16:59 20 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.90
  • GBP575.55
  • EUR527.39
  • RUB7.13
«Զվարթնոց» օդանավակայան

Հայաստան գալի՞ս են, թե՞ գնում են Հայաստանից. ինչ են հուշում տվյալները

© Sputnik / Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
287 0 0

2018–ին արձանագրված ելք ու մուտքերի տարբերության տվյալները ռեկորդային են վերջին 12 տարվա համար։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. Հայաստան եկողների ու մեկնողների թվի տարբերությունը 2018–ին զգալիորեն փոփոխվել է։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը` նշելով, որ ՀՀ–ում 2017–ին սահմանահատումների սալդոն (ելք ու մուտքերի տարբերությունը) եղել է -26 897, իսկ 2018–ին +15 313։

Նրա խոսքով` 2018–ին արձանագրված ելք ու մուտքերի տարբերության տվյալները ռեկորդային են վերջին 12 տարվա համար։

«Բացի այդ, ՀՀ անձնագրով ելք ու մուտքերի սալդոն կազմել է – 36 000 մարդ, իսկ 2018–ին` -4500։ Այսինքն` չնկատել դրական դինամիկան, նշանակում է` առնվազն լավ չտեսնել այն, ինչ տեղի է ունենում։ Սակայն այս դինամիկան կարճաժամկետ է, քանի որ եթե մենք բարեփոխումներ չանենք, հատկապես` տնտեսական ու արդարադատության համակարգում, դինամիկան կարող է կրկին բացասական դառնալ»,–ասաց նա։

Հայաստանը ժողովրդագրական ճգնաժամի եզրի՞ն. ի՞նչ են կանխատեսում ՄԱԿ–ի թվերը

Ղազարյանի խոսքով` 2010–ից սկսած` կայուն էմիգրացիան ու ծնելիության նվազումն այնպես են աղճատել մեր ընդհանուր ժողովրդագրական պատկերը, որ կարող ենք վատ հետևանքների հանգել։ Դրա համար էլ, ըստ Ղազարյանի, պետք է հիմա օգտագործենք այս մի քանի տարիները, որոնք մեր հնարավորությունների պատուհանն են։

Միգրացիոն ծառայության պետը նշեց` Հայաստանը երբեք չի ունեցել միգրացիայի քաղաքականություն, քանի որ մենք միշտ սովոր ենք եղել, որ ՀՀ–ից բոլորը գնացել են։ Իսկ հիմա արդեն մշակվում է միգրացիոն քաղաքականություն` լրացնելով բացը։

Հայաստանում ժողովրդագրական խնդիրների լուծման ռազմավարություն է մշակվում. Ավինյան

Ըստ թեմայի

Ազնվամորու հեղափոխություն․ Հայաստանի լեռներում կանայք պայքարում են աղքատության դեմ
Հայաստան գալու ժամանակը. հանգիստ, որն անմոռանալի կլինի, կամ որտեղ վայելել ամառը
Ոչ մի ոլորտում ես չեմ պատրաստվում հարմարվել այն իրողություններին, որոնք եկել են. Փաշինյան
Փաշինյանի ուղերձը կամ ինչու են Հայաստանին խիստ անհրաժեշտ «խենթ գաղափարները»
թեգերը:
ծնելիություն, միգրացիա, Հայաստան

Գլխավոր թեմաներ