00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձել եք ճաշ եփել զուգարանակոնքի վրա. ինչպես են Երևանում ապրում Ադրբեջանից բռնագաղթածները

© Sputnik / Asatur YesayantsКвартира в норкском общежитии
Квартира в норкском общежитии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում Սումգայիթի և Բաքվի ջարդերի մասին հիշում են տարվա մեջ 2 անգամ։ Հարգանքի տուրք են մատուցում անմեղ զոհերի հիշատակին: Սակայն Ադրբեջանից բռնագաղթած փախստականների մասին հազվադեպ է խոսվում։ Sputnik Արմենիան պատմում է այն մարդկանց մասին, որոնք բոլոր առումներով վաղուց են դադարել փախչել, սակայն նրանց մինչ օրս «փախստական» են կոչում:

Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա

Դրսում անտանելի շոգ է, «Նաիրի» հանրակացարանում ապրող գրեթե բոլոր երեխաներին շոգը բակ է քշել։ Եթե երևանաբնակների մեծ մասը ջանում է ամռանը դուրս չգալ օդորակիչներով զովացվող վայրերից, ապա այս երեխաների համար արևը միակ փրկությունն է՝ սնկերով և բորբոսով պատված խոնավ պատերից։

1980-ականների վերջին Ադրբեջանում ջարդերից մազապուրծ շուրջ 50 ընտանիք, ապաստան գտան այստեղ. նրանք չափազանց վատ պայմաններում են ապրում հանրակացարանում, որ «Նաիրի» հյուրանոցի երկրորդ մասնաշենքում է:

© Sputnik / Aram Nersesyan«Նաիրի» հանրակացարան
Փորձել եք ճաշ եփել զուգարանակոնքի վրա. ինչպես են Երևանում ապրում Ադրբեջանից բռնագաղթածները - Sputnik Արմենիա
«Նաիրի» հանրակացարան

Բոլորը, ովքեր մեկնելու գոնե փոքր հնարավորություն են ունեցել, վաղուց են արել դա` ով գյուղ է մեկնել, ով Մոսկվա։ Լաուրա Անանյանի երեխաները, ինչպես այստեղ ասում են, «երջանիկների» թվին են պատկանում: Նրանց հաջողվել է Մոսկվայում հաստատվել։

Սումգայիթում կատարվածը, միջազգային կոնվենցիայի համաձայն, ցեղասպանություն էր. Ուլուբաբյան

«Նրանք արդեն ընտանիքներ են կազմել, երկուսն էլ լավ աշխատանք ունեն։ Հոգնեցին կառավարությունից ինչ-որ բան սպասելուց, և մի օր վերցրեցին ու գնացին։ Իսկ ես դեռ բնակարանի եմ սպասում, ինչպես կարող է այսպես շարունակվել։ Ինչպես կարող են մարդիկ XXI  դարում նման պայմաններում ապրել», – ասում է Լաուրան։

Ռիտա Ստեփանյանը` նրա հարևանուհին, դիմել է բոլոր հնարավոր ատյաններին՝ «արդարության հասնելու» նպատակով. նա կարծում է, որ արդար կլինի սեփական բնակարան ստանալը։

© Sputnik / Andranik Ghazaryan«Նաիրի» հանրակացարան
Փորձել եք ճաշ եփել զուգարանակոնքի վրա. ինչպես են Երևանում ապրում Ադրբեջանից բռնագաղթածները - Sputnik Արմենիա
«Նաիրի» հանրակացարան

Հանրակացարանում շատերը վաղուց արդեն փախստականի պաշտոնական կարգավիճակ չունեն, նրանք Հայաստանի քաղաքացիներ են։

«Հասկացե՛ք, երբ մենք նոր էինք եկել, շատերը նույնիսկ հայերեն կարդալ չգիտեին։ Ոմանք մինչ օրս չգիտեն։ Ինչ-որ բան տվեցին ստորագրելու` ստորագրում ենք։ Ոմանք կարծում էին, որ քաղաքացիություն ունենալով պետական բնակարան ստանալն ավելի հեշտ կլինի։ Բայց՝ ոչ։ Մարդիկ ընտանիքներով արդեն 30 տարի է, ինչ բնակվում են 11 քմ մակերեսով սենյակում», – պատմում են հանրակացարանի բնակիչները:

Այստեղ կարծիք կա տարածված, որ պետությունը` մի քանի կառավարություն անընդմեջ, նրանց խաբել է. նախ, հայկական քաղաքացիություն տալով և փախստականի կարգավիճակից զրկելով, երկրորդը` սեփական բնակարանով չապահովելով:

© Sputnik / Andranik GhazaryanЖитель норкского общежития Лаура Ананян
Փորձել եք ճաշ եփել զուգարանակոնքի վրա. ինչպես են Երևանում ապրում Ադրբեջանից բռնագաղթածները - Sputnik Արմենիա
Житель норкского общежития Лаура Ананян

Սակայն ոչ մի միջազգային կոնվենցիայում հոդված չկա փախստականներին մշտական բնակարանով պետության կողմից ապահովելու պարտավորության մասին։

Ե՛վ ՄԱԿ–ի «Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիան», և՛ Հայաստանի օրենսդրությունը պետությանը պարտավորեցնում է փախստականներին ապահովել միայն ժամանակավոր կացարանով և նրանց հնարավորություն տրամադրել ապրել այնտեղ մինչև կյանքի վերջ, կամ մինչև սեփական միջոցներով գնած սեփական բնակարան տեղափոխվելը։

Միայն մեկ անգամ` 2004 թվականին, ՀՀ կառավարությունը օրենք էր ընդունել Ադրբեջանից եկած բոլոր փախստականներին սեփական բնակարաններով ապահովելու մասին։

© Sputnik / Andranik Ghazaryan«Նաիրի» հանրակացարան
Փորձել եք ճաշ եփել զուգարանակոնքի վրա. ինչպես են Երևանում ապրում Ադրբեջանից բռնագաղթածները - Sputnik Արմենիա
«Նաիրի» հանրակացարան

Միջազգային կազմակերպություններն այն ժամանակ մարդասիրական օգնություն և ֆինանսական աջակցություն էին տրամադրում հարկադիր փախստականների հարցը լուծելու համար։ Սակայն 2009 թվականից կառավարությունը դադարեց այդ նպատակով միջոցներ հատկացնել։

Նույնը՝ փախստականի կարգավիճակի վերաբերյալ. մինչև 2009 թվականը մարդասիրական օգնությունը երաշխավորվում էր, իսկ հիմա պետության աչքերում ինչպես ՀՀ քաղաքացիություն ունեցող, այնպես էլ չունեցող փախստականները հավասար են։

Եվրոպան քաղցր չէ, կամ հայ միգրանտների երազն ու դառը իրականությունը

Միգրացիոն ծառայության տվյալներով` Հայաստանում Ադրբեջանից գաղթած 895 ընտանիք է բնակվում։ Նրանց մեծամասնությունը հանրակացարաններում, հին հյուրանցներում, ինտերնատներում և դպրոցներում է բնակվում։ Ծառայությունը բանակցություններ է վարում փախստականներին սոցիալական վարկեր տրամադրելու հնարավորության համար, որոնց օգնությամբ նրանք կկարողանան բնակարան ձեռք բերել։

© Sputnik / Asatur Yesayants«Նաիրի» հանրակացարան
Փորձել եք ճաշ եփել զուգարանակոնքի վրա. ինչպես են Երևանում ապրում Ադրբեջանից բռնագաղթածները - Sputnik Արմենիա
«Նաիրի» հանրակացարան

Այս հնարավորությունը որոշ բնակիչներ քմծիծաղով են ընդունում, իբրև թե, եթե մենք կարողանայինք մեզ վարկ թույլ տալ, վաղուց այն կվերցնեինք։ Ինքնուրույն կացության պայմանները բարելավելը` նույնպես տարբերակ չէ։

«Ես շատ չեմ վաստակում, սակայն եթե գումար ունենայի, ինչի՞ համար այս սենյակը պետք է վերանորոգեի, ասացեք, – բացականչում է Էդուարդ Քանքարովը`ցույց տալով խոնավությունից բորբոսով պատված պատերը։ Որպեսզի հետո այս սենյակը մնա հանրակացարանի տնօրենի՞ն։ Այո, ես այստեղ ապրում եմ 30 տարի, բայց սա իմ տունը չէ, որպեսզի այն կարգի բերեմ»:

© Sputnik / Asatur Yesayants«Նաիրի» հանրակացարան
Փորձել եք ճաշ եփել զուգարանակոնքի վրա. ինչպես են Երևանում ապրում Ադրբեջանից բռնագաղթածները - Sputnik Արմենիա
«Նաիրի» հանրակացարան

Հանրակացարանի տնօրենը Հովհաննես Սիմոնյանն է, նրա ընտանիքին է պատկանում «Նաիրի» հյուրանոցը։ Հանրակացարանում ոչ միայն փախստականներ են ապրում, այլև կենվոր-վարձակալներ, որոնք սենյակի համար ամսական 25-50 հազար դրամ են վճարում` չհաշված կոմունալ ծառայությունների համար գանձվող 2000 դրամը։

Եվրոպան խուճապի մեջ է. տասնյակ հազարավոր զինված միգրանտներ մտադիր են «ճեղքել» սահմանը

Կոմունալ հարմարություններ ասելով` այստեղ հասկանում են օրական երկու ժամ ջրամատակարարումը, ջեռուցման բացակայությունը և «ռոմանտիկ» պայմաններում կերակուր պատրաստելը` զուգարանակոնքի վրա, հաշվի առնելով զուտ թվացյալ խոհանոցի առկայությունը։ Տարածքի նեղության պատճառով ամեն ինչ մեկ վայրում։

Լոգարանում է սնունդ պատրաստում նաև Լաուրա Անանյանը։ Ի տարբերություն հարևանների, որոնք այնտեղ են տեղափոխել «խոհանոցը»,  նա ստիպված է դիմում այս միջոցին՝ «բնակարանը» էլ ավելի չծանրաբեռնելու համար։ Լաուրան այս թաղամասում հայտնի դերձակ է. նրա օգնությանն են դիմում ամբողջ Նորք Մարաշի երիտասարդ աղջիկները։

© Sputnik / Asatur Yesayants«Նաիրի» հանրակացարան
Փորձել եք ճաշ եփել զուգարանակոնքի վրա. ինչպես են Երևանում ապրում Ադրբեջանից բռնագաղթածները - Sputnik Արմենիա
«Նաիրի» հանրակացարան

Կինը վաղուց է այդ գործով զբաղվում ու այն էլ` սիրով, անում է ամեն ինչ` փոքր վերանորոգումներից մինչև մոդելավորում։ Այդ պատճառով էլ ստիպված է պատրաստել լոգարանում, որպեսզի հաճախորդների զգեստներից ճաշի հոտ չգա։

Գուցե, դերձակի համար ավելի տրամաբանական կլիներ սեփական արհեստանոցի մասին երազելը, բայց Լաուրան երազում է խոհանոցի մասին։ 30 տարի առանց սեփական խոհանոցի. նման դժոխք նա չէր ցանկանա ոչ մի կնոջ։

© Sputnik / Asatur Yesayants«Նաիրի» հանրակացարան
«Նաիրի» հանրակացարան - Sputnik Արմենիա
1/5
«Նաիրի» հանրակացարան
© Sputnik / Asatur Yesayants«Նաիրի» հանրակացարան
«Նաիրի» հանրակացարան - Sputnik Արմենիա
2/5
«Նաիրի» հանրակացարան
© Sputnik / Asatur Yesayants«Նաիրի» հանրակացարան
«Նաիրի» հանրակացարան - Sputnik Արմենիա
3/5
«Նաիրի» հանրակացարան
© Sputnik / Asatur Yesayants«Նաիրի» հանրակացարան
«Նաիրի» հանրակացարան - Sputnik Արմենիա
4/5
«Նաիրի» հանրակացարան
© Sputnik / Asatur Yesayants«Նաիրի» հանրակացարան
«Նաիրի» հանրակացարան - Sputnik Արմենիա
5/5
«Նաիրի» հանրակացարան
1/5
«Նաիրի» հանրակացարան
2/5
«Նաիրի» հանրակացարան
3/5
«Նաիրի» հանրակացարան
4/5
«Նաիրի» հանրակացարան
5/5
«Նաիրի» հանրակացարան
Լրահոս
0