00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բրուցելոզի պատճառով Եղեգիսում 200 կենդանի է սպանդի ենթարկվել. ինչից զգուշանան բնակիչները

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոցСкотобойня
Скотобойня - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վայոց Ձորում բրուցելոզի համաճարակ չկա, բայց տարեսկզբից ի վեր բազմաթիվ կենդանիներ են սպանդի ենթարկվել։ Ամեն դեպքում այն վայրերում, որտեղ կա այդ հիվանդությունը, երեխաներն ու հղիները պետք է հնարավորին չափ հեռու մնան կենդանիներից, քանի որ նրանք վարակների հանդեպ ավելի խոցելի են։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik, Կարինե Հարությունյան. Վայոց Ձորի մարզի խոշորացված Եղեգիս համայնքում 4 ամսվա ընթացքում 23 գլուխ խոշոր եղջերավոր և 173 մանր եղջերավոր կենդանու են սպանդի ենթարկել բրուցելոզի պատճառով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը։

«Խնդիրն ի հայտ է եկել փետրվարից։ Վերջին անգամ հունիսի 16–ին է կենդանիներից արյան նմուշառում կատարվել, և պատասխանները դեռ հայտնի չեն։ Հիմա քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի հիվանդությունը նահանջի»,– ասաց նա։

Համայնքի ղեկավարը վստահեցրեց` չնայած հիվանդության լայն տարածմանը, մարզում, սակայն, համաճարակ չկա։

Վայոց Ձորի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ հիվանդության առաջացման ու տարածման պատճառն անասնաշուկայում տիրող անկառավարելի վիճակն է։ Նրա խոսքով` վաճառողները պարտավոր են 2 փաստաթուղթ ներկայացնել` տեղեկանք համայնքից, որ կենդանին վաճառողին է պատկանում, և անասնապահական տեղեկանք, թե առողջական ինչ վիճակում են նրանք գտնվում։

Եղեգիսի հրեական գերեզմանոց - Sputnik Արմենիա
Ինչ գաղտնիքներ է պահպանում Եղեգիս գյուղի հրեական գերեզմանատունը

«Մեր շուկայում անտերություն է, և ոչ ոք չի վերահսկում` կենդանին առո՞ղջ է, թե՞ ոչ, գողացվա՞ծ է, թե՞ վաճառողին է պատկանում»,–ասաց նա։

Բրուցելոզը, ի դեպ, զոոնոզ հիվանդություն է, ինչը նշանակում է, որ այն կարող է հանդիպել թե՛ կենդանիների, թե՛ մարդկանց մոտ։ Վայոց Ձորի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վասիլ Ասլանյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ 2018–ին մարզում մարդկանց շրջանում բրուցելոզի 2 դեպք է գրանցվել, իսկ այս տարի արդեն մեկ նման դեպք է հայտնաբերվել։ Բրուցելոզի գանգատներով վերջին շրջանում, սակայն, նոր մարդիկ չեն դիմել հիվանդանոցներ։

Արդյո՞ք իրավիճակի մասին տեղյակ է էկոնոմիկայի նախարարությունը և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում։ Այս հարցով դիմեցինք նախարարությանը։ Էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանն ի պատասխան նշեց, որ խնդրի մասին տեղյակ են. այս տարի կենդանիների պատվաստման, հետազոտման և անասնաբուժական վճարովի ծառայությունների մատուցման համար պետության միջոցներից արդեն իսկ 1.5 մլրդ դրամ է տրամադրվել։

«Կենդանիները պարտադիր պատվաստվում են։ Բացի այդ, բրուցելոզի ախտորոշումն իրականացվում է տարեկան 2 անգամ. անասնաբույժի կողմից իրականացնում է արյան նմուշառում, որի արդյունքում եթե կենդանու մոտ հայտնաբերվում է հիվանդությունը, ապա կենդանիները սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից սպանդի են ենթարկվում»,–ասաց նա։

ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ մարդն այս հիվանդությամբ կարող է վարակվել կենդանիների հետ անուղղակի կամ ուղղակի շփման հետևանքով, վարակված սննդամթերքի` միս, կաթ, պանիր օգտագործելու դեպքում։

Павильон национальной еды на фестивале еды Утест Фест в Ереване - Sputnik Արմենիա
Հայ կանայք ափսոսում են թափել սնունդը. ի՞նչ անել աղիքային խնդիրներից խուսափելու համար

«Հիվանդության նախանշաններն են բարձր ջերմությունը, առատ քրտնարտադրությունը, թուլությունը, ախորժակի անկումը, գլխացավը, սարսուռը։ Ի դեպ, բրուցելոզի հարուցիչը եռացնելիս վերանում է, այսինքն` օրինակ, կաթը 20 րոպե եռացնելու դեպքում հարուցիչը կվերանա»,–ասաց նա։

Մասնագետը հորդորեց, որ այն վայրերում, որտեղ տարածված է հիվանդությունը, երեխաները և հղի կանայք պետք է հնարավորինս հեռու մնան կենդանիներից, քանի որ հղիներն ու երեխաները վարակների հանդեպ ավելի խոցելի են։

Ի դեպ, նախորդ տարի ՀՀ–ում մարդկանց շրջանում բրուցելոզով հիվանդացության ցուցանիշները բավականին նվազել են. 2017–ին բրուցելոզի 362 դեպք է գրանցվել, իսկ 2018–ին` 201 դեպք։

Կառավարության 2008–ի հունվարի 31–ի N 82-Ն որոշմամբ սահմանված են այն հիվանդությունները, որոնց հետևանքով կրած վնասի համար փոխհատուցում են սեփականատերերին. բրուցելոզը չի դասվում այդ հիվանդությունների շարքը։

Վայոց Ձորի մարզպետը, սակայն, Եղեգիսի մանր եղջերավոր կենդանիների անկման համար յուրաքանչյուր կենդանու դիմաց 10 000 դրամ դրամական աջակցություն է տվել գյուղացիներին։

Լրահոս
0