12:21 06 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.94
  • GBP627.63
  • EUR530.13
  • RUB7.49
Բժիշկը պատրաստվում է վիրահատության

Հանուն գեղեցկության մարդը պատրաստ է ամենախենթ վիրահատությունների՝ ոտքերից մինչև պորտ

© Sputnik / Александр Кряжев
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
98 0 0

Նոր միտումը հետզհետե գրավում է աշխարհը։ Այսօր մարդը կարող է փոխել նույնիսկ ձայնն ու աչքերի գույնը։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Արդեն ոչ ոքի չես զարմացնի կուրծքը կամ շուրթերը մեծացնելով, կոր քիթն ուղղելով կամ այտոսկրերն ընդգծելով, որովհետև պլաստիկ վիրահատության ոլորտում նոր միտումներ են ի հայտ եկել։Դրանք զարմացնում են շատերին ու բազում հարցեր ծնում, բայց եթե այդ վիրահատություններն արվում են, ուրեմն ինչ-որ մեկին պետք են։ Sputnik Արմենիան մեկտեղել է պլաստիկ ու կոսմետիկ վիրահատությունների ամենախենթ միտումները։

Թարթիչների փոխպատվաստում

Հոնքերն ու թարթիչները կանանց գեղեցկության ամենակարևոր բաղադրիչներից են համարվում։ Սակայն բնությունը ոչ բոլորին է կամար հոնքեր ու խիտ թարթիչներ պարգևել։ Այդ պատճառով էլ որոշ կանայք այսօր այդ հարցը լուծում են փոխպատվաստման միջոցով։ Դա արվում է տեղային անզգայացմամբ։ Մասնագետը մազը (մազային պարկիկով՝ ֆոլիկուլով) վերցնում է ծոծրակից ու փոխպատվաստում կոպերին։ Մի քանի շաբաթ անց մազերը թափվում են, իսկ ֆոլիկուլները նորն են արտադրում։ Վիրահատությունից երեք-չորս ամիս անց սկսում են նորմալ թարթիչներ աճել։

Նույն սկզբունքով է արվում նաև հոնքերի փոխպատվաստումը։

Մատների վիրահատություն

Վիրահատության միջոցով կարելի է շտկել նաև ոտքերի մատների երկարությունը։ Շատերին մտահոգում է հատկապես բթի և երկրորդ մատի տարբերությունը, և դրա պատճառով որոշակի բարդույթներ են ի հայտ գալիս։

Այսօրվա բժշկությունն այդ խնդիրն էլ է լուծում։ Ինչպես տեղային, այնպես էլ ընդհանուր անզգայացմամբ իրականացվող վիրահատությունը սովորաբար տևում է կես ժամ, ու ժամանակակաից տեխնոլոգիաների շնորհիվ մարդն արագ ապաքինվում է։

Ումբիլիկոպլաստիկա

Ումբիլիկոպլաստիկան կամ պորտի պլաստիկան այն քիչ վիրահատություններից է, որ անցկացվում է առանց բժշկական ցուցումների։ Ոմանք կարծում են, որ իրենց պորտը գեղեցիկ չէ, ու դիմում են բժիշկների օգնությանը։ Վիրահատությունն ընդհանուր առմամբ բարդ չէ, տգեղ պորտից ազատվելու համար մարդը մոտ չորս ժամ է անցկացնում հիվանդանոցում, իսկ դրանից մոտ երկու շաբաթ անց ապաքինված է լինում։

Աչքի գույնի փոփոխում

Եթե կարծում եք, որ ձեր աչքերը «սխալ» գույն ունեն, ապա այսօր դա էլ են շտկում։ Շագանակագույն աչքերով մարդիկ լազերի թեթև հպումով 20 րոպեի ընթացքում կարող են կապուտաչյա դառնալ։

Եվս 500 000 քաղաքացի կկարողանան սրտի անվճար վիրահատությունից օգտվել. ովքեր են նրանք

Ավելի դժվար է շագանակագույն աչքերը կանաչ դարձնելը։ Դա ավելի ժամանակատար է և մի փոքր այլ կերպ է արվում։ Վիրահատությունից հետո մեկ օր տհաճ զգացողություններ են լինում, առաջին երեք ժամվա ընթացքում աչքերի լարվածության պատճառով մարդը չի կարող ինքնուրույն քայլել։

Ձայնի էսթետիկ վիրահատություն

Ժամանակակից բժշկությունը կարողանում է փոխել նաև ձայնի տհաճ տեմբրը։ Լազերի օգնությամբ հեռացնում են ձայնալարերի ձևափոխված հյուսվածքները, և ձայնալարերը թեթևանում ու ճիշտ տեմբր են ստանում։

Ոտքերի երկարացում

Եթե դժգոհ եք ձեր հասակից կամ ոտքերի երկարությունից, հոգ չէ, հայ մասնագետները արագ լուծում են այդ հարցը։ Նրանք հասակն ավելացնելու համար օգտագործում են 65 տարի առաջ Գավրիիլ Իլիզարովի հորինած մեթոդը։

Սարքավորման միջոցով մեխանիկական ձգման ազդեցության տակ ոսկորներն ու փափուկ հյուսվածքներն աճում են։ Ընդ որում՝ այդ աճը շատ նման է բնականին։ Վերջերս Իլիզարովի մեթոդով բուժումը սկսել են համատեղել ամերիկացի գործընկերների մշակած սարք/մեխի հետ։ Նման համադրությունը թույլ է տալիս զգալիորեն կրճատել բուժման ժամկետը։ Յուրահատկությունն այն է, որ երբ վերջույթն անհրաժեշտ երկարության է հասնում, Իլիզարովի սարքը հանում են ու այնտեղ ներոսկրային հատուկ միջուկ (մեխ) են դնում։ Եթե նախկինում հասակը 10 սանտիմետր ավելացնելու կուրսը մինչև 12 ամիս էր տևում, ապա հիմա 4-5 ամիսը բավարար է։

Հասակը կարող է ավելացնել ցանկացած չծխող, ֆիզիկապես առողջ, հորմոնալ ու ոսկրերի նյութափոխանակության վրա ազդող այլ դեղամիջոցներ չընդունող մարդ։

Հայ բժշկը կերակրափողի քաղցկեղի բացառիկ վիրահատություն է արել. հիվանդն արդեն ուտում–խմում է

Ըստ թեմայի

Նոր խոսք գիտության մեջ. Լեյլա Ադամյանը Ռուսաստանում եզակի վիրահատություն է անցկացրել
8 ժամ տևած վիրահատություն, որը կյանք է փրկել. մայրն ու աղջիկը միաժամանակ վիրահատվել են
«Պլաստիկ վիրահատության համար մեզ դիմում են նաև արտասահմանցիներ». Անի Այվազյան
Նա բազում վիրահատություններ է արել. սերբ երգչուհին`իր ու Քարդաշյանի նմանության մասին
թեգերը:
տեսանյութ, ոտքեր, վիրահատություն

Գլխավոր թեմաներ