19:40 17 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.92
  • GBP578.43
  • EUR527.46
  • RUB7.22
Татев Карапетян

Միլիարդատեր Սամվել Կարապետյանի դուստրը նկարվել է կաթողիկոսի հետ. լուսանկարներ

© Photo: Instagram / Tatev Karapetyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
503 0 0

Տաթև Կարապետյանը հպարտանում է, որ իր ընտանիքն է վերանորոգում կաթողիկոսի նստավայրը։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. Ռուսաստանցի միլիարդատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի դուստրը` Տաթևիկ Կարապետյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի հետ լուսանկար է հրապարակել։

Նիկոլ Փաշինյանն ու Սամվել Կարապետյանը հանդիպել են. տեսանյութ

«Մայր աթոռ սուրբ Էջմիածնում կաթողիկոսի նստավայրի շինարարությունը մոտենում է ավարտին։ Վերջին անգամ այն ավելի քան 100 տարի առաջ նորոգել է մեծ բարերար Մանթաշյանցը։ Այս անգամ այդ պատվին արժանացավ իմ ընտանիքը», – լուսանկարներին կից գրել է Տաթևիկը (առաջին լուսանկարը դիտելուց հետո կարող եք թերթել և դիտել հաջորդները)։

Օգտատերերը դիտել և գնահատել են հոգևոր կենտրոնում իրականացված աշխատանքների ծավալը։ Շատերը նշել են, որ Կարապետյանների ընտանիքը բարի գործ է անում։

«Ամեն անգամ նստավայրը ցույց եմ տալիս զբոսաշրջիկներին և պատմում ձեր ընտանիքի ու բարի գործի մասին», – գրել է karabala1988–ը։

Միլիարդատեր Սամվել Կարապետյանի դուստրը XIII դար է «ուղևորվել»

«Մարմինս փշաքաղվեց, սա այնպիսի ներդրում է, ձեր ընտանիքն արդեն իսկ մեր Հայաստանի պատմության մի մասն է։ Այնքան եմ հպարտանում ձեզնով և մեծ ջերմություն ու հարգանք տածում», – նշել է ️marika_parsadanelli–ն։

«Կեցցեն, իրենց մասին հետք կթողնեն։ Ախ, եթե նման միջոցներ ունեցող բոլորը իրենց ժողովրդի համար որևէ բան անեին... », – գրել է dream953–ը։

Նշենք, որ Կարապետյաններն արդեն մի քանի օր է` Հայաստանում են։ Պատմական հայրենիք ժամանելով` Տաթևիկը  խորհուրդ էր հարցրել բաժանորդներից, առաջիններից մեկն արձագանքել էր ռեփեր Տիմատին։

Ըստ թեմայի

«Արարատ լեռը Հայաստանում». ի՞նչ է Սամվել Կարապետյանը նվիրել Մոսկվայի հայկական եկեղեցուն
Սամվել Կարապետյանի դուստրն ընդգրկվել է ՌԴ–ի լավագույն երիտասարդ ղեկավարների 100-յակում
Սամվել Կարապետյանի դուստրը պատմել է իր կուռքի մասին․ տեսանյութ
Սամվել Կարապետյանի դուստրը նոր մասնագիտություն է յուրացնում Chanel–ում
թեգերը:
Լուսանկար, Տաթև Կարապետյան, Սամվել Կարապետյան, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ, Հայաստան

Գլխավոր թեմաներ