01:33 23 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.18
  • GBP593.70
  • EUR534.18
  • RUB7.56
Կենդանաբանական այգի

Մարդամոտ քոթոթը. 6 ամսական գորշ արջին տեղափոխել են Երևանի Կենդանաբանական այգի

© Sputnik / Asatur Yesayants.
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
78 0 0

Կենդանաբանական այգի տեղափոխված արջն իր տեսակին ոչ բնորոշ վարքագիծ է դրսևորում՝ ծծում է թաթը, նյարդային շարժումներ անում։

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի — Sputnik. Հունիսի 25-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի միջնորդությամբ Հրազդանից Երևանի կենդանաբանական այգի է տեղափոխվել գորշ արջ: Այս մասին նշված է Կենդանաբանական այգու Facebook–յան էջում։

Թափառող շների ստերջացման հարցում կօգնի Կենդանաբանական այգին

«Կենդանին արու է, 6 ամսական, քաշը՝ 8 կիլոգրամ: Մասնագետի խոսքով՝ քաշը տվյալ հասակի քոթոթի համար բավականին քիչ է, ինչը խոսում է կենդանու ոչ լիարժեք խնամքի մասին: Կենդանու ծագման վերաբերյալ ստույգ տվյալներ չկան»,– նշված է այգու հաղորդագրության մեջ:

Գորշ արջն իր տեսակին ոչ բնորոշ վարքագիծ է դրսևորում՝ ծծում է թաթը, նյարդային շարժումներ է անում։

ԵԿԱ–ի գլխավոր կենդանաբույժ Հարություն Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ տեղյակ չէ` ինչպես է կենդանին տեսչական մարմնի մոտ հայտնվել, սակայն կենդանու դրսևորած վարքից կարելի է ենթադրել, որ նրան մարդ է խնամել։

Պետք չէ նրանց ուտել. մեկ օր Երևանի կենդանաբանական այգու կյանքից

«Կենդանուն այդ տարիքից չի կարելի զրկել մորից, և նրա վարքագծային շեղումները ոչ ճիշտ խնամելու հետևանք են։ Քոթոթը մարդկանցից չի խուսափում, ընդհակառակը, ձգտում է մարդկանց մոտ, կեր «պահանջում», ինչը նշանակում է, որ նա դրան է սովոր։ Սա վայրի կենդանուն բնորոշ վարք չէ»,–ասաց Հովհաննիսյանը։

Նա նշեց նաև, որ կենդանին կարանտինային ռեժիմում է, և առաջիկայում նրան կհետազոտեն։

Երևանի կենդանաբանական այգու էկզոտիկ բնակիչները. լուսանկարներ

Ըստ թեմայի

Հրապարակվել է Երևանի կենդանաբանական այգու կապիկների և թռչունների ազատավանդակների կոնցեպտը
«Կենդանաբանական այգու տնօրենը հարվածում է մեր երկրի վարկանիշին». Արտյոմ Վարդանյան
Բողոքի ակցիա Երևանի կենտրոնում. պահանջում են կենդանաբանական այգու տնօրենի հրաժարականը
Կենդանաբանական այգու հետ կապված պայքարը շարունակվում է. Խաչատրյանը խուսափել է հանդիպումից
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ