22:33 08 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.03
  • GBP627.41
  • EUR530.47
  • RUB7.50
Բաղանիսի փոքրիկ բնակիչներից մեկը

Բաղանիսում տոն է. գյուղն արդեն նոր մանկապարտեզ ունի. լուսանկարներ

© Sputnik / Aram Nersesyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
13720

Ադրբեջանի սահմանին գտնվող գյուղի մանկապարտեզի շենքը գետի վարարումից պաշտպանելու համար ֆելզիտե հատուկ բլոկներ են տեղադրվել։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Տավուշի մարզի Բաղանիս գյուղի փոքրիկներն արդեն նոր մանկապարտեզ կհաճախեն. տասն ամիս տևած շինարարական աշխատանքներից հետո այսօր հանդիսավորությամբ բացվեց գյուղի մանկապարտեզը, որը կառուցվել է «Փարոս» հիմնադրամի ֆինանսավորմամբ: Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը մանկապարտեզի բացման արարողության լուսանկարները հրապարակել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

Նոր մանկապարտեզը կառուցված է Բաղանիս գետակի ափին: Կար մտահոգություն, թե նոր մանկապարտեզի վայրը սխալ է ընտրված, և շենքը կարող է տուժել գարնանային վարարումներից: Սահմանապահ գյուղին հաջողվել է նաև այս հարցը լուծել: Մանկապարտեզի շենքը գետի վարարումից պաշտպանելու համար տեղադրվել են ֆելզիտե հատուկ բլոկներ, որոնք բարեգործական հիմունքով տրամադրել է Իջևանի «Քարարտ» ընկերությունը։

Բաղանիսի մանկապարտեզի բացումն իսկական տոն է դարձել գյուղի համար:

Հիշեցնենք, որ այս տարի մայիսին ՀՀ կառավարությունը սահմանամերձ գյուղում մանկապարտեզ կառուցելը խիստ ռիսկային էր համարել և գյուղում մանկապարտեզ կառուցելու վերաբերյալ մեկ տարի առաջ կայացված որոշումը որոշվել էր չեղարկել այն պատճառաբանությամբ, որ երեխաները կարող են հակառակորդի նշանակետում հայտնվել:

Մանկապարտեզի հին շենքը գտնվում է Բաղանիսի միջնակարգ դպրոցի հարևանությամբ` Ադրբեջանի Ղազախի շրջանի Ղուշչի-Այրում գյուղում տեղակայված ադրբեջանական հենակետերի գնդակոծության գոտում, այդ պատճառով շենքն արդեն վաղուց չէր շահագործվում: 2013 թ.-ից գյուղապետարանի շենքում առանձնացվել էր մեկ սենյակ՝ մանկապարտեզի պարապմունքները կազմակերպելու համար:

Ըստ թեմայի

Հայկը, ադրբեջանցի գերին և հուշ մնացած մանաթը. ինչպես հայ դիպուկահարը հերոս դարձավ գյուղում
Կովերը կշատանան Հայաստանում. կառավարությունն արտոնյալ վարկեր կտրամադրի գյուղացիներին
Զիփլայնի հույսով ապրող լեռնային գյուղը. Սևաբերդում վախենում են երեխաներ ունենալ
Գյուղացիները փոխհատուցում կստանան. կառավարությունը հաշվում է կարկտի հասցրած վնասը
թեգերը:
երեխա, մանկապարտեզ, Գյուղ, Հայաստան

Գլխավոր թեմաներ