00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստա՞ն, թե՞ Տոկոսիտակի. ինչպես են «քցում» հայրենակիցներին

© Sputnik / Максим Богодвид / Անցնել մեդիապահոցДоллары США
Доллары США - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այնքան շատ են վարկ ու ապառիկ ունեցող հայրենակիցները, որ երևի երկիրը փոխաբերական իմաստով կարելի է վերանվանել Տոկոսիտակի: Բայց դա, պարզվում է, դեռ ամենը չէ...

Արմեն Հակոբյան, Sputnik Արմենիա
Լինում են շատ տխուր «վարկային պատմություններ», ուղղակի՝ «քցոցի»: Նման հետևության եկանք, նախ, զրուցելով իրավաբան, իրավախորհրդատու Մարի Մանուկյանի հետ: Sputnik Արմենիայի զրուցակիցը նշեց, որ միայն վերջին 3 ամսում 15 քաղաքացի է դիմել, ինչը խիստ անհանգստացնող ցուցանիշ է: Նրանք լրջագույն խնդիրների են բախվել ու նյութական կորուստներ ունեցել տարբեր «արագ վարկ», «հեշտ վարկ» ու նման հայտարարություններով հրապուրող «սև միջնորդների» դիմելուց հետո:

Վարկառուների կամ անտեղյակ-միամիտների որս է ընթանում

«Շտապ գումար», «Արագ վարկ», «Հեշտ վարկ» կամ պարզապես՝ «Վարկ, վարկ, վարկ»: Ահա այսպիսի գրություններով են «զարդարված մայրաքաղաքի տարբեր մարդաշատ վայրեր, օրինակ, գետնանցումների պատերը, հայտարարության վահանակները, ինչ-որ շինհրապարակի թիթեղյա ցանկապատերը, անգամ՝ աղբարկղերը:

© Sputnik / Armen HakopyanՀայտարարությունների ցուցատախտակներից մեկը Երևանում
Հայաստա՞ն, թե՞ Տոկոսիտակի. ինչպես են «քցում» հայրենակիցներին - Sputnik Արմենիա
Հայտարարությունների ցուցատախտակներից մեկը Երևանում

Այդ ի՞նչ շտապ, արագ, հեշտ վարկեր են, որոնցով գայթակղում են զանազան-զարմանազան խորհրդավոր միջնորդներ, որոնց հեռախոսահամարները նշված են «Ա-4» ձևաչափի թղթի վրա տպված հայտարարությունների վրա: Ավելին, հիմա արդեն այդ «թակարդները», ի դեպ, հիմնականում՝ հրապուրիչ կանանց նկարներով զարդարված, վխտում են նաև սոցիալական ցանցերում: Միամիտների ուժեղ որս է ընթանում: Նաև զանգահարեցինք նման հայտարարություններից մեկում նշված հեռախոսահամարով, ու ոչ միայն զանգահարեցինք: Բայց՝ ամենի մասին, ըստ հերթականության:

Ինչքան և ում է պարտք Հայաստանը - Sputnik Արմենիա
Որքա՞ն և ու՞մ է պարտք Հայաստանը

Այս՝ ամեն ծակուծուկում վարկ ձևակերպելը ժամանակակից Հայաստանում շատ ավելի կարևոր խնդիր է, կարծում ենք, քան, ասենք նույն խաղատների, ծխելու, «քֆուրչի ֆեյքերի» երևույթները՝ միասին վերցրած: Ժամանակն է, որ այդ վարկային միջնորդ, գործակալ-մործակալներով, իսկ փաստացի ամենաիսկական վաշխառուներով ու, ըստ երևույթին՝ խարդախության դիմող «պարոն 420»-երով զբաղվեն ոստիկանությունը, ԱԱԾ-ն, ֆինանսաբանկային, նաև՝ հարկային պետական գերատեսչությունները ևս: Ի դեպ, նկատենք, օրերս հրապարկում եղավ, որ անգամ բանտից են ինչ-ինչ խարդախներ «վարկային մեքենայություններ» արել, իբր մի քանի հարյուր հազարի վարկ տրամադրելու համար մի քանի տասնյակ հազարի կանխավճար ուզել, և… ստացել:

Վարկային «քցման» սխեմաներ, պատմություններ

Ինչպես դիպուկ նկատում է իրավաբան Մարի Մանուկյանը, վարկ պետք է վերցնել առաջին հերթին բանկերից կամ վարկային լիցենզավորված կազմակերպություններից: Սակայն բանն այն է, որ վարկի համար դիմողները կարող են արդեն ոչ բարենպաստ վարկային պատմություն ունենալ:

Մութ անկյուն - Մարի Մանուկյան - Sputnik Արմենիա
Մեքենաների առուծախի ստվերային կարուսելի դեպքերը ոչ թե նվազել են, այլ աճել. Մարի Մանուկյան

Գուցե նաև այդ պատճառով, քաղաքացիների մի որոշակի մասը վերջերս սկսեց նախընտրել «արագ վարկ»-ի տարբերակը: Այս դեպքում պետք է միայն անձը հաստատող փաստաթուղթ, սոցքարտ: Իսկ գայթակղիչ ամենակարևոր հանգամանքը, ինչպես նկատում է իրավախորհրդատուն, այն է, որ մարդիկ հնարավորություն ունեն առանց գրանցված աշխատող լինելու, առանց եկամուտների ստուգման, անգամ՝ վարկային պատմության ուսումնասիրման, արագ փող (վարկ) ձեռք բերել: Խոսքը հիմնականում մինչև 500 հազար դրամ վարկ ձեռք բերելու մասին է, հաճախ՝ ավելի քիչ չափով, ինչը հուշում է, թե սոցիալական որ շերտի ներկայացուցիչներն են դիմում «սև վարկատուներին»:

Շատերը առաջնորդվում են մոտեցմամբ, որ իրենց այդ պահին շտապ գումար է անհրաժեշտ, մնացածը՝ կարևոր չէ: Այնպես որ, դա կարող է լինել ինչ-որ վարձակալած տարածք, անգամ՝ «բուդկա»: Գնում են, պայմանագիր կապում, իսկ հետո, երբ արդեն բավականին ուշ է լինում, «հանկարծ» պարզում են, որ 40-50, անգամ ավելի տոկոսով բեռի տակ են մտել: Դա, եթե «բախտները բերի» և իրենց ուղղակի չքցեն կամ չխաբեն:

Իրեն հայտնի դեպքերը ամփոփելով ու դասակարգելով՝ Մարի Մանուկյանը նշեց մի քանի սխեմա, որոնցով գործում են խարդախ վաշխառուն-միջնորդները:

Օրինակ, կա վարկային պատմություն չունեցող անձ, որ այս կամ այն պատճառով (գրանցված աշխատող չէ, բանկերից հեռու է մնում, կարծում է, թե՝ բանկով վարկ ձևակերպելը գլխացավանք է և այլն) դիմում է ոչ թե դրամատուն կամ լիցենզավորված կազմակերպություն, այլ՝ «սև միջնորդներին»: Միջնորդը բանկում վարկ է ձևակերպում, ապա այն ավելի թանկ սաղացնում դիմած դյուրահավատ քաղաքացու վրա, ով, ի դեպ, վերջում կանգնում է վերցրածից շատ ավելի մեծ գումար մարելու փաստի առաջ:

Денежные купюры - Sputnik Արմենիա
Հնարամիտ խարդախն ու կաշառատու դյուրահավատները. ի՞նչ է պետք կաշառքի փոխարեն

Կամ, օրինակ, մարդուն տվել են ավելի քիչ գումար, քան՝ նախատեսված է պայմանագրով, գումարի մի մասը, որպես գործակալական վճար պահվել է «սև միջնորդի» կողմից: Օրինակ, վարկավորման 500 հազար դրամից 150-250 հազարը կարող է պահվել, որպես այսպես ասած՝ «գործակալական վճար»:
Վերջին շրջանում, ու խոսքը ամիսների մասին է, տարածված վաշխառուական տարբերակ է դարձել ապառիկի մոնետիզացիան: Այսպես՝ անձին ուղղորդել են կոնկրետ խանութ (հիմնականում՝ հեռահաղորդակցական կամ կենցաղային տեխնիկայի), որտեղ նա, օրինակ, iPhone X-ի ապառիկ է ձևակերպել, որի շուկայական արժեքն այդ պահին եղել է 730 հազար դրամ: Դրա դիմաց նրան պիտի տային 500 հազար դրամ «վարկ», բայց նա պարտավորված էր մարել 730 հազար դրամի ապառիկը: Ինչպես պատմում է մեր զրուցակիցը, քաղաքացուն 60 հազարը տեղում տվել են, ասել՝ 7-8 օրից կտան մնացած մասը: Ու… չեն տվել: Դե, ո՞ւմ մտքով կանցներ, չէ՞: Իսկ ապրանքը վերցրել են: Արդյունքում՝ մարդն ունի խոշոր ապառիկ, բայց չունի նաև փող: Ու այս սխեմայում չքցվող մարդ չի լինում:
Այս ամենի մյուս վատ կողմն այն է, որ գործնականում բավականին բարդ է ապացուցել, որ փաստացի դա այդպես է արվել: Այստեղ, թերևս, իրենց խոսքը պետք է ասեն իրավապահ մարմինները:

Վիրտուալ նորահայտ «ալֆոնսիկները»

Պարզվում է, որ վերջին շրջանում ծաղկում է նոր տարբերակով «ալֆոնսությունը»: Կան արական սեռի տպեր, որ վիրտուալ տիրույթում, ասենք, սոցցանցերում ծանոթություն են հաստատում աղջիկների հետ, աշխատելով «կպցնել» մի քանիսին՝ 3-4 կամ 4-5 աղջկա, որքան կստացվի:

Письмо из Нигерии - Sputnik Արմենիա
Միամտության աշխարհի ռեկո՞րդ. «նիգերիական նամակին» հավատացած և խոշոր գումարից զրկված հայը

Հետո ծանոթությունը տեղափոխում են իրական հարթություն և, երբ արդեն տեսնում են, որ բավարար վստահություն են ներշնչել նոր ընկերուհու մոտ, նրան համոզում են վարկային որևէ կազմակերպության միջոցով, 1 ամսով վարկ վերցնել: Հաճախ, այդ 1 ամսով վարկի դեպքում տոկոս էլ չի պահվում: Այդպես մի 4-5 վարկ են ձևակերպում, 150-200 հազար դրամի ու… անհետանում:

Օ՜, ժամանակներ, օ՜, բարքեր: Առաջներում երեխայի հետ էին թողնում դյուրահավատ ընկերուհուն, հիմա… վարկի տոկոսների: Ի դեպ, ասում են, որ մարզերից մեկում մի օրիորդ, համացանցում ներկայանալով որպես տղա, մեկ այլ մարզում վիրտուալ ընկերուհի է գտել ու վերջինիցս մոտ 5 միլիոն դրամ ստացել:

«Դեռ դեպք չի եղել, որ մի տղամարդ ասի, որ իրեն աղջիկ է խաբել, հիմնականում դեպքեր են, որ աղջիկներին խաբել են տղաները»,-նկատում է Մարի Մանուկյանը:

Սեփական փորձով…

Զանգահարում ենք «հեշտ վարկային» բազմաթիվ հեռախոսահամարներից մեկով: Ախր, շատ հրապուրիչ են խոսում: Թե՝ 12-24 տոկոսով, մինչև 500 հազար վարկ կարող ենք ձևակերպել: Պայմանավորվում ենք հանդիպել: Բայց ոչ թե զրուցակցուհին է մեզ ընդունում, այլ մի երիտասարդ՝ ժամանակակից համակարգիչ-հեռախոսը ձեռքին:

Մութ անկյուն - Լավրենտի Ադուլյան - Sputnik Արմենիա
Ինչպես է հնդկական ընկերությունը խարդախություն արել ՀՀ–ում. մանրամասնում է Ադուլյանը

Մի կոոպերատիվ բուհի տարածքում վարձակալած սենյակ է: Կարելի է ասել, երեք-չորս պոտենցիալ վարկառուներիցս հերթ է գոյացել: Հերթը հասնում է ինձ: Տալիս եմ անձնագիրս, թե՝ վարկային պատմություն ունե՞ք: Ունեմ, բայց՝ դրական: Լավ, ասում է «արագ վարկ»-ի ջահել գուրուն, ճշտում, որ մի 300 հազար դրամի պահանջ ունեմ, և ինչ-որ բաներ կտկտացնում իր սալիկ-հեռախոսի ողորկ մակերեսին: Եվ, կարևոր պահ է, ասում է, թե 10 տոկոս միջնորդավճար պիտի թողնեմ իրենց, այսինքն, որպեսզի «մաքուր» 300 հազար ստանամ, պիտի մի 350 հազարի վարկի տակ մտնեմ: Այսում եմ, լավ, ինչ որ է: Նա տվյալներս մուտքագրում է, ասում՝ սպասեք, թե հեսա կգա: Դե՝ SMS-ը կգա, էլի: Գալիս է: Թե՝ կոդը: Ասում եմ՝ կոդը: Կարծես ինչ-որ անիրական իրավիճակում լինենք:
Մեկ էլ, թե, վա՜յ, բա դուք մեկ ամիս առաջ դիմել եք բանկ՝ վարկ ստանալու հայտով: Դե, ես հո գիտեմ, որ չեմ դիմել, բայց ասում եմ՝ խաղը շարունակեմ: Շվարած ասում եմ՝ բա ի՞նչ անենք: Նա էլ, թե՝ որ 700 հազարի վարկ ուզենայիք, մի բան կմտածեինք…
Ասացի՝ ե՛ս կմտածեմ: Ու մինչև հիմա մտածում եմ. ո՞վ է այս նորահայտ վաշխառուներին ու առերևույթ խարդախությամբ զբաղվողներին այսպես թև տվել:

Նրանք օգտվում են օն-լայն վարկավորման գործիքներից ու…

Հին ընկերներիցս մեկը, որ հայրենի դրամատների գործունեությանը լսելով չէ տեղյակ, բացատրեց, թե ինչն-ինչոց է: Եվ այսպես. զրուցակիցս նկատեց, որ «արագ վարկ», «շտապ գումար» խայծերով մարդկանց ծուղակը գցող վաշխառուները հիմնականում օգտվում են օն-լայն վարկավորման բանկային գործիքակազմից և… մեր հայրենակիցների մեծ մասի ֆինանսական անգրագիտությունից:

Банковские карты международных платежных систем VISA и MasterCard - Sputnik Արմենիա
Վարկային միջնորդները կտուգանվեն. պատգամավորները հավանություն տվեցին օրինագծին

Մարդիկ, իհարկե, իրենք էլ կարող էին նույն կերպով օն-լայն վարկ ձևակերպել որևէ բանկում: Բայց տարբեր հանգամանքների բերմամբ (տարիքային, համակարգչային տեխնիկային չտիրապետել կամ օն-լայնային մեխանիզմներից անտեղյակ լինել), գործնականում իրենց համար դա մեծ բարդություն է: Եվ ահա, դիմում են այս կարգի «սև միջնորդներին» ու, ասենք, 150 հազար դրամի վարկ է ձևակերպվում իրենց անունով, մինչդեռ, փաստացի ստանում են 100 հազարը, կամ ավելի քիչ: Վերջերս, ինչպես հաստատեց զրուցակիցս, իսկապես ավելացել է ապառիկի ձևակերպման ու դրա մոնետիզացիայի միջոցով իրականացվող «վարկավորումը», որ ավելի շուտ մեքենայության տպավորություն է թողնում:
Խոսակցություններ կան, որ վերջերս կառավարությունում երևույթի վրա ուշադրություն են դարձրել: Մնում է, որ օրերից մի օր հանդիպենք հաղորդագրության, որ հատուկ մարմինների ձեռնարկած համատեղ գործողությունների միջոցով վաշխառուական կամ «սև միջնորդների» մեծ խումբ է կալանավորվել:

Деньги - Sputnik Արմենիա
Հայաստանում գովազդվող վարկային կազմակերպությունը հանցագործ խմբավորո՞ւմ է. «Ժամանակ»

Չնայած, սոցիալական գովազդն ու զանգվածային բացատրական աշխատանքներն էլ չէին խանգարի: Համենայն դեպս, ցանկալի կլիներ, օրինակ, ֆեյսբուքներում «հեշտ ու արագ վարկ» հայտարարությունների փոխարեն կրկնակի շատ տեսնեինք ԿԲ-ի, ֆիննախի, կառավարության կամ ոստիկանության զգուշացումներն առ այն, որ ժողովուրդ, հայեր, ՀՀ քաղաքացիներ, ձրի պանիր միայն թակարդում է լինում, իսկ վարկի համար գոնե վարկային ու լիցենզավորված կազմակերպության դիմեք: Հա, ու երբ «ինչ-որ թղթեր» եք ստորագրում, մի հատ նախապես կարդացեք, թե ինչ եք ստորագրում, ինչերի եք համաձայնում:

Իսկ առհասարակ, «էժան վարկ» էլ չկա Հայաստանում: Գովազդվող 15 կամ 20 տոկոսը կարող է իրականում ավելի մեծանալ, եթե հանկարծ հաշվեք, որ բանկում միջնորդավճար եք թողնում, բացի այդ՝ վարկային հաշվի սպասարկման գումարը ներառեք և այլն: Բայց դա արդեն այլ խնդիր է: Իսկ մինչ այդ, խնդիրը սոցիալապես նվազ ապահով մեր հայրենակիցներին «սև միջնորդների» ճիրաններից ազատելն է, եթե դա իշխանության միջանցքներում որևէ մեկին իսկապես հետաքրքրում է, իհարկե:

Լրահոս
0