00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուժեղ լինելու արվեստը. գիտակցության կորուստ, որը փոխեց ու փրկեց շատերի կյանքը

© Sputnik / Karine HarutyunyanДиректор БФ "Дорога жизни" Елена Багдасарян
Директор БФ Дорога жизни Елена Багдасарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մասնագիտությամբ տնտեսագետ, ժամանակին տուրիստական գործակալության տնօրեն Ելենա Բաղդասարյանն այժմ թողել է ամեն ինչ ու որոշել մյուսներին ծածուկ արվող օգնությունն «օրինականացնել»։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik, Կարինե Հարությունյան. Դեռ 10 տարի առաջ Դանիել և Դարինա անուններով զույգ երեխա ունեցող Ելենա Բաղդասարյանի ընտանիքում հանկարծ ամեն ինչ փոխվեց։ 2009–ին երեխաները 2.5 տարեկան էին, երբ Դանիելի մոտ 5-7 րոպեով գիտակցության կորուստ եղավ ու ծնողներին թվացել էր` երեխան մահացել է։ Տղայի հայրն ուշագնաց էր եղել, մայրը հասցրել էր շտապօգնություն կանչել։ Երեխան, բարեբախտաբար, ողջ էր, նրա մոտ ուղղակի էպիլեպսիայի մեծ նոպա էր եղել. հիվանդության գոյության մասին ընտանիքը նոր–նոր պետք է իմանար և այն պետք է շատ ու շատ երեխաներին օգնելու հիմք հանդիսանար։

Sputnik Արմենիայի հետ զրույցում տղայի մայրը` «Կյանքի ճանապարհ» բարեգործական ՀԿ հիմնադիր Ելենա Բաղդասարյանը, նշում է, որ 2009–ին, երբ դեպքը տեղի է ունեցել, ցավոք, Հայաստանում ո՛չ բավարար դեղորայք է եղել, ո՛չ էլ որակյալ ՄՌՏ սարքավորում։

Գլխուղեղի ուռուցքի կամ էպիլեպսիայի կասկածանքով էլ տղային ընտանիքը Վրաստան է տարել, որտեղ հերքվել է ուռուցքի գոյության մասին, իսկ հետո Հայաստանում «Արաբկիր» ԲԿ–ում հաստատվել է, որ տղայի մոտ էպիլեպսիա է։

© Sputnik / Karine HarutyunyanԲիայնա Սուխուդյան
Ուժեղ լինելու արվեստը. գիտակցության կորուստ, որը փոխեց ու փրկեց շատերի կյանքը - Sputnik Արմենիա
Բիայնա Սուխուդյան

«Խնդիրն այն է, որ մեծ նոպաներն անդառնալի փոփոխությունների են բերում երեխաների մոտ` սկսած ինտելեկտի հետզարգացումից... Իմ տղան, օրինակ, նոպայից հետո դադարեց խոսել ու ուտել։ Այդ տարիներին Հայաստանում այն վիճակը չէր, ինչ հիմա է և մեզ անհրաժեշտ դեղորայքն այդ ժամանակ Հայաստանում չկար, և  չգիտեինք ինչ անել։ Ինձ թվում էր` այդ ամենն ինձ հետ չի կատարվում»,–ասում է Բաղդասարյանը։

Ընտանիքը, սակայն, կարողանում է դրսից դեղորայք պատվիրել։ Իսկ երբ ցանկանում են տղայի բուժումը դրսում կազմակերպել, դրսի բժիշկներն ասում են, որ Հայաստանում լավ մասնագետներ ունենք ու նշում «Արաբկիր» ԲԿ Մանկական նյարդաբանական բաժանմունքի վարիչ Բիայնա Սուխուդյանի անունը։

Դանիելի մոտ, բարեբախտաբար, բարորակ էպիլեպսիա էր, ինչը նշանակում էր, որ 5 տարեկանից սկսած` տղան լիարժեք կյանքով էր ապրելու։ Մոր խոսքով` երբ դրսից դեղորայք էին պատվիրում ու բերում, ինքն ամուսնուց ծածուկ (դեղերը մատչելի չէին) դրանք այլ ծնողների հետ էր կիսում։

«Երբ տղայիս բժշկի էի տանում, միջանցքում տեսնում էի հուսահատ կանգնած մայրերի, որոնք չունեին դրսից դեղ գնելու հնարավորություն։ Իսկ դեղի միջոցով դու հնարավորություն ես ունենում վերահսկել հիվանդությունը։ Ես կիսում էի մեր դեղերը նրանց հետ։ Այնպես էր ստացվել, որ նրանք անգամ իմ հեռախոսահամարն էին իրար փոխանցել ու հաճախ մայրերն իրենք էին զանգում ու խնդրում դեղ փոխանցել»,–պատմեց Բաղդասարյանը։

Այնուամենայնիվ, նրա տղայի մոտ էպիլեպսիան արագ է նահանջում` առանց հետք թողնելու տղայի առողջության վրա։ Տղան արդեն 12 տարեկան է, դպրոց է հաճախում ու  քրոջից էլ լավ է սովորում։

Операция в клинике урологии Первого МГМУ им. И.М. Сеченова - Sputnik Արմենիա
Հայ բժշկը կերակրափողի քաղցկեղի բացառիկ վիրահատություն է արել. հիվանդն արդեն ուտում–խմում է

Տարիներ անց տղայի մայրը` Ելենա Բաղդասարյանը, որոշում է մյուս երեխաներին ծածուկ արվող օգնությունը դարձնել «օրինական»` ՀԿ բացելով։ Բացի այդ, ՀԿ բացելով` նա այս կերպ «շնորհակալություն է հայտնել» նաև հայ բժիշկներին` նրանց վրա ընկած բեռը մի փոքր թեթևացնելով, քանի որ, Բաղդասարյանի խոսքով, պետական կամ մասնավոր որևէ ծրագիր չկա, որը թեկուզ մասամբ իր վրա կվերցնի երեխաների բուժման ծախսերը։ Ի դեպ, ՀԿ–ի համահիմնադիրներից է նաև Բիայնա Սուխուդյանը։

Բաղդասարյանը կարծում է, որ էպիլեպսիան կյանքի ճանապարհ է, որը պետք է անցնել ու հաղթահարել, քանի որ բարորակ էպիլեպսիայի 70 տոկոս դեպքերում հիվանդությունը հնարավոր է լինում վերահսկել։ Հենց այդ իսկ պատճառով էլ Բաղդասարյանը «Կյանքի ճանապարհ» է կոչում իր ՀԿ–ն։

Հիմնադրամը էպիլեպսիա ունեցող երեխաների ընտանիքներին օժանդակում է դեղորայքային բուժման, հետազոտությունների անցկացման (ՄՌՏ, ԷԷԳ, ՊԷՏ-ԿՏ, գենետիկ հետազոտություններ), վիրահատությունների իրականացման հարցում։ Հիմնադրամի միջոցով Բաղդասարյանն ուզում է նաև հասարակության վերաբերմունքը փոխել էպիլեպսիա ունեցող երեխաների հանդեպ` իրազեկելոբ նրանց էպիլեպսիայի մասին։

Дети пациенты Центра гематологии им. Еоляна - Sputnik Արմենիա
Հայաստանում լեյկեմիայից բուժվելու ցուցանիշը 3%–ից հասել է 70% -ի. գլխավոր արյունաբան

«Մի անգամ տղայիս հետ այգում էինք, երբ նրա մոտ նոպա սկսվեց։ Ինձ ուղղված հայացքները երբեք չեմ մոռանա` մարդիկ խղճահարությամբ էին ինձ նայում։ Խղճահարությունը քայքայիչ ազդեցություն ունի, ինչը ո՛չ ինձ, ո՛չ էլ այլ ծնողներին պետք չի գա երբեք։  Ավելին, ինձ անգամ ասել են, թե մտավախություն չունե՞մ, որ աղջիկս կարող է հետագայում ամուսնության խնդիր ունենալ, քանի որ ես բացեիբաց ասում եմ, որ տղաս ժամանակին էպիլեպսիա է ունեցել»,–ասում է Բաղդասարյանը։

Մասնագիտությամբ տնտեսագետ, ժամանակին տուրիստական գործակալության տնօրեն Բաղդասարյան Ելենան հրաժարվել է ամեն ինչից ու այժմ ողջ օրը նվիրում է ՀԿ–ի աշխատանքներին` օգնելով և իրազեկելով ծնողներին...

Լրահոս
0