09:15 19 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.22
  • GBP593.51
  • EUR526.22
  • RUB7.39
Մանվել Մամոյանն ու Ահարոն Վիրաբյանը

Հայ մարզիկները Ռուսաստանում նոր ռեկորդներ են սահմանել և կարող են Գինեսի գրքում հայտնվել

© Photo : provided by Manvel Mamoyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
124 0 0

Հայ մարզիկները հուսով են, որ իրենց ռեկորդները կներառվեն Գինեսի ռեկորդների գրքում։

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Հայաստանը ներկայացնող մարզիկներ Մանվել Մամոյանն ու Ահարոն Վիրաբյանը համաշխարհային ռեկորդ են սահմանել Ռուսաստանում ։ Հիմա նրանք սպասում են, որ Գինեսի ռեկորդների գրքի կոմիտեն հաստատի այդ ձեռքբերումները։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Մանվել Մամոյանը։

Մամոյանը 3 րոպեի ընթացքում ձեռքերի վրա ուղղահայաց դիրքում հենում-ծալում է կատարել 173 անգամ, հետո էլ մեկ րոպեի ընթացքում 60 ֆունտ (27 կգ) կշռող պայուսակով 69 հենում-ծալում է կատարել: Ահարոնը երկու ձեռքերի չորս մատների վրա 77 անգամ կատարել է հենում-ծալում վարժությունը:

Մանվել Մամոյանն ընդգծեց, որ անցյալ ամիս նա ևս մեկ ռեկորդ էր սահմանել` մեկ րոպեում 58 ցատկումային կքանիստ` 40 ֆունտ կշռող բաճկոնով (մոտ 18 կգ)։

«Ռեկորդները գրանցել է հանձնաժողովը, առաջիկայում դրանք կներկայացվեն Գինեսի ռեկորդների գրքում ներառվելու համար», – ասաց Մամոյանը։

Նա ընդգծեց, որ իրենք համաշխարհային ռեկորդ են սահմանել։ Մինչ այդ ոչ ոք նման արդյունք չէր ներկայացրել։

Մամոյանը ծնվել է Երևանում 1993 թվականին։ Սպորտի նկատմամբ սերը մանկուց է առաջացել. մարզվել սկսել է 10 տարեկանից, երբ ձյուդոյի խմբակ է հաճախել: Արդեն 2015 թվականին նա սահմանեց իր առաջին ռեկորդը, որը նշվեց Գինեսի ռեկորդների գրքում։ Մեկ րոպեում Մամոյանը 27 հենում-ծալում էր կատարել ուղղահայաց դիրքում։ Հաջորդ ռեկորդը, որը ներառվել էր Գինեսի գրքում` մեկ րոպեում 67 ցատկումային կքանիստն էր։

Այսօր Մամոյանը պաշտոնապես 3 ռեկորդ ունի սահմանված, որոնք ներառվել են Գինեսի գրքում։ Ի դեպ, Ռուսաստանում մարզիկ Ահարոն Վիրաբյանը հայտնի է հայ Բրյուս Լի մականունով։ Մարդիկ սկսեցին այդպես անվանել Ահարոնին այն բանից հետո, երբ մարզիկը գերազանցեց Բրյուս Լիի` երկու մատների վրա հենում–ծալում վարժության ռեկորդը:

Ըստ թեմայի

Ինչպես հայ հսկան ձեռքերով բարձրացրեց բեռնատարն ու տապալեց Հիտլերի սիրելի ծանրորդին
Երկու մատների ուժը. բրիտանական պարբերականը հիացած է հայ երիտասարդով
Պարգև ստացած աստղն ու ձվածեղը. ինչպե՞ս է ապրում լեգենդար Շավարշ Կարապետյանը
Ինչպես Յուրի Սաքունցն իր կյանքը երկարացրեց 15 տարով. մարզիկն այդքանով կանգ չի առնի
թեգերը:
Գինեսի գիրք, ռեկորդ, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ