03:22 21 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Ֆելիքս Ցոլակյան

Ճիշտ կլիներ, որ մարդատար տրանսպորտը գազ–բենզինի փոխարեն դիզել օգտագործեր. Ցոլակյան

© Sputnik / Asatur Yesayants.
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
98 0 0

Արտակարգ իրավիճակների նախարարը խոսել է Արարատի սարսափելի վթարի մասին և նշել, որ պատահարի առաջացման պատճառների հետ կապված վարկած կա։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը կարծում է, որ մարդատար տրանսպորտային միջոցներում ճիշտ կլիներ, որ օգտագործեին ոչ թե գազ ու բենզին, այլ դիզել, որպեսզի վթարի դեպքում մեծ բռնկում չառաջանա։ Այս մասին Ցոլակյանն ասաց լրագրողների հետ զրույցում։

Ինչպես արդեն հայտնել էինք, հուլիսի 6-ին Արարատի մարզում վթար էր տեղի ունեցել, որի հետևանքով 6 մարդ էր մահացել։

«Վարորդները գազ ու բենզին են օգտագործում, որոնք էժան են, ու հենց այդ իսկ պատճառով էլ դրանք են օգտագործում, սակայն կարծում եմ, որ դիզել պետք է օգտագործեն, որ այդպիսի բռնկում չառաջացնա։ Արարատի վթարի դեպքում, օրինակ, եթե դիզել լիներ, այս պատկերը չէր լինի։ Սրա հետ կապված` հնարավոր է օրենսդրական փոփոխությունների փաթեթ մշակվի»,–ասաց նախարարը։

Անդրադառնալով վթարի պատճառներին` նա նշեց, որ դեռ հստակ պատճառներ չկան, կան միայն վարկածներ։ Վարկածներից մեկն էլ, ըստ Ցոլակյանի, այն է, որ «Տոյոտան» դիմացից հարվածել է «Գազելին», որից հետո հետևից եկող «06-ը» մյուս կողմից է հարվածել «Գազելին», ինչի հետևանքով գազի արտահոսք է սկսել, ու մեքենան շատ արագ սկսել է այրվել։ Նրա կարծիքով` «Գազելի» վարորդը մեղավոր չի եղել։ Նախարարի հավաստմամբ` փրկարարները ժամանակին հասել են դեպքի վայր` կանչ ստանալուց հետո ընդամենը 4-5 րոպե հետո, սակայն նրանք, ցավոք, չեն կարողացել մարել հրդեհը։

«Հրդեհը շատ արագ է արել իր գործը։ Փրկարարները, երբ դեպքի վայր են հասել, հրդեհն այնքան ուժեղ է եղել, որ չեն կարողացել մոտենալ մեքենային, 5-6 մետրից են հրդեհի մարման աշխատանքներ տարել։ 5 րոպեում հրդեհն արդեն ավարտված է եղել»,–ասաց Ցոլակյանը։

Անդրադառնալով մեքենաների տեխնիկական անվտանգության հարցին` նախարարը նշեց, որ մարդատար բոլոր տրանսպորտային միջոցները պետք է ապահովված լինեն կրակմարիչներով։ Նրա խոսքով` շատ մեքենաներ գործունեություն են ծավալում առանց տեխզննում կատարելու։

Ի՞նչ է կատարվում Երևան–Երասխ ճանապարհին տեղի ունեցած սարսափելի վթարից հետո. տեսանյութ

Ըստ թեմայի

Սարսափելի դեպք Լոռիում. 2 երեխայի հայրն ինքնասպան է եղել
Ի՞նչ է հուշում այլ երկրների փորձը, կամ ինչպես պայքարել ճանապարհային «մարդասպանների» դեմ
«Իմ աչքի առաջ էին այրվում, ուզում էի օգնել, չէի կարողանում մոտենալ». վթարի ականատես
Վրաստանում վթարից մահացածները մայր ու որդի են, մյուս որդու վիճակը շատ ծանր է. մանրամասներ
թեգերը:
Ֆելիքս Ցոլակյան, վթար, Հայաստան

Գլխավոր թեմաներ