00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ո՞րն ասեմ, ամբողջը վնասվել է». ի՞նչ է կատարվում Շիրակի մարզում տեղացած կարկուտից հետո

© Sputnik / Armenuhi MkhoyanГрад в Шираке
Град в Шираке - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շիրակի մարզի որոշ գյուղերում այնքան կարկուտ է եկել, որ մարդիկ ո՛չ ոտքով, ո՛չ էլ մեքենայով չեն կարողանում դաշտ մտնել։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Կարկուտը մեծ վնասներ է պատճառել Շիրակի մարզի գյուղական համայնքներին: Հունիսի 24-ին, 15:30-ի սահմանում ավելի քան 25 րոպե տևած կարկտահարության հետևանքով տուժել են մարզի համայնքներից 12–ը, հիմնականում` Արթիկի և Ախուրյանի տարածաշրջանում: Sputnik Արմենիային այս մասին հայտնեց Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը։

«Հիմնականում տուժել են հացահատիկի և կարտոֆիլի ցանքատարածություններն ու բանջարաբոստանային կուլտուրաները»,– ասաց նա:

© Sputnik / Anna VardanyanԿարկուտ
«Ո՞րն ասեմ, ամբողջը վնասվել է». ի՞նչ է կատարվում Շիրակի մարզում տեղացած կարկուտից հետո - Sputnik Արմենիա
Կարկուտ

Այս պահին դեռ հայտնի չէ վնասի չափը։ Գյուղերից ստացած ահազանգերից հետո Շիրակի փոխմարզպետն ու գյուղատնտեսության վարչության պետը եղել են համայնքներում, բայց վնասի չափը կարող են հստակեցնել միայն հանձնաժողովի ուսումնասիրությունից հետո:

«Օրինակ` Բենիամինում ամբողջովին տուժել են բանջարաբոստանային կուլտուրաների սածիլները։ Արտաքուստ վնասը չի երևում, վաղն ավելի ակնհայտ կլինի։ Այս պահին դաշտ մտնել հնարավոր չէ ո՛չ ոտքով, ո՛չ մեքենայով: Կարկուտի տրամագիծը որոշ տեղերում 4-5 սմ է եղել»,- ասաց նա։

© Sputnik / Armenuhi MkhoyanԱյնքան կարկուտ է եկել, որ մարդիկ չեն կարողանում դաշտ մտնել
«Ո՞րն ասեմ, ամբողջը վնասվել է». ի՞նչ է կատարվում Շիրակի մարզում տեղացած կարկուտից հետո - Sputnik Արմենիա
Այնքան կարկուտ է եկել, որ մարդիկ չեն կարողանում դաշտ մտնել

Ամենաշատ տուժած համայնքներից մեկը Հոռոմն է: Համայնքի ղեկավար Աշոտ Պասկևիչյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ իրենց մոտ տուժել են ինչպես հացահատիկի և կորնգանի ցանքատարածությունները, այնպես էլ տնամերձ այգիները:

«Մեր համայնքի վարելահողերն ու համայնքապատկան տարածքը տնամերձներով 1600 հա է, ամբողջ տարածքում էլ կարկուտ է եկել ու վնասել: Մինչև հիմա քաղել էինք կորնգանի ու հացահատիկի մոտ 10 տոկոսը, մնացածը դեռ դաշտերում էր: Բացի հացահատիկից, կարտոֆիլի դաշտերն ու տնամերձ հողատարածքներն էլ են տուժել»,- ասաց նա։

Սարատակ գյուղի բնակիչ Սաթենիկ Թորոսյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ հողին են հավասարվել կարտոֆիլի, ելակի, վարունգի, պոմիդորի բոլոր սածիլները, վնասվել են նաև ծառերը:

«Վնասվածը նույնիսկ անասնակեր չենք կարող օգտագործել: Էլ ո՞րն ասեմ, բոլորը վնասվել է: Մեր 2 ամսվա չարչարանքը հողին հավասարեցրեց։ Այսքանից միայն հնարավոր է կարտոֆիլը վերականգնել: Չեմ կարող ասել, թե ինչքան ենք ծախսել ու ինչքան ենք տուժել »,- ավելացրեց նա:

Մարզպետարանի հատուկ հանձնաժողովները վաղվանից կուսումնասիրեն կարկուտից տուժած համայնքները: Ուսումնասիրության արդյունքները կներկայացվեն ՀՀ կառավարությանը:

© Sputnik / Armenuhi MkhoyanԿարկուտի հետևանքները
«Ո՞րն ասեմ, ամբողջը վնասվել է». ի՞նչ է կատարվում Շիրակի մարզում տեղացած կարկուտից հետո - Sputnik Արմենիա
Կարկուտի հետևանքները
Լրահոս
0