01:24 15 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.51
  • GBP613.60
  • EUR525.36
  • RUB7.45
Սիրուշո

Սիրուշոն կնքամայր է դարձել. լուսանկար

© Photo: Instagram / sirushoofficial
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
151310

Հայտնի երգչուհին մասնակցել է Վարդուհի Վարդանյանի որդու նշանադրությանը։ Եվ ոչ միայն մասնակցել է, այլև պատասխանատու դեր է ստանձնել։

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Հանրահայտ երգչուհի Սիրուշոն դարձել է լուսահոգի Վարդուհի Վարդանյանի որդու և նրա հարսնացուի կնքամայրը։ Նա այս մասին գրել է Instagaram–ի իր էջում և լուսանկար հրապարակել փեսացուի հետ։

«Ամենահուզիչ օրերից… երեկ ինձ անչափ հարազատ մարդու՝ Վարդուհի Վարդանյանի որդու՝ Ռուբենի նշանադրությունն էր: Նա ստեղծեց իր նոր ընտանիքը… Ինձ համար էլ չափազանց պատասխանատու ու կարևոր է այն, որ դարձա այդ գեղեցիկ ընտանիքի կնքամայրը….»,– լուսանկարին կից գրել է Սիրուշոն։

Հիշեցնենք` երկու օր առաջ` հունիսի 27-ին, Վարդուհի Վարդանյանի ծննդյան օրն էր։ Նա կդառնար 43 տարեկան։

Սիրուշոն և Լևոն Քոչարյանը նշել են ամուսնության 10 տարին. լուսանկար

2006-ի հոկտեմբերի 14-ին Վարդուհին իր գործընկերների հետ համերգային ծրագրով մեկնում էր Ալավերդի, բայց նրանք ստիպված էին ուշ գիշերին վերադառնալ, քանի որ հաջորդ առավոտյան Վարդուհին նոր համերգաշարով պիտի մեկներ Մարտունի, որից հետո` Նոր Հաճն։ Մարտունուց վերադառնալու ժամանակ մառախուղի ու անձրևների հետևանքով անանցանելի դարձած ճանապարհին Վարդուհին չի նկատում շրջադարձը, և Սևան-Մարտունի-Գետափ մայրուղու 17-րդ կիլոմետրում մեքենան կորցնում է կառավարումն ու շրջվում:

Մեքենայի ուղևորներ Եղիշե Վերդյանն ու Արման Խաչատրյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվում են հիվանդանոց, իսկ Վարդուհու կյանքը փրկել չի հաջողվում:

2006-ին «Ազգային Երաժշտական Մրցանակաբաշխության» ժամանակ Վարդուհուն հետմահու շնորհվում է «Հայաստանի լավագույն երգչուհու» կոչում:

Նույն թվականին «Ազգային Երաժշտական Մրցանակաբաշխության» կոմիտեի որոշմամբ սահմանվում է Վարդուհու անվան ամենամյա հատուկ մրցանակ:

Անցել եմ ամբողջ ավանդական ուղին․ ինչպես են ծանոթացել և ամուսնացել Լևոնն ու Սիրուշոն

2006-ին հիմնադրվում է «Վարդուհի Վարդանյան Հիմնադրամը», որի միջոցներով կյանքի են կոչվում Վարդուհու անավարտ գործերը: Հիմնադրամի կազմակերպչական հարցերով սկսում է զբաղվել Վարդուհու քույրը` Քրիստինեն: Հիմնադրամի և երգչուհի Սյուզան Մարգարյանի նախաձեռնությամբ կազմակերպվում է համերգ-երեկո Վարդուհու հիշատակին նվիրված, որն անվանվում է «Դեպի երկինք»:

Ըստ թեմայի

Որտե՞ղ են մանկապարտեզ հաճախում Սիրուշոյի երեխաները
Վերաարժեքավորելու ժամանակը. Սիրուշոն նոր լուսանկարներ է տարածել բազմանշանակ գրառումով
Սիրուշոյի գլխարկն իրենն արեց. երգչուհին տեսանյութ է հրապարակել
Սիրուշոն հայտնվել է ադրբեջանական մամուլի թիրախո՞ւմ. երգչուհին լուսանկար է հրապարակել

Գլխավոր թեմաներ