17:18 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Հոգեբուժարան

Ինչպես է 20–ամյա աղջիկն իր կամքից անկախ պահվել հոգեբուժարանում. ՄԻՊ–ը մանրամասներ պատմեց

© Sputnik / Григорий Сысоев
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
647 0 0

Հոգեբուժարանում հայտնված աղջիկը գլխի է ընկել՝ որտեղ է, պահանջել է, որ ազատ արձակեն իրեն, բայց հոգեբուժարանի բժիշկները նրան թույլ չեն տվել դուրս գալ այնտեղից։

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի — Sputnik. Եթե չկա դատարանի` հոգեբուժարանում գտնվող չափահաս մարդուն հարկադիր բուժելու որոշում, և մարդը որոշում է չշարունակել բուժումը, պետք է այդ բուժումը դադարեցնել։ Այսօր «Անցումային արդարադատության համատեքստում խոշտանգումների զոհերի իրավունքների վերականգնման մեխանիզմները» թեմայով հանրային քննարկման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Նա այս թեմայի հետ կապված մի ուշագրավ դեպք պատմեց, որը տեղի էր ունեցել 2018–ին։

«20 տարեկան աղջիկ գնացել էր կամրջից նետվելու, սակայն մտափոխվել էր ու ոստիկանություն կանչել: Ոստիկանները եկել էին ու շտապօգնություն կանչել, որն էլ, չգիտես ինչու, մարդուն տարել էր հոգեբուժական հաստատություն։ Նա շոկային վիճակում է եղել, երբ նրան թուղթ էին տվել ստորագրելու։ Պարզվել է` այդտեղ գրված է եղել, որ ինքը համաձայն է իրեն հոգեբուժարանում պահելուն ու բուժելուն»,– պատմեց պաշտպանը։

Նրա խոսքով` երբ հոգեբուժարանում հայտնված աղջիկը գլխի է ընկել՝ որտեղ է, պահանջել է, որ ազատ արձակեն իրեն, ինչի համար նաև ստորագրել է։ Սակայն հոգեբուժարանի բժիշկները նրան թույլ չեն տվել դուրս գալ այնտեղից՝ ասելով, որ նրա ծնողը պետք է դիմի իրենց։ Ավելի ուշ աղջկա մորաքույրը ՄԻՊ–ին է դիմել, որն էլ այցելել է հոգեբուժարան, ծանոթացել իրավիճակին ու պահանջել աղջկան ազատ արձակել։

«Պետք է իրազեկում լինի, թե ինչ ասել է հոժարակամ բուժում և ինչ ասել է հարկադիր բուժում։ Ես, օրինակ, վերջերս դիմել եմ Սահմանադրական դատարան` վիճարկելու օրենքի այն կետը, որ երբ անչափահասին կամ անգործունակին հոգեբուժարան են տանում, նրա համաձայնությունը հաշվի չեն առնում։ Պետք է սահմանադրականորեն ամրագրվի, որ անչափահասի կարծիքն էլ անհրաժեշտ է հաշվի առնել»,–ասաց Թաթոյանը։

Նա նշեց նաև, որ հոգեբուժարաններում վերահսկողական համակարգը գրեթե բացակայում է, քանի որ դրանք գտնվում են տարբեր մարմինների վերահսկողության ներքո` մարզպետարանների, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, առողջապահության նախարարությունների։

Արման Թաթոյանը Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի անդամ է ընտրվել

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի հայտնաբերած խախտման որոշման հիման վրա նախապատրաստված նյութերով ոստիկանությունը քրեական գործ էր հարուցել հոգեբուժական հիվանդանոցում անձին ապօրինի պահելու հանցագործության հատկանիշներով:

Մասնավորապես, դեռևս անցյալ տարվա հոկտեմբերի 25-ին չհայտարարված այցի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանը «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում (նախկինում՝ «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն) արձանագրել էր չափահաս և գործունակ անձին իր կամքին հակառակ ապօրինի պահելու դեպք՝ոչ հոժարակամ բուժման ընթացակարգերի բացակայության պայմաններում: Այդ անձը կարողացել էր լքել հոգեբուժարանը Պաշտպանի իրավասու ներկայացուցչի միջամտությունից հետո։

Պաշտպանելով երեխաների իրավունքները` մենք պաշտպանում ենք մեր ապագան. Արման Թաթոյան

Ըստ թեմայի

Կինը փորձում էր նետվել Կիևյան կամրջից. Երևանում ինքնասպանության փորձ է կանխվել
Երևանում տղամարդը նետվել է հիվանդանոցի պատուհանից ու տեղում մահացել
Տղամարդը դիտմա՞մբ է նետվել ավտոբուսի առաջ. ինքնասպանության դեպքի մանրամասները
Աղջիկը որոշել էր ջուրը նետվել. մերկացավ, թափ հավաքեց, նետվեց, բայց ամեն ինչ վատ ավարտվեց
թեգերը:
հոգեբուժարան, հիվանդանոց, Արման Թաթոյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ