11:10 14 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.73
  • GBP596.06
  • EUR525.36
  • RUB7.42
Դաջվածքով տղամարդ

«Գործընկերներից» ում է հանդիմանել Մասիվցի Անդիկը, և ի՞նչ կապ ունի Վլադիմիր Գասպարյանը

© Sputnik / Алексей Мальгавко
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
596610

Sputnik Արմենիան որոշ մանրամասներ է պարզել «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի մասին։

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. «Օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի (Մասիվցի Անդիկ) սպանությունը կրկին ակտիվացրել է քրեական թեման հայկական ԶԼՄ–ներում։ Sputnik Արմենիան Հարությունյանի մասին որոշ մանրամասներ է ներկայացնում, որոնք հայտնի են դարձել հավաստի աղբյուրներից։

Հարությունյանը ծնվել է 1973թ–ին Երևանում։ Հայրը տրոլեյբուսի վարորդ է եղել։ Առաջին անգամ բանտում է հայտնվել պատանեկան տարիներին։ Ընդհանուր առմամբ 14 տարի է անցկացրել բանտում։ «Վաստակավոր» թմրամոլ է։

90–ականներին թագադրվել է Ռուսաստանում Դեդ Հասանի կլանից երկու հայ և երկու վրացի «օրենքով գողերի» կողմից։ Մասիվցի Անդիկը բնավորությամբ եղել է մեղմ, հանգիստ, ոչ հանդուգն մարդ, բայց որպես «գող» շատ կոշտ է եղել։

Շիրակում ոստիկանության բաժիններ են բերման ենթարկվել 129 անձ, այդ թվում՝ «օրենքով գող»

Խստորեն հետևել է հին դպրոցի գողական ավանդույթներին։ Հեղինակություն է վայելել հանցավոր աշխարհում։ Նոր սերնդի քրեական հեղինակությունները, որոնք փորձել են նոր կարգեր ներմուծել, հաճախ են տարաձայնություններ ունեցել նրա հետ և հակակրանք տածել նրա նկատմամբ։ Գողական աշխարհի բոլոր ներկայացուցիչների նման մեր հերոսը բազմաթիվ թշնամիներ է ունեցել։

1994–2004 թթ–ին գտնվել է Ռուսաստանում, հիմնականում` Մոսկվայում։ Զբաղվել է բնակարանային գողություններով, գողությամբ, խարդախությամբ, թմրանյութերով։ Իր ենթակայության տակ ունեցել է երկու խումբ։

2000 թ–ին Հարությունյանը դատապարտվել է թմրանյութեր պահելու և օգտագործելու համար։ Ազատ արձակվելուց հետո 2004թ–ին արտաքսվել է Ռուսաստանից և բնակություն հաստատել Հայաստանում։ Ապրել է Նորքի 5–րդ զանգվածում։ Գողական հավաքների ժամանակ կոչ է արել կապ չհաստատել պետության ներկայացուցիչների հետ։

Մեզ հայտնի դարձավ, որ դեռ 2016թ–ին նա հանդիմանել է քրեական հեղինակություն Զապ Լեննականցուն այդ ժամանակվա ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ կապերի համար։

Չես բռնվել` գող ես, բռնվել ես` էլի գող ես. հայ «օրենքով գողերի» շուրջ վերջին զարգացումները

Հուլիսի 2-ի գիշերը՝ ժամը 23.10-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով բուժհաստատություն է տեղափոխվել 46-ամյա Անդրանիկ Հարությունյանի դին: Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբերը հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ տղամարդը հիվանդանոց էր տեղափոխվել Նոր Նորքի 5-րդ զանգվածից։ Ոստիկանության փորձաքրեագետների և քննչական կոմիտեի ծառայողների կողմից դեպքի վայրը մանրակրկիտ զննվել է։ Մասիվցի Անդիկի` Անդրանիկ Հարությունյանի սպանության վայրում հայտնաբերվել են պարկուճներ, 1 փամփուշտ, արնանման հետքեր։

«Օրենքով գողեր» և նախկին դատապարտվածներ. քանիսի հետ է ոստիկանությունը «շփվել». տեսանյութ

Ըստ թեմայի

Հայ «կնքահայրը». լեգենդար «օրենքով գող» Սվո Ռաֆը միշտ առաջինն էր հարվածում
Ինքնասպան է եղել «օրենքով գող» Դեդ Հասանի հայտնի համախոհներից մեկը
Ուզու՞մ ես օրենքով գող լինել. եղի՛ր, բայց միայն բանտում. ի՞նչ պետք է ընդօրինակեն Երևանում
թեգերը:
Սպանություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ