11:43 17 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.16
  • GBP592.63
  • EUR526.54
  • RUB7.43
Նաիրա Նիազյանի հավաքածուն

Սկսնակ դիզայները հագուստ է ստեղծել` հաշվի առնելով հայերի կազմվածքի առանձնահատկությունները

из личного архива Наиры Ниазян
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
18110

Եթե մարդկանց հետաքրքրի երիտասարդ դիզայներ Նաիրա Նիազյանի ներկայացրած հագուստը, ապա նա պատրաստ է իր մյուս գաղափարներն էլ իրականություն դարձնել։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Armfashionday նախագծի ղեկավար Նաիրա Նիազյանը երեկ երեկոյան Երևանում հագուստի իր հավաքածուն (Zian ապրանքանիշ) ներկայացրեց նորաձևության սիրահարներին։

Նորաձևությունն ու հայերը. Հայաստանի դիզայներները ռուսական շուկա են դուրս եկել

Նաիրան Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ սեփական դիզայնով հագուստ ստեղծելու գաղափարը պատահական չէ: Ներկայացված նմուշների առանձնահատկությունն այն է, որ դրանք ստեղծվել են` հաշվի առնելով կովկասցի աղջիկների կազմվածքի առանձնահատկությունները:

«Ես ավելի քան յոթ տարի ցուցադրություններ եմ կազմակերպում: Հայ դիզայներները ստեղծում են շքեղ հավաքածուներ, բայց հաճախ հաշվի չեն առնում հայ կանանց և տղամարդկանց կազմվածքի առանձնահատկությունները: Ամուսնուս հետ որոշեցինք ստեղծել մի ապրանքանիշ, որն իր մեջ կներառի թե՛ սպորտային հագուստ, թե՛ երեկոյան զգեստներ, թե՛ այնպիսի հագուստ, որը կթաքցնի կազմվածքի թերությունները և կընդգծի առավելությունները», - ասաց նա:

Նաիրայի ամուսինը նկարիչ է, և նրանք միասին են մշակել կոճակների, ճարմանդների և շարֆերի համար նախատեսված նախշերը: Ներկայացված հագուստը մարդուն ավելի նիհար են ցույց տալիս բարձր գոտու և լայն ուսերի շնորհիվ:

Показ коллекции Наиры Ниазян
из личного архива Наиры Ниазян
Նաիրա Նիազյանի հավաքածուն

«Բոլոր նմուշները պատրաստվում են որակյալ կտորից, օգտագործվում են թանկարժեք դետալներ, օրինակ` կոճակներն ու ճարմանդներն արծաթից են», - ասաց Նաիրան:

Показ коллекции Наиры Ниазян
из личного архива Наиры Ниазян
Նաիրա Նիազյանի հավաքածուն

Սկսնակ դիզայներն առայժմ 13 լուք է ներկայացրել` համագործակցելով հայկական 3 ապրանքանիշի հետ, որոնք ակնոց, կոշիկ և պայուսակ են ստեղծում:

Руководитель проекта Armfashionday Наира Ниазян на показе своей первой коллекции
Նաիրա Նիազյանը (աջից)

Նաիրայի խոսքով` եթե մարդկանց հետաքրքրի իր հավաքածուն, ապա ինքը պատրաստ է շարունակել այդ ուղղությամբ աշխատանքը:

Показ коллекции Наиры Ниазян
из личного архива Наиры Ниазян
Նաիրա Նիազյանի հավաքածուն

Հիասքանչ է. հայ դիզայների աշխատանքներով հիացել է իտալական պարբերականը

Ըստ թեմայի

Երգչուհի Վալերիան նոր տեսահոլովակում փայլել է հայ դիզայների զգեստով. տեսանյութ
Հայ դիզայների կոստյումներ կրող Իրանի հավաքականը ֆուրոր է առաջացրել սոցցանցերում
Ոճային նվեր Փաշինյանին և ոչ միայն նրան. հայ դիզայները հետաքրքիր գաղափար ունի
Հայերի շրջապատում. Խիլկևիչը հայ դիզայների զգեստով ստացավ «Տարվա մայր» մրցանակը
Ռուս երգչուհի SHENA–ն հայ դիզայների զգեստով ցնցել է երկրպագուներին. տեսանյութ
թեգերը:
դիզայներ, Կին, հայ, Հայաստան

Գլխավոր թեմաներ