16:54 22 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.91
  • GBP577.33
  • EUR527.40
  • RUB7.25
Գարիկ Մարտիրոսյանն ու Ժաննա Լևինան

Հայկական մաֆիան. Մարտիրոսյաններն օգնել են Չումակովին հաղթահարել սելֆիի վախը. լուսանկար

© Sputnik / Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Շոումեն Գարիկ Մարտիրոսյան (57)
145 0 0

Ռուսական շոու բիզնեսի աստղերը` Գարիկ Մարտիրոսյանը, Ժաննա Լևինան, Ալեքսեյ Չումակովն ու Յուլյա Կովալչուկը, ստեղծագործական հավաքույթ են կազմակերպել։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Հայտնի երգիչ Ալեքսեյ Չումակովն ու նրա կինը` Յուլյա Կովալչուկը, երեկոն անցկացրել են ընկերների` շոումեն Գարիկ Մարտիրոսյանի և գրող Ժաննա Լևինա–Մարտիրոսյանի հետ։

Հրապարակված լուսանկարներում աստղերը նստած են բաց պատշգամբում, իսկ սեղանին դրված է կարմիր գինին։

«Մենք բոլորս շատ ենք հպարտանում Լյոշայով։ Նա հաղթահարեց սելֆիի հանդեպ վախը։ Ներքուստ նրան հաջողվել է դա անել, արտաքնապես` դեռ ոչ այնքան», – գրել է Ժաննան։

«Հայկական մաֆիան ու ես»,– նույն լուսանկարն այս գրառմամբ է տարածել Կովալչուկը։

Իսկ երգիչն էլ տեսանյութ է հրապարակել, որի հերոսը Գարիկ Մարտիրոսյանն է։ «Նոր հայեր» ՈւՀԱ–ի թիմի նախկին կապիտանը երգում է ու ծամածռում դեմքը։ Տեսահոլովակի վերջում Գարիկը փոխում է տեսախցիկի դիրքը, և երևում է, որ նրա հետևում նստած է Չումակովը, որը, Մարտիրոսյանի խոսքով, «սխալ ռիթմ է նվագում»։

Ալեքսեյը պարտք չի մնացել և բանաստեղծություն է ձոնել նվագակցող գործընկերոջը։

Օգտատերերը բազմաթիվ մեկնաբանություններ են գրել լուսանկարի ու տեսանյութի տակ և հիացել արտիստներով։

թեմա:
Շոումեն Գարիկ Մարտիրոսյան (57)

Ըստ թեմայի

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է հայտնի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանին. լուսանկար
Գարիկ Մարտիրոսյանի կնոջը հրավիրել են Սոչի առանց ամուսնու
Գարիկ Մարտիրոսյանի նոր տունն ու կապույտ կոշիկները. Սլեպակովի ծիծաղաշարժ պատմությունը
«Աղջիկներ, իսկ ձեր ամուսիններն անո՞ւմ են դա». Գարիկ Մարտիրոսյանը զվարճացրել է կնոջը
«Մենք գալիս ենք ձեզ մոտ». Գարիկ Մարտիրոսյանի կինը կատակել է լվացքի փոշու գովազդի թեմայով
թեգերը:
Ժաննա Լևինա, Գարիկ Մարտիրոսյան

Գլխավոր թեմաներ