09:59 01 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Տեխնիկա և նորարարություններ (170)
55710

«Մարդասպանի» հեղինակները վստահեցնում են, որ սարքի տեսախցիկը հստակ է նկարում անգամ ամենավատ լուսավորության դեպքում։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Realme ընկերությունը պատրաստվում է մի սմարթֆոն ներկայացնել, որը զինված կլինի գերհզոր տեսախցիկով։ Համացանցում է հայտնվել առաջին 64 մեգապիքսելանոց տեսախցիկով արված լուսանկարի օրինակը, որը Twitter-ի իր էջում հրապարակել է ընկերության հնդկական բաժնի ղեկավար Մադհավ Շեթը։

Չինական ընկերությունը ծաղրում է «մազափնջով» սմարթֆոնները. տեսանյութ

«Պատրաստում ենք ֆլագմանների մարդասպանին»,– լուսանկարին կից գրել է նա և նշել, որ իրենց սմարթֆոնի միջոցով հնարավոր կլինի հստակ լուսանկարներ ստանալ նույնիսկ ամենավատ լուսավորության ժամանակ:

​Սմարթֆոնը սկզբում կվաճառվի միայն Հնդկաստանում, որից հետո էլ արդեն՝ աշխարհի մյուս երկրներում:
Լուսանկարի ներքևի ձախ անկյունում երևացող նշանը ցույց է տալիս, որ լուսանկարն արվել է 4–մոդուլանի 64–մեգապիքսելանոց տեսախցիկով՝ օգտագործելով արհեստական բանականության համակարգը:

Սա լինելու է ընկերության առաջին կվադրատեսախցիկով սմարթֆոնը: Առայժմ հայտնի չէ, թե «մարդասպանը» երբ կհայտնվի շուկայում։

Apple-ը 2020 թվականին կներկայացնի 5G ցանցում սպասարկվող երկու սմարթֆոն

Նշենք, որ չինական Realme–ը համեմատաբար երիտասարդ ընկերություն է, բայց արդեն լուրջ ցուցանիշներ ունի. 2018 թվականին սմարթֆոնների վաճառքի ծավալով երկրորդն տեղն է գրավել Հնդկաստանում։

թեմա:
Տեխնիկա և նորարարություններ (170)

Ըստ թեմայի

Ինչպես է կապիկը տեսահոլովակներ դիտում սմարթֆոնով. տեսանյութ
Այ քեզ բան․ ծալվող սմարթֆոնը շտկվել է, պայուսակը` զինվել էկրանով, Դալին էլ` վերակենդանացել
Xiaomi-ն իր սմարթֆոնները կվաճառի հյութերի ու սուրճի պես. լուսանկար
«Գահերի խաղը» սերիալի ոճով թանկարժեք սմարթֆոն է ներկայացվել. տեսանյութ
Այ քեզ բան. Facebook-ը մարդուն շփոթում է ուտելիքի հետ, իսկ Photoshop-ի թշնամին էլ տնից է
թեգերը:
տեսախցիկ, Լուսանկար, սմարթֆոն

Գլխավոր թեմաներ