09:30 21 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.48
  • GBP596.79
  • EUR535.52
  • RUB7.56
Անահիտ Շահբազյան

«Առաջին տեղում ընտանիքս է». ինչպես է Անահիտ Շահբազյանը նշում ծննդյան օրը

© Photo : provided by Anahit Shahbazyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
299 0 0

Երգչուհին իր ծննդյան անակնկալների և մանկության հիշողությունների մասին պատմել է Sputnik Արմենիային։

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik, Աստղիկ Սուքիասյան․ Ճանաչված երգչուհի Անահիտ Շահբազյանն այսօր նշում է ծննդյան օրը։ Նա առաջին շնորհավորանքները ստացել է ընտանիքի անդամներից։ Երգչուհին այս մասին ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Ինչպես Գրիգոր Աղախանյանը բուժեց Արամոյի ատամը, իսկ Լուսինե Թովմասյանը դարձավ դիվանագետ

«Ընտանիքիս անդամներն առաջինը շնորհավորեցին։ Այսօր էլ ծննդյանս տոնը նշելու եմ ընտանիքիս հետ։ Ինչպես ասում են, ընկերները կսպասեն, չնայած որ իմ կյանքի մի մասնիկն են։ Ինձ համար առաջին տեղում միշտ ընտանիքս է, իսկ ընկերներիս հետ կարող եմ վաղը նշել։ Չեմ սիրում խոսել այն մասին, թե ինչ նվերներ եմ ստացել։ Միայն կասեմ,որ շատ շնորհավորանքներ ու ծաղիկներ եմ ստացել։ Ընկերներս զանգահարում են ու երգում ինձ համար»,– ասաց նա։

Երգչուհին շատ լավ է հիշում, թե ինչպես էին իր ծննդյան տոները նշում մանուկ ժամանակ։

«Հիշում եմ` երբ 8 տարեկան էի, ծննդյանս օրը ծնողներիս ասացի, որ մեր ամբողջ դասարանի երեխաներին ծնողների հետ հրավիրել եմ մեր տուն։ Բնականաբար, ծնողներս խառնվեցին իրար և մեծ պատրաստություն տեսան։ Բայց այդ օրը իմ դասընկերներից ոչ մեկը չեկավ, փոխարենը հավաքվեց մեր ողջ հարազատությունը։ Շատ լավ իր անցկացրին»,–պատմեց Անահիտը։

Посмотреть эту публикацию в Instagram

Օրհնյալ Ծաղկազարդ 🙏🌿

Публикация от 𝔸𝕟𝕒𝕙𝕚𝕥 𝕊𝕙𝕒𝕙𝕓𝕒𝕫𝕪𝕒𝕟 (@anahitshahbazyan)

Երգչուհին ծնվել է 1986թ. հունիսի 25-ին Երևանում, երգում է դեռ պատանեկան տարիքից։ Տասներորդ դասարանում ընդունվել է Երգի պետական թատրոն։ Առաջին պրոֆեսիոնալ բեմը եղել է հենց Երգի թատրոնինը, որտեղ առաջին անգամ կատարել է Արթուր Գրիգորյանի «Հենց այնպես» երգը։

Քաոս է, երբ կինը մտածում է` իրեն կարելի է այն, ինչը կարելի է տղամարդուն. Սարգիս Գրիգորյան

Ըստ թեմայի

Հրմշտոց ու հիասթափություն Երևանում. Տիմատիի ռեստորանի բացումն ընտրյալների համա՞ր էր
Կարևոր է սեր տալ ու սեր վերցնել. դերասանուհի Լուիզա Ղամբարյանը նշում է ծննդյան 42–ամյակը
«Ափսոսում եմ, որ ընդամենը երկու երեխա ունեմ»․ անկեղծ զրույց Անդրանիկ Հարությունյանի հետ

Գլխավոր թեմաներ