպումները:

Շաբաթվա վերջում կհաջողվի կարգավորել ֆինանսների և ունեցվածքի հետ կապված տարաձայնությունները: Աստղերը խորհուրդ են տալիս անսովոր իրեր գնել: Շաբաթվա երկրորդ կեսին հնարավոր են դրամական մուտքեր:

Ձկներ

Գործնական առումով հաջող շաբաթ չեք ունենա։ Գործերով զբաղվելու տրամադրություն չկա, դրա հետ մեկտեղ էլ` գրեթե անհնար կլինի կենտրոնանալը: Չափից շատ կլինեն մանր սխալներն ու թերացումները: Լավ կլինի, որ ձեր կողքին հայտնվի մարդ, որը պատրաստ կլինի ստուգել ձեր աշխատանքները և ուղղել բոլոր սխալներն ու վրիպումները:

Ի տարբերություն գործնական փոքրիկ անհաջողությունների, անձնականում հիանալի հաջողություններ կգրանցեք։ Շաբաթը հագեցած կլինի ընկերական հանդիպումներով, հնարավոր է նաև ռոմանտիկ ժամադրություն ունենաք: Դուք ուշադրության կենտրոնում կլինեք, և դա ձեզ դուր կգա: Հնարավոր է սիրո անսպասելի խոստովանություն ստանաք:

Լրահոս
0