16:58 20 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.90
  • GBP575.55
  • EUR527.39
  • RUB7.13
Կովեր

Սևանի ափին կովեր են սատկել. ի՞նչ կապ ունի լճի կանաչած ջուրը. լուսանկարներ

© Sputnik / Armine Alexanyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
418 0 0

Գեղարքունիքում անասունների անկման դեպքեր են գրանցել։ Ականատեսները վստահեցնում են, որ Սևանի ջրից է, մասնագետները հակված են առվույտի տարբերակին։

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. Սննդի անվտանգության պետական ծառայությունն ուսումնասիրում է Սևանի ափին կովերի անկման դեպքերը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը` մեկնաբանելով սոցիալական կայքերում տարածվող լուսանկարներն ու լուրերը։

Դեպքին անդրադարձել է նաև ծառայության ղեկավար Գեորգի Ավետիսյանը։

«Տասնյակ անկումներ չկան, կա 4 անկում, անասնաբույժների ջանքերով մոտ 80 գլուխ փրկվել են, դեպքը տեղի է ունեցել Կարճաղբյուր գյուղի հարևանությամբ գտնվող անտառներում։ Որտեղ կա ճահճոտ տարածք, որտեղ աճում է առվույտ: Մասնագետները գիտեն, որ մատղաշ, թաց առվույտը, որոճողների մոտ առաջացնում է փքվածություն, և որպես հետևանք նաև անկումներ: Նախնական տվյալներով հենց դա է պատճառը»,– Facebook–ում գրել է նա` հայտնելով, որ արդեն դեպքի վայր են մեկնել լաբորատորիայի համապատասխան մասնագետները:

Անասունների անկման իրական պատճառը ստույգ հայտնի կլինի միայն ախտորոշիչ միջոցառումների ավարտից հետո։

Հիշեցնենք, արդեն շուրջ մեկ օր է, ինչ սոցիալական ցանցերում տարածվում են լուսանկարներ, որոնցում սատկած կովեր են պատկերված։ Նշվում է, որ անասունները սատկել են Սևանի ափին` Մարտունու ափամերձ հատվածում։

«Գործով եմ եկել ձեզ մոտ». հայ տղան կովերի համար «ֆիթնես–թրեքեր» է հորինել

«Ականատեսներից մեկն ասում է, որ կենդանիները մոտ 10-ն էին, լճից ջուր խմելուց հետո սկսել են տարօրինակ պահել իրենց, ուռչել են, հետո սատկել։ Կենդանիների մի մասին դեռ չեն գտել, անտառի տարածքում անհետացել են: Նկարներից պարզ է դառնում, որ կենդանիները, իրոք, ուռչած են. որոշների վիզը կտրած է, ու կոկորդից դուրս եկած զանգվածը կարծես ջրիմուռ կամ խոտ լինի: Հավանաբար սատկելուց հետո կտրել են, որ տեսնեն` ինչ են կերել»,– գրված է լուսանկարների տակ։

Ավելի վաղ բնապահպաններն ահազանգել էին, որ Հայաստանի քաղցրահամ ջրի բացառիկ աղբյուր Սևանա լիճն այս տարի ևս ծաղկել է։ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ լճի ծաղկումը պայմանավորում է օրգանական նյութերի քանակով, մասնավորապես, լճում ֆոսֆորի պարունակությամբ, ինչն ըստ նախարարի, առաջանում է ինչպես համայնքներից այնպես էլ ափամերձ տարածքներից լիճը լցվող կեղտաջրերից, նաև բարձր ջերմաստիճանից։

Կառավարությունը կովերին LED լամպերով ու ռետինե ներքնակներով էլիտար գոմեր է առաջարկում

Ըստ թեմայի

Սևանը ծաղկել է. շրջակա միջավայրի նախարարը հաստատում է լուրը և լուծում առաջարկում
Մինասյան․ «Պիտի ավտոմատով կանգնեն, որ Սևանի իշխանը գնա ձվադրման, գա»
Նախարարը չի բացառում, որ Սևանից կհանվի իշխանի բուծման ցանցավանդակային տնտեսությունը
թեգերը:
Լուսանկար, Սևան, Հայաստան

Գլխավոր թեմաներ