20:30 23 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.26
  • GBP592.56
  • EUR522.98
  • RUB7.44
Արմենիա Ավիաընկերություն

«Արմենիան» Երևան-Մոսկվա-Երևան կանոնավոր չվերթերի թույլտվություն է ստացել ռուսական կողմից

© Sputnik / Laura Sarkisyan , Aram Nersesyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
159 0 0

Ավիաընկերությունը Երևան-Մոսկվա-Երևան ուղղությամբ կանոնավոր չվերթեր կիրականացնի օրական 2 անգամ։

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի — Sputnik. «Արմենիա» ավիաընկերությունը թույլտվություն է ստացել ռուսական կողմից և այսուհետ Երևան-Մոսկվա-Երևան կանոնավոր չվերթեր կիրականացնի։ Facebook–ի իր էջում այս մասին գրել է ընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը։

«Ընկերությունը հենց նոր ստացավ թույլտվություն ռուսական կողմից՝ իրականացնելու Երևան-Մոսկվա-Երևան ուղիղ կանոնավոր չվերթեր: Այժմ ընթանում են նոր ՝ Boeing 737-700 օդանավի Հայաստանում գրանցելու գործընթացը, որը, ըստ պլանավորվածի, Երևանում պետք է լինի հուլիսի 8-ին»,–գրել է նա։

Խաչատրյանը հայտնում է նաև, որ օրական իրականացվելու է 2 չվերթ, որոնք համադրելու են նաև գործընկեր «Վրացական ավիաուղիների» Երևան-Թբիլիսի-Երևան չվերթերի հետ:

Ըստ հաստատված չվացուցակի` դեպի Թբիլիսի և հակառակ ուղղությամբ մեկնող տրանզիտ ուղևորների սպասելաժամանակը Երևանում տևելու է ընդամենը 50 րոպե:

Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, ըստ որի` հուլիսի 8-ից ժամանակավորապես դադարեցվում է Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը։

Հունիսի 20-ին Թբիլիսիում անկարգություններ էին սկսվել. ընդդիմադիրները բողոքի ցույց էին կազմակերպել այն բանից հետո, երբ նույն օրն առավոտյան Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին նստել էր ՌԴ պետդումայի պատգամավոր, Կոմկուսի անդամ Սերգեյ Գավրիլովը։

Նա Թբիլիսի էր մեկնել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26–րդ նստաշրջանի մասնակցելու համար, բայց միջոցառումը տապալվել էր։ Ընդդիմությունը Վրաստանի իշխանությանը մեղադրել էր «հայրենիքը դավաճանելու» մեջ։ Թբիլիսիում ընդդիմության ցույցն անկարգությունների էր վերածվել: Վերջին տվյալներով՝ մոտ 240 մարդ տուժել է, 300-ից ավելի մարդ՝ բերման ենթարկվել:

Ըստ թեմայի

Հայկական ավիաընկերությունները պատրաստ են կամուրջ դառնալ Վրաստանի ու Ռուսաստանի միջև
«Արմենիա» ավիաընկերությունը կսկսի Մոսկվա-Երևան-Թբիլիսի ուղղությամբ թռիչքներ իրականացնել
ՀՀ–ն օդային հաղորդակցությունն արդյունավետ կազմակերպելու կարևոր դեր ունի. Սուրեն Պապիկյան
Մեկօրյա հանգիստ Հայաստանում. ի՞նչ մեխանիզմ են առաջարկում քաղավիացիայում
թեգերը:
Մոսկվա, չվերթ, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ