23:37 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Վթար

«Վարորդի սխալն է». Ցոլակյանը` Վրաստանում 3 կյանք խլած սարսափելի վթարի մասին

© Sputnik / Stringer
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
94 0 0

Նախարարը խոսել է Վրաստանում տեղի ունեցած ողբերգական վթարի մասին, որի հետևանքով հայեր են մահացել։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը կարծում է, որ Վրաստանում տեղի ունեցած սարսափելի վթարը վարորդի սխալի հետևանքն է։ Այս մասին Ցոլակյանն ասաց լրագրողների հետ զրույցում։

Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ին. ժամը 06։00-ի սահմանում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Մ., 43 տարեկան) բախվել էր արգելապատնեշին և բռնկվել։ Վթարի հետևանքով 3 մարդ մահացել էր, որից երկուսը` երեխա։

«Ես չեմ կարող ասել, որ վարորդը ճանապարհին քնել է կամ մեկ այլ վարկած, քանի որ դեռ ճշտվում է այդ ամենը։ Սակայն կարծում եմ, որ վարորդից է գալիս սխալը, քանի որ փոքր մեքենայի մեջ 8 մարդ է եղել, ասում են` բեռնախցիկում երկու երեխա է եղել։ Սա շատ անզգույշ քայլ է»,–ասաց նախարարը։

Նա հայտնեց նաև, որ այս պահին Հայաստան են տեղափոխվում վթարից տուժած երեք մարդ։ Ցոլակյանի խոսքով` վարորդի ու նրա տղայի վիճակը ծանր է, նրանց տեղափոխման հարցը դեռ քննարկվում է և այն կարող է իրականացվել` իրավիճակից ելնելով։

Արարատի ողբերգական վթարից տուժած 7–ամյա Նարեն արդեն լավ է. նախարարի ու փոքրիկի լուսանկարը

Հիշեցնենք, որ Վրաստանում երեկ տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել էին մայրը, նրա 15-ամյա որդին և նրանց սանիկը` 7-ամյա մի երեխա:

Օշական համայնքի ղեկավար Արամ Ներսիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, նրանց տղայի վիճակը ծայրահեղ ծանր է։

Սարսափելի դեպք Լոռիում. 2 երեխայի հայրն ինքնասպան է եղել

 

Ըստ թեմայի

Ճիշտ կլիներ, որ մարդատար տրանսպորտը գազ–բենզինի փոխարեն դիզել օգտագործեր. Ցոլակյան
Սարսափելի վթար Հայաստանում. «Գազելի» ուղևորներն այրվել ու մոխրացել են. լուսանկարներ
«Իմ աչքի առաջ էին այրվում, ուզում էի օգնել, չէի կարողանում մոտենալ». վթարի ականատես
թեգերը:
Վրաստանի Հանրապետություն, Ֆելիքս Ցոլակյան, վթար, Հայաստան

Գլխավոր թեմաներ