00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարկուտի և գյուղացու ծրագրերը չհամընկան. ի՞նչ են առաջարկում պատկան մարմինները

© Sputnik / Aram NersesyanЖитель общины Айгеван демонстрирует последствия града
Житель общины Айгеван демонстрирует последствия града - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արմավիրի մարզի Այգեվան համայնքում կարկուտից ծիրանի բերքի 70 տոկոսը վնասվել է։ Գյուղացիները հույս ունեին, որ 400-500 դրամով են բերքը վաճառելու, վարկերը վճարելու, սակայն կարկուտն արեց իր սև գործը։

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի — Sputnik, Կարինե Հարությունյան. Վարկերն ու ծրագրերը մնացին օդում կախված, դրանց հետ մեկտեղ` գյուղացիներին մնաց փչացած բերքը։ Այս մասին գյուղ այցելած Spuntik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի Այգեվան համայնքի բնակիչ Անահիտ Քոչարյանը։

Արմավիրի մարզում հունիսի 28–ին տեղացած կարկուտից 10 համայնք է տուժել. ամենաշատը տուժել են Այգեվան, Լուկաշին ու Հացիկ գյուղերը։ Այգեվանում կարկուտից ծիրանի բերքի 70 տոկոսը վնասվել է։

© Sputnik / Aram NersesyanԱյգեվանի` կարկուտից տուժած բերքը
Կարկուտի և գյուղացու ծրագրերը չհամընկան. ի՞նչ են առաջարկում պատկան մարմինները - Sputnik Արմենիա
Այգեվանի` կարկուտից տուժած բերքը

«Հովհաննես Թումանյանը ոնց էր ասում` գյուղացու կերածն ի՞նչ է` մի կտոր սև հաց, էն էլ, հրեն` երկնքից կախված։ Մենք նախատեսում էինք 7-8 տոննա բերք ունենալ, բայց հիմա 10 տոկոսն էլ չենք ստանա։ Վարկերի մեջ կորած ենք, գյուղում չկա մեկը, որ վարկ չունենա` բուժանյութի, տրակտորի, պարարտանյութի համար։ Չգիտենք` ինչ ենք անելու, եթե նորմալ չփոխհատուցեն»,–մեզ հետ զրույցում ասաց տիկին Քոչարյանը։

Град в Шираке - Sputnik Արմենիա
Կարկուտը ծեծած տեղն է ծեծու՞մ. Շիրակում նախորդի վնասը չհաշված նոր կարկուտ եկավ

Համայնքի բնակիչներից Գագիկ Մելքոնյանն էլ իր հերթին նշեց, որ եթե կառավարությունից պետք է գան ու որպես փոխհատուցում գյուղացիներին ձեթ, լոբի, բրինձ բերեն, թող չգան, չեն ուզում իրենք. սովամահ լինողին մի կոտր հացը չի փրկի։ «Թող գործարաններին ստիպեն, որ մեր` վնասված բերքը վերցնեն մի քիչ խելքին մոտ գնով, ասենք` 150 դրամով։ Թող այս տարի էլ գործարանատերերը գյուղացու հաշվին չհարստանան, ի՞նչ կլինի որ»,–ասաց նա։

Նրա խոսքով` իրենք նախատեսել էին ծիրանի մեկ կգ–ն 400-500 դրամով վաճառել` ինչպես միշտ, սակայն այժմ գործարանները 50 դրամով են պատրաստ դրանք գնել, այն էլ` երբ գյուղացին ինքը բերքը կտանքի գործարան։

Համայնքի ղեկավար Հրաչյա Հովհաննիսյանն էլ հայտնեց, որ իրենք արդեն իսկ փորձում են վնասների չափը հասկանալ ու ֆիքսել, սակայն մինչ այդ կարևորը վնասված բերքի իրացումն է։ «Արդեն 3 օր է անցել կարկուտ եկած օրից, ու բերքը սկսել է նեխել։ Ծիրանն ինչքան հնարավոր է շուտ պետք է հավաքեն ու վերամշակող ընկերություններին հանձնեն, բայց այնպիսի գնով, որ գոնե մի քիչ գումար էլ մնա գյուղացիներին»,–ասաց նա։

Կարկուտի վնասի փոխհատուցում ստանալը դեռ հարց է, հաստատ են միայն վարկերը. տեսանյութ

Համայնքի ղեկավարը նշեց նաև, որ գյուղում հակակարկտային կայան չկա ու չի էլ կարելի դրանք տեղադրել, քանի որ ինքնաթիռները «Զվարթնոց»–ում վայրէջք կատարելու համար իրենց գյուղի վրայով են անցնում։ Այսինքն` վախ կա, որ հակակարկտային կայանի կրակոցներից կարող են ինքնաթիռները վնասվեն։ Սակայն Հովհաննիսյանը կարծում է, որ ներկայիս կայանները շատ օգուտ էլ չեն տալիս, համենայն դեպս, հակակարկտային կայան ունեցող համայնքները նույնպես կարկուտից վնասներ են կրել։

© Sputnik / Aram NersesyanԱյգեվանի բնակիչ
Կարկուտի և գյուղացու ծրագրերը չհամընկան. ի՞նչ են առաջարկում պատկան մարմինները - Sputnik Արմենիա
Այգեվանի բնակիչ

Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ մարզպետարանի աշխատակիցները շրջել են համայնքներով, տեսել իրավիճակն ու վնասի չափն են փորձում հաշվել։ Ըստ նրա` գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի աշխատակիցները նույնպես ներգրավվել են այդ աշխատանքներում։

«Վնասի չափը պարզելուց հետո տվյալները կառավարությանն ենք ներկայացնելու, որպեսզի որոշեն` փոխհատուցում կտա՞ն, թե՞ ոչ։ Իսկ մինչ այդ այն ծիրանը, որը նեխած չէ, մրգի վերամշակման գործարաններից մեկը 1 կգ–ն 75 դրամով կվերցնի գյուղացիներից հենց վաղը ևեթ»,–ասաց նա։

© Sputnik / Aram NersesyanՀամայնքի ղեկավար Հրաչյա Հովհաննիսյան
Կարկուտի և գյուղացու ծրագրերը չհամընկան. ի՞նչ են առաջարկում պատկան մարմինները - Sputnik Արմենիա
Համայնքի ղեկավար Հրաչյա Հովհաննիսյան

Հարցին, թե 75 դրամն արդյո՞ք ցածր գին չէ` Այվազյանը պատասխանեց, որ այդքան շատ վնասված բերքն այլ գնով հնարավոր չի լինի իրացնել, ոչ ոք չի գնի։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանն էլ հայտնեց, թե վնասի փոխհատուցման մեխանիզմն ինչպես է գործում։ Նրա խոսքով` վնասի գնահատման նպատակներով համայնքներում ստեղծվում են հանձնաժողովներ։ Նրանք կազմում են ակտեր, ներկայացնում նախ մարզպետարաններ, հետո` էկոնոմիկայի նախարարություն։

© Sputnik / Aram NersesyanԱյգեվանի` կարկուտից տուժած բերքը
Կարկուտի և գյուղացու ծրագրերը չհամընկան. ի՞նչ են առաջարկում պատկան մարմինները - Sputnik Արմենիա
Այգեվանի` կարկուտից տուժած բերքը

«Նախարարությունում ամփոփվում և հաշվարկվում են վնասի չափերը` հիմք ընդունելով ակտերում նշված մշակաբույսերի վնասվածության աստիճանը, ինչպես նաև Ազգային վիճակագրական կոմիտեի կողմից «Գյուղատնտեսական մշակաբույսերի, ցանքային տարածությունների, բազմամյա տնկարկների, տարածությունների համախառն և միջին բերքատվության տեղեկագրով» հրապարակված մշակաբույսերի վերջին 3 տարիների բերքի միջին ցուցանիշները և գյուղատնտեսական համապատասխան արտադրանքի վերջին տարվա իրացման գինը»,–ասաց Օհանյանը։

© Sputnik / Aram NersesyanԱյգեվանի` կարկուտից տուժած բերքը
Կարկուտի և գյուղացու ծրագրերը չհամընկան. ի՞նչ են առաջարկում պատկան մարմինները - Sputnik Արմենիա
Այգեվանի` կարկուտից տուժած բերքը

Նա նշեց նաև, որ ամփոփված վերջնական տվյալները ՀՀ վարչապետի աշխատակազմ են ներկայացնում, այնուհետև կառավարության կողմից որոշում է կայացվում` փոխհատուցման տրամադրման և դրանց չափի մասին։ Այժմ, ըստ Օհանյանի, նույն ընթացակարգով նաև Արմավիրի մարզի կարկուտից տուժած համայնքներում է գնահատում արվում։

Լրահոս
0