23:19 28 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1111)
119 0 0

ՀՀ վարչապետը ցավակցական ուղերձ է հղել ողբերգական ավտովթարի զոհերի ընտանիքներին:

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի ընտանիքներին:Այս մասին  հայտնում են  ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:

«Ցնցված եմ Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին լուրից: Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհերի ընտանիքների անդամներին, հարազատներին և բարեկամներին։ Վիրավորներին մաղթում եմ առողջություն և շուտափույթ ապաքինում»,–ասված է Փաշինյանի ցավակցական ուղերձում:

Հիշեցնենք` հուլիսի 6-ին, ժամը 15:15-ին  Արարատի մարզում, Երևան-Երասխ ճանապարհին միմյանց են բախվել երկու մարդատար ավտոմեքենաներն ու Արարատ-Երասխ երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը։ Բոլոր ավտոմեքենաներն այրվել են, «Գազելը» վերածվել է մոխրակույտի։ ԱԻՆ–ի պաշտոնական տվյալներով` կա 6 զոհ, 12 տուժած։

Տուժածներիթվում երեք երեխա կա, որոնցից մեկը 7 տարեկան է, մյուս երկուսը` 12 և 13 տարեկան։

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1111)

Ըստ թեմայի

Սև ծովում զբոսանավակ է խորտակվել, որում 55 մարդ է եղել
Արարատում վթարից տուժածների թվում երեխաներ կան. մեկը 7 տարեկան է
Բենզատար մեքենայի պայթյուն Սվերդլովսկի շրջանում․ չորս զբոսաշրջիկ մահացել են
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Վիրավոր, Արա Զոհրաբյան, ավտոմեքենա, ավտովթար, ավտոբուս, Հայաստան

Գլխավոր թեմաներ