00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կանաչ Սևանն արդեն նաև գարշահոտություն է տարածում. թռչուններն էլ են փախե՞լ. տեսանյութ

© Photo : Karen HovhannisyanПобережье озера Севан около городского пляжа со стороны Мартуни (5 июля 2019). Гегаркуник
Побережье озера Севан около городского пляжа со стороны Мартуни (5 июля 2019). Гегаркуник - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լուսանկարների ու տեսանյութի հեղինակը վստահեցնում է, որ Սևանից փչող հոտը գլխացավ է առաջացնում։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Հայտնի վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում Սևանա լճի լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել, որոնցում լճի ջուրը վառ կանաչ է։

«Սևանը հենց հիմա։ Կանաչած Սևանի այս վիճակի համար պատասխանատու ենք բոլորս»,– գրել է հեղինակը` հավելելով, որ լճից նաև «գլխացավ առաջացնող հոտ» է գալիս։

Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ լուսանկարների հեղինակը հենց ինքն է։

«Վերջին հրապարակված լուսանկարները կատարվել են երեկ` ժամը 18։00-18։30-ի սահմանում, Մարտունու քաղաքային լողափի հատվածում»,– ասաց նա։

Ինչ վերաբերում է գարշահոտությանը, ապա, նրա խոսքով, այն ավելի շատ քիմիական հոտի է նման եղել։

© Photo : Karen HovhannisyanՍևան
Կանաչ Սևանն արդեն նաև գարշահոտություն է տարածում. թռչուններն էլ են փախե՞լ. տեսանյութ  - Sputnik Արմենիա
Սևան

«Ավելի շատ թունավոր գազի հոտ էր, ու, ի տարբերություն 3-4 օր առաջվա, այս անգամ նույնիսկ ճայեր չկային այդ կողմում»,– ասաց մեր զրուցակիցը։

Հովհաննիսյանի խոսքով` Սևանա լճի փոխված գույնը համատարած նկատվել է Վարդենիսի տարածաշրջանի Կարճաղբյուր գյուղից մինչև Մարտունի քաղաքը տանող ամբողջ ճանապարհի երկայնքով։

«Մարդիկ մտածում են իրենց երկու ամսվա բիզնեսի համար, թե բա մի ասեք, որ Սևանը կանաչել է, հանգստացող չի գալիս ... Այ այսքան կարճ ենք մտածում, իսկ կարող է մի քանի տարի հետո էլ ընդհանրապես Սևանը չլինի, ի՞նչ եք ասելու, միանշանակ դրանց տեսակի համար դա կապ չունի: Սևանն օգնության կարիք ունի, ճահճին բնորոշ հոտով է լցված ողջ ափը, կանաչի մասին չխոսեմ, մի թեթև ալիքի դեպքում էլ լիքը կանաչ է ափ նետում»,– գրում է լուսանկարների հեղինակը։

© Photo : Karen HovhannisyanՍևան
Կանաչ Սևանն արդեն նաև գարշահոտություն է տարածում. թռչուններն էլ են փախե՞լ. տեսանյութ  - Sputnik Արմենիա
Սևան

Ի դեպ, Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը մեկ շաբաթ առաջ Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել էր, որ Սևանա լճում դարձյալ ծաղկման պրոցես է սկսվել։ Իսկ 2 օր առաջ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա վստահեցրել էր, որ 7-10 օրվա ընթացքում լճում առաջացած կանաչ զանգվածը կքայքայվի ու կվերանա։

© Photo : Karen HovhannisyanՍևան
Կանաչ Սևանն արդեն նաև գարշահոտություն է տարածում. թռչուններն էլ են փախե՞լ. տեսանյութ  - Sputnik Արմենիա
Սևան

Հիշեցնենք` Սևանը բավական նկատելի ծաղկել էր նաև 2018թ–ի ամռանը։ Սակայն ի տարբերություն այս տարվա, անցյալ տարի այդ գործընթացը սկսվել էր հուլիսի երկրորդ կեսին։

Սևանի ափին կովեր են սատկել. ի՞նչ կապ ունի լճի կանաչած ջուրը. լուսանկարներ

Այդ ժամանակ, ցույց տալու համար, որ Սևանի ջուրն անվտանգ ու մաքուր է, «Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը հրապարակավ խմել էր լճի ջրից։ Նրա օրինակին հետևել էին նաև ֆլեշմոբի այլ մասնակիցները։

Մինասյան․ «Պիտի ավտոմատով կանգնեն, որ Սևանի իշխանը գնա ձվադրման, գա»

Հուլիսի 29-ին առողջապահության նախարարն ու Գեղարքունիքի մարզպետն էլ վստահեցնելու համար, որ Սևանում լողալն անվտանգ է, ֆեյսբուքյան ուղիղ եթերում մտել էին Սևանա լիճ` լողալու։

Մինչ այդ, սակայն, օրեր առաջ առողջապահության նախարարությունը քաղաքացիներին հորդորել էր զերծ մնալ կանաչ ջրիմուռներով լեցուն ջրերում լողալուց:

Լրահոս
0