16:03 18 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.92
  • GBP578.43
  • EUR527.46
  • RUB7.22
Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանին հայհոյել են, նա էլ խորհուրդներ է տվել ինքնակատաղած կնոջը

© Sputnik / Aram Nersesyan ,
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
183 0 0

Ազգային ժողովի պատգամավորը ևս մեկ անգամ համոզվել է, որ չսիրված, անհաջողակ ու դժբախտ կանայք դաժան տեսարան են։

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը լատինատառ նամակ է ստացել մի կնոջից և այդ մասին գրել Facebook սոցիալական ցանցի իր էջում։

Նաիրա Զոհրաբյանը` ձիու վրա. պատգամավորը շարունակում է զարմացնել հետևորդներին

«Այսօր ստրասբուրգյան իմ խաղաղ առավոտը որոշեց հարամել Գլենդել նա Դոնու-ից ջղաձիգ մի կին։ Մի լիստ հայհոյանք էր գրել ինձ անձնական նամակով, որից հասկացա մի բան, որ ես «սկի» երևի հայ էլ չեմ, որովհետև շեղ աչքեր ունեմ… Գլենդելյան հայհոյողը վերջում իր դաժան «վերդիկտը» հրապարակեց, որ ես մոնղոլ-թաթար կամ սելջուկ եմ և հայ ազգի անունից խոսելու իրավունք չունեմ։ Բայց մեկա՝ չհասկացա ինչի էր Գլենդել նա Դոնու-ի տիկինը գիշերվա ժամին հատկապես ինձ հիշել ու ավտոպիլոտի ռեժիմով ինքնակատաղել»,– գրել է Զոհրաբյանը։

Նա բոլոր կատաղածներին խորհուրդ է տվել ավելորդ ադրենալին չծախսել լատինատառ հայհոյանք գրելու վրա, որովհետև ինքն անգամ հայատառը չի կարդում։

«Եվ երկրորդ ու ամենակարևորը՝ դուք ինձ հերթական անգամ ստիպում եք համոզվել մի բանում, ինչում ես ունեմ աքսիոմատիկ համոզմունք։ Չսիրված, անհաջողակ ու դժբախտ կանայք դաժան տեսարան են։ Ամեն դեպքում, առավոտ լուսո, չհասկացա ինչ էր ուզում իմ կատաղած սփյուռքահայ տիկինը, բացի արձանագրումից, որ իմ թաթար-սելջուկական դեմքը իրեն ափերից հանում է»,– ավելացրել է Զոհրաբյանը։

Կին քաղաքական գործիչը պետք է խնամված լինի. Նաիրա Զոհրաբյանը ընտանիքի և ամուսնու մասին

Պատգամավորն ուրախ օր է մաղել բոլորին, իսկ ափերից դուրս եկած տիկնոջը` առողջություն։

«Պահպանեք ձեր ափերը, թե չէ մի օր դուրս կգաք ափերից ու էլ ձեզ վերադարձնել չի լինի։ Այնպես որ, սեփական ափամերձին կանգնած հայհոյող կանայք, զգույշ եղեք, որովհետև ձեր սեփական ափերից պերմանենտ դուրս գալով դուք սահուն կերպով հայտնվելու եք հոգեբուժարանում. և էդ ժամանակ բնավ կարևոր չի լինելու թե էդ հոգեբուժարանը Գլենդել նա Դոնու-ում է, Ավանում, թե՞ Նովի Աֆոնում»,– եզրափակել է Զոհրաբյանը:

Նշենք, որ նա այժմ Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում մասնակցում է ԵԽԽՎ գարնանային լիագումար նիստին։

Ըստ թեմայի

Հայհոյանքի մշակույթը. Հայաստանում կարգելե՞ն հայհոյել
Ալիկ Սարգսյանը բարկացել է. նախկին ոստիկանապետին հայհոյում են Facebook–ում
Կանխատեսում եմ զրպարտախոսության և հայհոյախոսության շքերթ իմ դեմ. Վահե Գրիգորյան
թեգերը:
Կին, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ), Նաիրա Զոհրաբյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ