12:36 17 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.16
  • GBP592.63
  • EUR526.54
  • RUB7.43
Նազենի Հովհաննիսյան

Նազենի Հովհաննիսյանը գրել է իր տան բնակիչների մասին

© Sputnik / Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
187 0 0

Հայտնի դերասանուհին նոր լուսանկար է հրապարակել և պատմել, թե ինչ միջավայրում է մեծացել ինքը։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik. Հանրահայտ դերասանուհի և հաղորդավար Նազենի Հովհաննիսյանն Instagram-ի իր էջում գրել է իր տան բնակիչների` գրքերի մասին։

«Իմ լուսավոր ընկերուհի»․ Սոֆի Մխեյանը Նազենի Հովհաննիսյանի հետ նոր լուսանկար է հրապարակել

«Իմ տան բնակիչները գրքերն են... մարդ մանկուց ինչ տեսնում, այն էլ սովորում է։ Հայրական տանը մայրիկիս ու հայրիկիս գրքերն էին, հայ և ռուս դասականներից մինչև համաշխարհային գրականություն ու լեզվագիտական բառարաններ: Ոչ տան փոքրությունն էր խանգարում, ոչ ֆինանսների սղությունը: Հաճախ գրքերն ավելի շատ տեղ ունեին մեր տանը, քան նույնիսկ մարդիկ : Ես էնքան ուրախ եմ, որ հենց այդպիսի միջավայրում եմ մեծացել, ապրել ու զարգացել: Իմ տան բնակիչները գրքերն են: Չէ՞, որ ես էլ իմ Ծնողների զավակն եմ»,– գրել է նա։

Посмотреть эту публикацию в Instagram

Իմ տան բնակիչները գրքերն են... մարդ մանկուց ինչ տեսնում, այն էլ սովորում է) Հայրական տանը մայրիկիս ու հայրիկիս գրքերն էին, հայ և ռուս դասականներից մինչև համաշխարհային գրականություն ու լեզվագիտական բառարաններ: Ոչ տան փոքրությունն էր խանգարում, ոչ ֆինանսների սղությունը: Հաճախ գրքերն ավելի շատ տեղ ունեին մեր տանը, քան նույնիսկ մարդիկ )))🤦🏻‍♀️ : Ես էնքան ուրախ եմ, որ հենց այդպիսի միջավայրում եմ մեծացել, ապրել ու զարգացել: Իմ տան բնակիչները գրքերն են: Չէ՞, որ ես էլ իմ Ծնողների զավակն եմ) Պտուղը ծառից հեռու չի ընկնում հաստատ... Անասելի ուրախ եմ, որ ժամանակակից հայ գրողների ստեղծագործություններն են լցնում իմ Տունը: «Կախվածությունը» իմ սիրուն, տաղանդավոր Սյունե Սևադայի գիրքն է, որն ինձ համար իսկական ու թանկ նվեր է: Շնորհակալ եմ @sune.sevada ջան, քո երազանքներն ու մաքրությունն են հորդում պատմվածքներիցդ... սովորական պատմություններ` շատ արտասովոր գրով. քեզ բնորոշ գեղեցկությամբ ու խորը տեսնելու կարողությամբ: Դեռ մեկն եմ հասցրել աչքի անցկացնել, բայց արդեն գարնան քամու հոտը զգացի գրիցդ: Հ.Գ. Անհանգիստ, անկարող ու ագրեսիվ իրականության մեջ մեծագույն փրկություն է հայ գրողների ժամանակակից գրականության ստեղծման այն ակտիվ գործընթացը, որը հիմա կա: Կեցցե՛ք!!! Իսկ դու՞ք, հասցրել եք՞ կարդալ սևաթույր գեղեցկուհու «Կախվածությունը»)) , որո՞նք են տպավորվել... @sune.sevada սիրունահյուս աղջիկ) #nazenihovhannisyan #books #love #reading

Публикация от Nazeni Hovhannisyan (@nazenihovhannisyan)

Նազենին անասելի ուրախ է, որ ժամանակակից հայ գրողների ստեղծագործություններն են լցնում իր տունը: Նա գրել է Սյունե Սևադայի գրքի մասին։

««Կախվածությունը» իմ սիրուն, տաղանդավոր Սյունե Սևադայի գիրքն է, որն ինձ համար իսկական ու թանկ նվեր է: Շնորհակալ եմ Սյունե ջան, քո երազանքներն ու մաքրությունն են հորդում պատմվածքներիցդ... սովորական պատմություններ` շատ արտասովոր գրով. քեզ բնորոշ գեղեցկությամբ ու խորը տեսնելու կարողությամբ: Դեռ մեկն եմ հասցրել աչքի անցկացնել, բայց արդեն գարնան քամու հոտը զգացի գրիցդ»,– նշել է դերասանուհին:

Նազենիի կարծիքով` անհանգիստ, անկարող ու ագրեսիվ իրականության մեջ մեծագույն փրկություն է հայ գրողների ժամանակակից գրականության ստեղծման այն ակտիվ գործընթացը, որը հիմա կա:

«Իմ տանը էնքան չապրած կյանք կա». Նազենի Հովհաննիսյանը հուզիչ գրառում է արել

Հանրահայտ դերասանուհի և հաղորդավար Նազենի Հովհաննիսյանը բավականին ակտիվ է սոցցանցերի իր էջերում։ Նրա Instagram-յան էջի հետևորդների թիվը հատել է 376.000–ի սահմանը։ Իսկ դերասանուհու Facebook-ի պաշտոնական էջին 96.640 օգտատեր է հետևում։

Նազենի Հովհաննիսյանը «զրկվել է» ատամներից. դերասանուհին զվարճալի տեսանյութ է հրապարակել

Ըստ թեմայի

Ի՞նչ է գրում Նազենի Հովհաննիսյանն իր օրագրում. նա մի հատված է հրապարակել
Նազենի Հովհաննիսյանը Սևակ է կարդում. տեսանյութ
Նազենի Հովհաննիսյանի խորհուրդն ու հաջողության բանալին
Նազենի Հովհաննիսյանը խորհուրդ է տալիս վազել. «Թե չէ ժամանակի հետևից քայլքով չես հասցնի»
թեգերը:
Լուսանկար, Նազենի Հովհաննիսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ