16:57 22 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.07
  • GBP711.63
  • EUR609.73
  • RUB7.01
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
42320

Մամուլում լուր է տարածվել, որ Տարոն Մարգարյանը հիմնավորապես տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն: Արթուր Գևորգյանը, սակայն, հերքում է այդ լուրը։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանն ապրե՛լ, ապրու՛մ և շարունակելու է հիմնավորապես ապրե՛լ Երևանում։ Facebook սոցիալական կայքի իր էջում այս մասին գրել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Արթուր Գևորգյանը։

Այսօր «Ժամանակ» թերթը գրել էր, որ Տարոն Մարգարյանը հիմնավորապես տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն:

«Տարոն Մարգարյանը, ի հեճուկս ստեր մոգոնողների և տարածողների, ապրե՛լ, ապրու՛մ և շարունակելու է հիմնավորապես ապրե՛լ Երևանում, դուր գա դա ոմանց, թե՝ ոչ: Տիկնա՛յք և պարոնա՛յք, դադարեցրե՛ք այլևս ձեզ գուցե ցանկալի երևակայությունը որպես իրողություն ներկայացնելու անպտուղ փորձերը։ Ձեր երևակայությունը երբեք իրականություն չի՛ դառնա, նույնիսկ չերազե՛ք»,–գրել է նա։

Հիշեցնենք, որ 2018–ին էլ նման լուրեր էին կրկին շրջանառվել, և Գևորգյանը նորից հերքել էր դրանք։

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական էր ներկայացրել 2018–ի հուլիսի 9-ին։

Ըստ թեմայի

Փաշինյա՞նն է հորդորել, որ Տարոն Մարգարյանը հեռանա. վարչապետի պատասխանը
Տարոն Մարգարյանը հարցաքննվել է, վերականգնման ենթակա է մոտ 1 մլրդ 820 մլն դրամ. ԱԱԾ տնօրեն
Հայկ Մարությանը բացահայտեց Տարոն Մարգարյանի օրոք տրված պարգևավճարների գաղտնիքը
թեգերը:
Տարոն Մարգարյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ